Ես Հարվարդ չեմ ավարտել, բայց կյանքի դպրոցն եմ ավարտել․ Ծառուկյան Եթե չունենք առողջ սերունդ, չունենք և ապագա․ Հովհաննես Ծառուկյան (տեսանյութ) Տրանսպորտի գինը թանկացնելով, ոչ մի բարեփոխում էլ չեն արել, այլ հակառակը՝ ստեղծել են կոլապսային վիճակ
10
Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Շոու հրադադար է, և թող ժողովրդին չխաբեն, թե խաղաղություն է.որևէ մեկը վստահո՞ւմ է Ալիևի երաշխավորմանը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ԲՀԿ–ի ցուցակը գլխավորում է Ծառուկյանը, երկրորդը Անդրանիկ Թեւանյանն է ԲՀԿ համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսը (ուղիղ) Որդեգրված օրինախախտ գործելաոճն ազգավնաս է և բացարձակ անթույլատրելի Թրամփի համաձայնությունը Իրանի հետ գնահատում են որպես ԱՄՆ-ի ամենածանր պարտությունը՝ Վիետնամից ի վեր Իրանի ԱԳՆ-ն առաջին անգամ պաշտոնապես հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարը Իրանը դիտարկում է Իսրայելին պատասխան հարվածներ հասցնելը՝ հրադադարի խախտման պատճառով. Fars Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է գրեթե 100 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 700-ը Ի հիշատակ Խամենեիի․ Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստյան կարգ է կատարվել Պատերազմ Արցախում
Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ես Հարվարդ չեմ ավարտել, բայց կյանքի դպրոցն եմ ավարտել․ Ծառուկյան Շոու հրադադար է, և թող ժողովրդին չխաբեն, թե խաղաղություն է.որևէ մեկը վստահո՞ւմ է Ալիևի երաշխավորմանը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ԲՀԿ–ի ցուցակը գլխավորում է Ծառուկյանը, երկրորդը Անդրանիկ Թեւանյանն է Եթե պետք է Քոչարյանը լինի վարչապետ, ապա չեմ համագործակցի. Գագիկ Ծառուկյան ԲՀԿ համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսը (ուղիղ) 18-ամյա Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է փակ գանգուղեղային տրավմա. փաստաբան Սպիտակ տունը նեղվել է Ջորջ Քլունիի քննադատությունից ու, խռովկան երեխայի նման հակադարձելով, հայտնի դերասանին «ռազմական հանցագործ» է անվանել Եկեղեցու «բարեփոխման ծրագիրը» հակասահմանադրական է. սահմանադրագետ 2021թ․-ի ընտրությունների արդյունը չի կրկնվի,Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ավելի մաշված է․ Սուրենյանց Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է փակ գանգուղեղային տրավմա, ուղեղի ցնցում. Փաստաբան Մայր Աթոռը դատապարտում է ՔՊ–ի նախընտրական ծրագրում Եկեղեցու վերաբերյալ մերժելի դրույթների ընդգրկումը. հայտարարություն Ավան վարչական շրջանի Դուրյան 33 հասցեի ճանապարհային փոսը գնալով վերածվում է աղբավայրի (տեսանյութ) Որդեգրված օրինախախտ գործելաոճն ազգավնաս է և բացարձակ անթույլատրելի Հրապարակվել են «Ուժեղ Հայաստան»-ի ընտրական ցուցակի առաջին 36 թեկնածուների անունները Ովքեր են ընդգրկված «Հայաստան» դաշինքի նախընտրական ցանկի 30-յակում «Մեծ քաղաքականություն». փոդքասթ՝ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ․ Թողարկում 4 Եթե չունենք առողջ սերունդ, չունենք և ապագա․ Հովհաննես Ծառուկյան (տեսանյութ) Հանրային տրանսպորտի «բարեփոխումն» ու նյարդը. վարորդն ավելի քան 20 րոպե հրաժարվել է վարել (տեսանյութ) Երևանում բախվել են թիվ 14 երթուղին սպասարկող ավտոբուսն ու Toyota-ն, BMW-ն, Ford-ը Դավիթի առողջական վիճակը տահոգիչ է, Դավիթը լավ չի. փաստաբան (տեսանյութ) Տրանսպորտի գինը թանկացնելով, ոչ մի բարեփոխում էլ չեն արել, այլ հակառակը՝ ստեղծել են կոլապսային վիճակ Պուտինն ու Փաշինյանը կրկին կհանդիպեն... հունիսին Կառավարությունը հաստատեց պատերազմի հետևանքով չեղարկված չվերթերի համար փոխհատուցման տրամադրումը Եթե այդքան վստահ են, ինչո՞ւ են այդքան... վախեցած. «Փաստ» Փաշինյանը Հայաստանը մտցնում է շատ վտանգավոր «խաղի» մեջ. «Փաստ» Թրամփի համաձայնությունը Իրանի հետ գնահատում են որպես ԱՄՆ-ի ամենածանր պարտությունը՝ Վիետնամից ի վեր Վերին Լարսի անցակետը փակվել է բքի և ձնահոսքի վտանգի պատճառով Գիշերը կդիմավորենք հաջորդ ակտիվ ցիկլոնին․ Սուրենյան Քաղաքապետարանը շուրջ կես տարվա աշխատավարձ է պարտք

Ադրբեջանի հետ համագործակցիստ-ինտեգրիստները մոլորյալնե՞ր են, թե՞ մոլորեցնողներ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջերս ինչ-որ հաճախակի են դարձել խոսակցություններն ու «զրիցները» առ այն, թե Ադրբեջանի հետ կարելի է «առուտուր անել», տնտեսական համագործակցության մեջ մտնել, ջուր տալ, հոսանք առնել և այդպես շարունակ: Նման «զրիցները» լիովին կանխատեսելի էին: Մարդիկ, ովքեր չեն կորցրել մտքի սթափությունն ու ազգային ինքնության գիտակցությունը, նման թեմաների շրջանառման հեռանկարը տեսնում էին՝ նկատելով ու հասկանալով, թե հատկապես ինչ ուղղվածության քաղաքականություն է վարում Նիկոլ Փաշինյանը:

Նրա հետ էլ՝ մերձնիկոլականները: Ու նաև պատահական չէ, որ ադրբեջանցիների հետ փոխշահավետ համագործակցելու մասին Գյուլնազ տատի հեքիաթներ պատմողները, կամ ավելի շուտ՝ ունկնդիրների ականջներից արիշտա կախողները փաշինյանական «գծի վրա» են, ավելին՝ վերջին տարիներին քողարկված կամ անթաքույց եղել են Նիկոլ Փաշինյանի կողքին կամ նրա իշխանության մերձակայքում: Հարց է ծագում. Ադրբեջանի հետ այդ համագործակցիստները մոլորյալնե՞ր են, թե՞ մոլորեցնողներ: Հաշվի առնելով, թե ովքեր, ինչ շրջանակներ են այդ, թույլ տվեք ասել, համագործակցիզմ քարոզողները, հարցը հռետորական կարելի է համարել, քանզի պատասխանն ակնհայտ է:

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի՝ այդքան չսիրած «Կնքահայրը» գլուխգործոց-ֆիլմի դրվագներից մեկում արդեն «թոշակի անցած» դոն Կառլեոնեն որդուն՝ «ընտանիքի» կառավարումն ստանձնած Մայքլին ասում է, որ թշնամական ճամբարից, այսինքն՝ Բարզինիի կողմից ով գա հանդիպում կազմակերպելու առաջարկությամբ, ով էլ որ նա լինի, հենց նա է դավաճանը: Հիմա «Բարզինիի կողմից» եկած ու թշնամական Ադրբեջանի հետ ինտեգրում քարոզողները բավականին ակներև զուգահեռվում են այդ դիտարկմանը: Մյուս կողմից՝ հետաքրքիր է, թե է՞լ ինչ պետք է անի Ալիևը, է՞լ ինչ պետք է անի Ադրբեջանը, որպեսզի բոլորին ակնհայտ դառնա, որ նրանց նպատակը հայերի հետ «առուտուր անելը» կամ համագործակցելը չէ, որ նրանց պատկերացրած «խաղաղությունը» Արցախի հայության բնաջնջումն է կամ Արցախի հայաթափումը, Հայաստանի՝ որպես պետության վերացումը, հողն ու ջուրը, տունուտեղը հայերից խլելը: Դու չես կարող ոչ միայն համագործակցել, այլևս չես կարող «խաղաղություն պայմանավորվել» մեկի հետ, որի նպատակը քեզ սպանելը, քեզ ոչնչացնելը, քեզ տնազրկելն ու անհայրենիք թափառական դարձնելն է վերջիվերջո:

Եվ մի բան էլ. «համագործակցիստները», դրա մասին երկար-բարակ խոսելով, միտումնավոր շրջանցում են թշնամու հետ փոխշահավետ «առուտուր անելու» մասին «զրիցների» հիմնական հանգամանքը, այն, որ այդ ամենը նշանակում է Արցախից մնացած բեկորներն ուղղակիորեն նետել Ադրբեջանի գիրկն ու Ալիևի ճանկը: Կարճ ասած՝ Արցախը «ոտով-գլխով» հանձնել Ադրբեջանին: Քավ լիցի, Հայաստանում թշնամու հետ համագործակցիստներից բացի, քաղաքական հարթակներում սթափ մարդիկ դեռ կան: Մոտեցումների ու գնահատականների հակադրությունը, հասկանալի է, անմիջապես աչքի է զարնում: Հատկապես ընդդիմադիր դաշտում ազգային մտածողությունը առկա է: Մասնավորապես կարելի է նշել օրերս «Համախմբում» շարժման նախաձեռնությամբ կազմակերպված և բավականին ուժեղ ներկայացուցչականություն ունեցող «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» գիտագործնական համաժողովում հրապարակված հայտարարությունը:

Հիմնական դրույթներից մեկը, որ ընդգծված էր այդ հայտարարության մեջ, կարծում ենք, միանգամայն լակոնիկ ու հստակ ցուցանում է առանցքային վտանգներից մեկը: Այն է. «Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը, առավել ևս դա իրավաբանական ինչ-որ փաստաթղթով ամրագրելը, Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման պայքարից հրաժարվելը ոչ թե կերաշխավորի ՀՀ տարածքային ամբողջականությունը և Հայաստանի բնակչության ֆիզիկական անվտանգությունը (տեղին է հավելել՝ ինչպես քարոզում են Նիկոլ Փաշինյանն ու «կոմպանիան»), այլ ճիշտ հակառակը՝ կդառնա հայոց պետականության կործանման, հայ ժողովրդի ցեղասպանման գործընթացին անշրջելիություն հաղորդող հերթական ողբերգական հանգրվանը»: Մարդիկ պարզ ասում են՝ Արցախը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, ավելին՝ Արցախի Հանրապետությունը կայացած պետություն է, Արցախի հարցը հայության գոյութենական խնդիրների փաթեթից դուրս դիտարկելը անթույլատրելի է։

Հասկանալի է նաև, որ նշյալ սպառնալիքի ու նշյալ արձանագրումների գիտակցումն առկա է ոչ միայն հիշատակված նախաձեռնության կամ շարժման, այլև փաշինյանական իշխանությանն ընդդիմադիր քաղաքական հիմնական ուժերի մոտ, որոնք նմանապես չեն դադարում բարձրաձայնել այդ մասին: Սակայն հարցերի հարցն այն է, թե ինչ վերաբերմունք ունի և ինչ ռեակցիա է դրսևորում հանրությունն իր ամբողջության մեջ: Իսկ մյուս հարցն էլ այն է, թե ով, որ ուժը կամ ուժերի համախումբը երբ ու ինչ միջոցներով է մտադիր կենսական առանցքային խնդիրները բարձրացնել նաև քաղաքական պայքարի ավելի ակտիվ եղանակներով: Սա, թերևս, ամենադժվար հարցն է, որի քննությունը հանգեցնում է երկակի զգացողության կամ տպավորության. ակտիվ հանրությո՞ւնն է սպասում «առաջնորդող ուժերի», թե՞ հակառակը: Բայց դա արդեն այլ «պատմություն» է, թերևս՝ գրվելիք»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>