ԱԱԾ-ն՝ Բերդում
Դիտել նաև
ՔՊ-ական կադրերին բարձր աշխատավարձով աշխատանքի են տեղավորում
«Իրավունք». «Կասեմ, որ նաժիմի տակ էին դրել, ուրիշ ելք չունեի»
Մարտունի համայնքի ղեկավարն ու եղբայրը պետության հաշվին բիզնես են դնում
Երեւանում հատուկ են պատրաստվում. Նոր հնարքներ են մտածում
Փոխնախարար Նանուշյանը պասիվացել է հեգնանքի տեսանյութից հետո
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կառավարության այսօրվա նիստի չզեկուցվող հարցերի ցանկում է ներառված Ազգային անվտանգության ծառայությանը Տավուշի մարզի Բերդ համայնքի Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրում հողատարածք տրամադրելու հարցը։ Խոսքը 1 մլն 121 հազար դրամ կադաստրային արժեքով, 1.2 հա մակերեսով հողատարածքի մասին է։
Ներկայում այդ հողամասը համարվում է պետության սեփականությունը, սակայն պետական որեւէ մարմնի ամրակցված չէ։ Թե կոնկրետ ինչի համար է հողատարածքը տրամադրվում Ազգային անվտանգության ծառայությանը, նախագծում չի նշվում։
Կառավարության որոշման նախագծի հեղինակն ԱԱԾ-ն է, որպես հիմնավորում նշում են, որ հողատարածքն ԱԱԾ-ին պետք է «իր առջեւ դրված խնդիրների արդյունավետ իրականացման համար»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

