Չեմ տեսնում Բրյուսելում առաջիկայում որեւէ հաջողություն. Արցախի նախագահը՝ եռակողմ հանդիպման մասին. Տեսանյութ
ԱՀ կառավարության անդամներն ԱԺ-ում պատասխանել են պատգամավորների հարցերին։ Բրյուսելում նախատեսվում է մոտ օրերս Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ։
«Չեմ տեսնում առաջիկայում Բրյուսելում որևէ հաջողություն։ Գլխավոր հարցերի պատասխանները չկան։ 94թ․ սկսած՝ մինչև 2020թ․ մենք բանակցում էինք, իհարկե, Արցախը բանակցային կողմ չէր, բայց մենք կարծիք ասելու հնարավորություն ունեինք, և եկավ սեպտեմբերի 27-ը։ Մենք պետք է փակ քննարկում անենք, հասկանանք այն իրական մարտահրավերները, որ մեր առջև ծառացած են։ Բայց դա չի խանգարում, որ շարունակենք արտաքին հարթակում պայքարը՝ օգտագործելով բոլոր հնարավորությունները՝ արտաքին ճնշումներ Ադրբեջանի վրա և այլն։ Որևէ կոնկրետ առաջընթաց դեռևս չկա»,- նշեց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։