Քառօրյա պատերազմից հետո ՊՆ-ն պայթյունի ուժգնությունը հզորացնող սարք է գնել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.««Սատուրն-Ակիա» ընկերությունը, որից պաշտպանության նախարարությունը Քառօրյա պատերազմից հետո 50 միլիոն 706 հազար դրամով 18 հատ պայթյունի ուժգնությունը հզորացնող սարք էր գնել, այս օրերին դատի է տվել նախարարությանը:
«Ժողովուրդ» թերթը պարզեց, որ 2017 թվականին սեպտեմբերի 28-ին «Սատուրն-Ակիա» ՓԲԸ-ն դիմել է դատարան եւ պահանջում է, որ դատարանը պարտադրի ՀՀ պաշտպանության նախարարությանը իրեն տրամադրել շուրջ 3 միլիոն դրամ:
Չի բացառվում, որ ՊՆ-ն սարք է գնել, սակայն չի կատարել գումարային պարտավորությունը, եւ ընկերությունը դատարանի դռները ընկնելով է փորձում պահանջել իր գումարը»:
Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

