«Ինչի՞ դիմաց է Սուրեն Պապիկյանը «նվեր» ստացել 100 միլիոն դրամ․․․
Դիտել նաև
Հայաստանի իշխանության մահացու հերթական մեղքը․ Սուրեն Սարգսյան
Թրամփի նախագահության երկրորդ շրջանը չի կարող նման լինել առաջինին․ Սուրեն Սարգսյան
Ուզենք, թե չուզենք՝ ԱՄՆ ընտրություններն ազդելու են նաև մեր տարածաշրջանի վրա. Սուրեն Սարգսյան
Թրամփի օրոք Արցախը հարձակման ենթարկվեց, Բայդենի-Հարիսի օրոք հայաթափվեց․ Սուրեն Սարգսյան
Արցախ անունն ԱՄՆ-ում քիչ են կիրառում․ Սուրեն Սարգսյան
Իսկ ինչի՞ դիմաց է Սուրեն Պապիկյանը «նվեր» ստացել 100 միլիոն դրամ:
Նախ Սուրեն Պապիկյանը ապահովում է Ջերմուկի լոկալ օլիգարխիայի (Ջերմուկ գրոպի) մուտքը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն։
Հետո Սուրեն Պապիկյանն ապահովում է, որ «Ջերմուկ գրուպի» տիրոջ որդին ՔՊ-ից առաջադրվի տեղական ընտրություններում ու տարբեր լծակներ օգտագործի` անմրցակից հաղթանակի ապահովման համար։
Իսկ հետո Սուրեն Պապիկյանը «Ջերմուկ գրուպի» սեփականատերից ստանում է 100 միլիոն դրամի «նվեր»` բնակարանում զեղչի տեսքով։
Հ.Գ. Այո, խոսքը «Ջերմուկ գրուպի» տնօրենի այն որդու մասին է, ով մեղադրվում էր փաստաթղթերի կեղծմամբ բանակից ազատվելու համար, բայց դատվելու փոխարեն ՔՊ-ի կողմից դարձավ քաղաքապետ։
Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան էջից