Թուրքիայի ողբերգությունը գուշակած սեյսմոլոգը նշել է մարտին սպասվող մեգաերկրաշարժի մասին
Մարտին Երկիր մոլորակի վրա տեղի կունենա նոր մեգաերկրաշարժ։ Այդ մասին հայտարարել է նիդեռլանդացի սեյսմոլոգ Ֆրանկ Հուգերբիթսը, որը կանխատեսել էր ավերիչ երկրաշարժերը Թուրքիայում եւ Սիրիայում, գրել է «Российская газета»-ն։
Solar System Geometry Survey (SSGEOS) գիտական ինստիտուտի հաղորդագրությունում, որտեղ աշխատում է գիտնականը, նշվել է, որ մարտի 2-ին եւ 5-ին սպասվող մոլորակների մերձեցումը կարող է հանգեցնել շատ մեծ սեյսմիկ ակտիվության։ Երկրաշարժերի շարք կարող է տեղի ունենալ 2023թ. մարտի 3-7-ին։
Ստորգետնյա ցնցումների մագնիտուդը կարող է կազմել 8,5 եւ ավելի բարձր։
Ինստիտուտում նաեւ նշել են այն շրջանները, որոնք հայտնվել են այսպես կոչված կարմիր գոտում՝ Ճապոնիայի հարավ, Ինդոնեզիա, Պակիստան, Հունաստան, Պորտուգալիա եւ Հյուսիսային Ամերիկայի մի մասը։
Ռուսաստանը եւս կա այդ ցուցակում։ Ֆրանկ Հուգերբիթսը կարծում է, որ ավերիչ երկրաշարժ կարող է տեղի ունենալ Կուրիլյան կղզիներում։
Աղբյուր՝ News.am