Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել
Դիտել նաև
Երկրաշարժ Տավուշում․ Իջևանում, Նոյեմբերյանում և մի շարք գյուղերում զգացվել են ցնցումները
Երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է Գեղարքունիքի մարզում
4.8 մագնիտուդով երկրաշարժ Ադրբեջանի Շեքիի շրջանում․ ցնցումները հասել են Տավուշ
Երկրաշարժ՝ Հայաստանում
Երկրաշարժ Վանում. այն զգացվել է Երևանում, Շիրակի և Արարատի մարզերում՝ 2 բալ ուժգնությամբ
Թուրքիայի հարավային Օսմանիե նահանգում 4,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին փետրվարի 28-ին հայտնել է արտակարգ իրավիճակների վարչությունը (AFAD)։ Ցնցումը գրանցվել է Կադիրլիի շրջանում՝ 12,93 կմ խորության վրա, Երևանի ժամանակով 16:42-ին: Տեղական լրատվամիջոցները չեն հաղորդել ավերածությունների կամ տուժածների մասին:
Ավելի վաղ նույն օրը Ստամբուլի պետական հիվանդանոցը տարհանվել էր անբավարար սեյսմակայունության պատճառով։ Այն կառուցվել է 2005 թվականի մայիսին։

