ՌԴ ՊՆ-ը՝ Սանկտ-Պետերբուրգի երկինքը փակելու մասին
Ռուսաստանի ՊՆ-ը մեկնաբանել է Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանում թռիչքները ժամանակավորապես դադարեցնելու միջադեպը: Նշվել է, որ դա ՀՕՊ պատասխանատվության ուժերի և օդային երթևեկության վերահսկման քաղաքացիական մարմինների համատեղ վարժանքների շրջանակներում իրականացված միջոցառում է եղել:
Նշվում է, որ վարժանքների ընթացքում իրականացվել է պայմանական օբյեկտի որոնում, հայտնաբերում, նույնականացում՝ կործանիչների ներգրավմամբ: