Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը
15
ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Պատերազմ Արցախում
Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Իրանցի գեներալն ըստ էության, հայկական կողմին մեղադրել է TRIPP-ի հանդեպ Իրանի դիրքորոշումը կեղծելու մեջ Քաղբանտարկյալ Էդիկ Մալոյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Ռուբեն Ռուբինյանը հայ- ադրբեջանական կոնֆլիկտի սկսման մեջ մեղադրեց ռուսներին Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան

Հակահետախուզության վերջին ռոմանտիկը

ՀԱԿԱՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ՌՈՄԱՆՏԻԿԸ

Վյաչեսլավ Երվանդի Կևորկովը ծնվել է 1923 թվականին, Մոսկվայում, մայրաքաղաքի նորաձևության սիրահարների շրջանում մեծ ճանաչում ունեցող ձևարար-դերձակների ընտանիքում: 1941-ից անցնելով զինվորական ծառայության, շնորհիվ գերմաներենի իմացության, գործուղվել է օտար լեզուների ռազմական ինստիտուտ, ավարտել ուսուցման արագացված կուրսերը, հաճախակի գործուղումներ ունեցել ռազմաճակատ (աշխատանք ռազմագերիների հետ), թշնամու թիկունք:

1945 թվականին Բեռլինում, դաշնակցային զինվորական վարչակազմում աշխատել է թարգմանիչ: Երկրորդ հայրենականի ավարտը դիմավորել է կապիտանի զինվորական կոչումով: 1950-ին գործուղվել է ԽՍՀՄ պետանվտանգության նախարարություն, օպերլիազորի հաստիքով աշխատել հակահետախուզությունում` հետագայում զբաղեցրել պետի տեղակալի պաշտոնը: 1954-ին հրամանագրվել է երկրի զինված ուժերի Գլխավոր շտաբի ռազմադիվանագիտական ակադեմիայում` որպես ունկնդիր: ԽՍՀՄ պետանվտանգության աշխատակցի որակում 1950-1960-ականներին գործունեություն է ծավալել շատուշատ երկրներում, մասնավորապես` Կանադայում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Բելգիայում:

Վ. Կևորկովի մասնագիտական գործունեության նոր մեկնակետ է դարձել 1968 թիվը, երբ ԽՍՀՄ ՊԱԿ-ի նախագահ Յու. Վ. Անդրոպովի հանձնարարությամբ (եղել է նրա հատուկ հանձնարարությունների գծով դեսպանն ու գաղտնի խորհրդականը) խորապես անցավ արտաքին քաղաքականության ոլորտում գործունեության ծավալման` «սառը պատերազմի» ամենաբուռն շրջանում նրա ուսերին էր ծանրացած Արևմտյան Գերմանիայի հետ կապեր հաստատելը: Հընթացս նշենք, որ Յու. Անդրոպովից զատ նա ԽՄԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղար դստեր` Գալինա Բրեժնևայի միջոցով կապեր է ունեցել և Լեոնիդ Իլյիչ Բրեժնևի հետ:

Հանձնարարությունն առանձնակի բովանդակային իմաստ ստացավ հատկապես այն բանից հետո, երբ ԳՖՀ-ում իշխանության եկավ (1969) Վիլլի Բրանդտն իր «արևելյան քաղաքականությամբ»: Այս շրջանում (1972-1982) նրա կարիերան նման էր դանակի սայրի վրայից քայլող մարդուն բաժին հասած փորձության, մանավանդ որ ԽՄԿԿ կենտկոմի քաղբյուրոյում ու նրանից դուրս ազդեցության ոլորտների տիրապետման համար բարդ կոմբինացիոն պայքար էր ընթանում ՊԱԿ-ի նախագահ Յու. Անդրոպովի ու առավելապես անդրատլանտյան դիրքորոշմանը հակված ԽՍՀՄ արտաքին գործերի նախարար Ա. Գրոմիկոյի միջև: Այս մրցակցությունում հանգուցային դերակատարում ունեցավ ԽՍՀՄ-ի ու ԳՖՀ-ի միջև կնքված Մոսկովյան պայմանագիրը, որի նախապատրաստման գործում մեծ էր Կևորկովի ներդրումը: 

1975 թվականին նրա` անվտանգության գեներալ-մայորի գլխավորությամբ ԽՍՀՄ արտգործնախարարության կազմում ստեղծվեց անվտանգության ծառայություն, որի գործունեության արդյունքում մերկացվեցին արտասահմանյան հատուկ ծառայությունների մի շարք գործակալներ: 

Տասնհինգամյա ընմիջումից հետո 1982 թվականին ԽՄԿԿ կենտկոմ Յու. Անդրոպովի տեղափոխվելուց հետո Վ. Կևորկովը, հեռացավ զբաղեցրած պոստից, աշխատանքի անցավ ТАСС-ում որպես գլխավոր տնօրենի տեղակալ` ամբողջովին տրվելով լրագրողական գործունեությանը, ոլորտ, որի նկատմամբ հետաքրքությունը ծնվել էր դեռևս Ավստրալիայում ու Նոր Զելանդիայում աշխատելու տարիներին:

Շուրջ տասնամյա բեղուն գործունեությունից հետո 1991թ. օգոստոսին նա հարկադրաբար հեռացավ զբաղեցրած պաշտոնից: Պատճառն իշխանության եկածների հետ տարաձայնություններն էին: 1991-1997թթ. Վ. Կևորկովը, մինչև թոշակի անցնելը, գերմանախոս երկրներում (ԳՖՀ, Ավստրիա, Շվեյցարիա) գլխավորել է ИТАР-ТАСС-ի միացյալ լրատվական կենտրոնը:

Պետանվտանգության մարմիններում ու առհասարակ դիվանագիտության ոլորտում ծանրակշիռ հետք թողած հայորդին, ով Կարմիր դրոշի (կրկնակի), Հոկտեմբերյան հեղափոխության, Կարմիր աստղի շքանշանակիր էր, բազմաթիվ հոդվածների կողքին հեղինակել է տասը գիրք: Դրանք տարբեր ժանրային պատկանելության են, որոնցից երկուսը` «Սուրբ աթոռը դատարկ է...» ու «Ամեն մեկին` իրենը», գրվել են կյանքի վերջին շրջանում: Սակայն այնպես չէ, որ նա միայն այլոց մասին է ունեցել հրապարակումներ: Բավականին լայն դիտարկումների նյութ է հանդիսացել և նրա ապրած կյանքը: Ի մասնավորի նշենք 90-ամյակի կապակցությամբ նրա պատվին «Ռոսիա» հեռուստաալիքի պատրաստած «Հակահետախուզության վերջին ռոմանտիկը» փաստավավերագրական ֆիլմը:

Լրագրողականից զատ Վ. Կևորկովը մեծ կապեր է ունեցել նաև գրողական շրջանների հետ: Մասնավորապես մտերմիկ հարաբերություններ է ունեցել հանրահայտ գրող, կինոսցենարիստ Յուլիան Սեմյոնովի հետ, եղել է նրա «ՏԱՍՍ-ը լիազորված է հայտարարել...» վեպի ու համանուն հեռուստասերիալի, «ՏԱՍՍ...»-ի շարունակություն «Միջմայրցամաքային հանգույց» վեպի ՊԱԿ-ի աշխատակից Վիտալի Սլավինի կերպարի նախատիպը: Մեծ է եղել նրա հետաքրքրությունը նաև սպորտի նկատմամբ, կանոնավոր զբաղվել է ակադեմիական թիավարությամբ:

20-րդ դարի ամենախորհրդավոր մարդկանցից մեկի համարումն ունեցող մեր հայրենակիցը կյանքին հրաժեշտ է տվել բավականին առաջացած տարիքում, 2017թ. հունիսին, Բոննում, որտեղ ապրում էր վերջին տարիներին: Եվս 38 օր ու նա կտոներ 94-ամյակը...

ԱԱԾ պահեստազորի սպաների միություն 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>