Լավրովը պատասխանել է Ալիևին. «Լաչինի միջանցքով ոչ մի անցակետ նախատեսված չէ, այնտեղով ազատ քաղաքացիական տեղաշարժ պետք է լինի». Տեսանյութ
Դիտել նաև
Այն, ինչ տեղի է ունենում վկայում է, որ պատերազմի փորձը և դասերը բավական արդիական են. Սերգեյ Կոպիրկին
Ոմանք փորձում են մոռանալ կամ մոռացության մատնել ազգին իր պատմական մշակույթից, ակունքներից. աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյան
Սերգեյ Սմբատյանը նշանակվել է Բեռլինի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր հրավիրյալ դիրիժոր
Բաքուն իր հասարակությանը նախապատրաստում է պատերազմի, Երևանը՝ խաղաղության․ Սերգեյ Մելքոնյան
Սերգեյ Սմբատյանին է վերադարձվել 100 մլն դրամ գրավը
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Երևանին և Բաքվին՝ խաղաղության համաձայնագիր ձեռք բերելու հարցում: Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ադրբեջանցի գործընկերոջ՝ Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսի ընթացքում: Նա նաև նշել է, որ Հայաստանը դեռևս չի պատասխանել Մոսկվայում հանդիպելու ՌԴ առաջարկին:
Անդրադառնալով Լաչինի միջանցքի խնդրին՝ Լավրովն ասել է, որ միջանցքի օգտագործումը պետք է համապատասխանի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված սկզբունքներին, որով անցակետեր նախատեսված չեն և որը պետք է օգտագործվի բացառապես խաղաղ նպատակներով:
Մանրամասները՝ տեսանյութում:
Zham.am