Ռուսաստանը պատրաստ է բանակցություններ կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ, բայց չափից շատ համառորեն չի պնդի դա.Լավրով. Տեսանյութ
Ռուսական կողմը պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ կազմակերպել, սակայն խստորեն չի պնդի, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք վերահաստատեցինք մեր պատրաստակամությունը՝ հնարավորություններ ընձեռելու նման հանդիպումները շարունակելու համար», - ասել է նա Ադրբեջանի մայրաքաղաքում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ՝ մեկնաբանելով Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարությունների միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ հանդիպումը։
Նախարարը հավելեց, որ «ադրբեջանական կողմը պատրաստ է սրան, հայկական կողմն ասել է, որ ինքը նույնպես չի առարկում, բայց առայժմ վերջնական համաձայնություն չի տալիս»։
«Չեմ կարծում, որ մենք չափազանց համառ կլինենք մեր ծառայություններն առաջարկելու հարցում, բայց երկու կողմերն էլ քաջատեղյակ են դրանց մասին»,- հավելել է Լավրովը։
Zham.am