Այսօր Ազգային ժողով կներկայացնեմ հրաժարականիս երկրորդ դիմումը. Գուրգեն Ներսիսյան
Այսօր Ազգային ժողով կներկայացնեմ հրաժարականիս երկրորդ դիմումը, ինչը հիմք կհանդիսանա Խորհրդարանի համար, որպեսզի դադարեցվեն իմ լիազորությունները։ Այս մասին «Արցախպրես»-ին ասել է ԱՀ Գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը։
Հիշեցնենք, որ փետրվարի 23-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պետնախարարի պաշտոնից ազատել է Ռուբեն Վարդանյանին: Հանրապետության նախագահը նշել էր, որ պետական նախարարի պարտականություններն առաջարկել է ստանձնել գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին՝ հաշվի առնելով նրա մասնագիտական ու մարդկային որակները, աշխատանքում ցուցաբերած պրոֆեսիոնալիզմը, արդարամտությունը, սկզբունքայնությունն ու պետականամետությունը։
Տեղեկացնենք նաև, որ ԱՀ Գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը փետրվարի 24-ին հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այդ առթիվ նույն օրը հայտարարությամբ հանդես է եկել ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը։