Ադրբեջանը դատի է տվել Հայաստանին․ մանրամասներ
«Ադրբեջանը, համաձայն Էներգետիկ խարտիայի համաձայնագրի, Հայաստանի դեմ միջպետական արբիտրաժային գործընթաց է սկսել», հայտնել են այդ երկրի ԱԳՆ-ից։
Նշվում է, որ «ադրբեջանական կողմը հայկական կողմին ներկայացված արբիտրաժային ծանուցման մեջ ՀՀ-ից ֆինանսական փոխհատուցում է պահանջել 1991-ից 2020 թվականներին Հայաստանի կողմից «Ադրբեջանի տարածքների գրեթե 30-ամյա ապօրինի օկուպացիայի ընթացքում այսպես կոչված էներգետիկ ռեսուրսների նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխան իրավունքների խախտման համար»։
Գերատեսչությունից նշել են, որ այդ տարիների ընթացքում Հայաստանն իբր «առանց թույլտվության Ադրբեջանի ինքնիշխան տարածքում կառուցել է առնվազն 37 հիդրոէլեկտրակայան»։
Խոսքը, ըստ ադրբեջանական կողմի մեղադրանքի, Թարթառի ՀԷԿ-ի, Սարսանգի ջրամբարի, ածխի պաշարների և այլ օբյեկտների շահագործման մասին է։
Աղբյուրը՝ Hraparak.am