«Ջիգյարը մնում է ջիգյար». Գյումրիի փոխքաղաքապետ կնշանակվի Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռը
Դիտել նաև
ՔՊ-ական կադրերին բարձր աշխատավարձով աշխատանքի են տեղավորում
«Իրավունք». «Կասեմ, որ նաժիմի տակ էին դրել, ուրիշ ելք չունեի»
Մարտունի համայնքի ղեկավարն ու եղբայրը պետության հաշվին բիզնես են դնում
Երեւանում հատուկ են պատրաստվում. Նոր հնարքներ են մտածում
Փոխնախարար Նանուշյանը պասիվացել է հեգնանքի տեսանյութից հետո
«Իրավունք» թերթը գրում է. «Գյումրիում շրջանառվող լուրերի համաձայն` ՔՊ-ական պատգամավորի մանդատ վերցրած Դավիթ Առուշանյանից հետո փոխքաղաքապետի թափուր մնացած պաշտոնին կնշանակվի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու անդամ Վահագն Մկրտչյանը: Այս նշանակումն ուշագրավ է նրանով, որ 28-ամյա Վահագնը Նիկոլ Փաշինյանի տիկնոջ` Աննա Հակոբյանի հարազատ մորաքրոջ թոռն է: Մինչդեռ ոչ վաղ անցյալում այս իշխանությունը` յուր առաջնորդով, պնդում էր, թե վերջ է դրվելու պետական համակարգում ծանոթ-խնամի-բարեկամ շղթային:
Բայց դե Գյումրիում «ջիգյարը մնում է ջիգյար», որովհետեւ այստեղ մյուս փոխքաղաքապետի պաշտոնին էլ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հորեղբոր որդին է նստած` Արթուր Պապիկյանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

