Ալիևի դուստրերը՝ կոռուպցիոն նոր սկանդալի կենտրոնում
Դիտել նաև
Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ժամանել են Ադրբեջան
Մեր Սահմանադրության մեջ Ադրբեջանի համար որևէ մտահոգիչ դրույթ չկա․ Միրզոյան
Ադրբեջանը փորձում է միջազգային հարթակներում վերաշարադրել տարածաշրջանի պատմական հիշողությունը
Ադրբեջանցիների ոչխարները Սոթքի հատվածում անցել են ՀՀ տարածք
Ադրբեջանը կրկին հիշեցրել է ՀՀ սահմանադրության փոփոխության մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքը հայտնվել է կոռուպցիոն նոր սկանդալի կենտրոնում։
Ադրբեջանական ընդդիմության առաջնորդ Սուլեյման Սուլեյմանլին քննադատել է Ալիևների ընտանիքին և մեղադրել նրանց սեփական ժողովրդի միջոցները յուրացնելու մեջ։
Նրա պնդմամբ, փաստաթղթավորված ապացույցներ կան այն մասին, որ Դուբայի՝ ավելի քան 1 մլրդ դոլար արժողությամբ Sofitel հյուրանոցային համալիրը Ալիևները գնել են ժողովրդից գողացված փողերով։
Այս հյուրանոցը պատկանում է Sahra FZCO-ին, որը պատկանում է նախագահի դստերը: Հյուրանոցը կառուցել է Mirk Group կառավարող ընկերությունը։
«Ժողովրդից գողացված փողերով միլիարդներ են ներդրել տարբեր երկրներում։ Ժողովրդի երեխաների նպաստը կտրեցին, ծախսեցին իրենց երեխաների վրա»,-թվիթերյան իր էջում գրել է ընդդիմադիրը։
Աղբյուրը՝ hraparak.am

