Ուկրաինայի ԱԳ նախարար. Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը դա ագրեսիա է Ադրբեջանի դեմ
Ինչպես հայտնի է, Ուկրաինայի արտգործնախարար Պավլո Կլիմկինը պաշտոնական այցով գտնվում է Բաքվում: Մամեդյարովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը, նշեց բառացիորեն հետևյալը. "Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը դա ագրեսիա է` Ադրբեջանի դեմ, և Ուկրաինան շատ լավ է հասկանում իր ադրբեջանական ընկերներին": Կլիմկինը հայտարարել է, որ Ուկրաինան պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:
Zham.am