Ես Հարվարդ չեմ ավարտել, բայց կյանքի դպրոցն եմ ավարտել․ Ծառուկյան Եթե չունենք առողջ սերունդ, չունենք և ապագա․ Հովհաննես Ծառուկյան (տեսանյութ) Տրանսպորտի գինը թանկացնելով, ոչ մի բարեփոխում էլ չեն արել, այլ հակառակը՝ ստեղծել են կոլապսային վիճակ
10
Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Շոու հրադադար է, և թող ժողովրդին չխաբեն, թե խաղաղություն է.որևէ մեկը վստահո՞ւմ է Ալիևի երաշխավորմանը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ԲՀԿ–ի ցուցակը գլխավորում է Ծառուկյանը, երկրորդը Անդրանիկ Թեւանյանն է ԲՀԿ համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսը (ուղիղ) Որդեգրված օրինախախտ գործելաոճն ազգավնաս է և բացարձակ անթույլատրելի Թրամփի համաձայնությունը Իրանի հետ գնահատում են որպես ԱՄՆ-ի ամենածանր պարտությունը՝ Վիետնամից ի վեր Իրանի ԱԳՆ-ն առաջին անգամ պաշտոնապես հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարը Իրանը դիտարկում է Իսրայելին պատասխան հարվածներ հասցնելը՝ հրադադարի խախտման պատճառով. Fars Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է գրեթե 100 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 700-ը Ի հիշատակ Խամենեիի․ Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստյան կարգ է կատարվել Պատերազմ Արցախում
Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ես Հարվարդ չեմ ավարտել, բայց կյանքի դպրոցն եմ ավարտել․ Ծառուկյան Շոու հրադադար է, և թող ժողովրդին չխաբեն, թե խաղաղություն է.որևէ մեկը վստահո՞ւմ է Ալիևի երաշխավորմանը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ԲՀԿ–ի ցուցակը գլխավորում է Ծառուկյանը, երկրորդը Անդրանիկ Թեւանյանն է Եթե պետք է Քոչարյանը լինի վարչապետ, ապա չեմ համագործակցի. Գագիկ Ծառուկյան ԲՀԿ համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսը (ուղիղ) 18-ամյա Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է փակ գանգուղեղային տրավմա. փաստաբան Սպիտակ տունը նեղվել է Ջորջ Քլունիի քննադատությունից ու, խռովկան երեխայի նման հակադարձելով, հայտնի դերասանին «ռազմական հանցագործ» է անվանել Եկեղեցու «բարեփոխման ծրագիրը» հակասահմանադրական է. սահմանադրագետ 2021թ․-ի ընտրությունների արդյունը չի կրկնվի,Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ավելի մաշված է․ Սուրենյանց Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է փակ գանգուղեղային տրավմա, ուղեղի ցնցում. Փաստաբան Մայր Աթոռը դատապարտում է ՔՊ–ի նախընտրական ծրագրում Եկեղեցու վերաբերյալ մերժելի դրույթների ընդգրկումը. հայտարարություն Ավան վարչական շրջանի Դուրյան 33 հասցեի ճանապարհային փոսը գնալով վերածվում է աղբավայրի (տեսանյութ) Որդեգրված օրինախախտ գործելաոճն ազգավնաս է և բացարձակ անթույլատրելի Հրապարակվել են «Ուժեղ Հայաստան»-ի ընտրական ցուցակի առաջին 36 թեկնածուների անունները Ովքեր են ընդգրկված «Հայաստան» դաշինքի նախընտրական ցանկի 30-յակում «Մեծ քաղաքականություն». փոդքասթ՝ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ․ Թողարկում 4 Եթե չունենք առողջ սերունդ, չունենք և ապագա․ Հովհաննես Ծառուկյան (տեսանյութ) Հանրային տրանսպորտի «բարեփոխումն» ու նյարդը. վարորդն ավելի քան 20 րոպե հրաժարվել է վարել (տեսանյութ) Երևանում բախվել են թիվ 14 երթուղին սպասարկող ավտոբուսն ու Toyota-ն, BMW-ն, Ford-ը Դավիթի առողջական վիճակը տահոգիչ է, Դավիթը լավ չի. փաստաբան (տեսանյութ) Տրանսպորտի գինը թանկացնելով, ոչ մի բարեփոխում էլ չեն արել, այլ հակառակը՝ ստեղծել են կոլապսային վիճակ Պուտինն ու Փաշինյանը կրկին կհանդիպեն... հունիսին Կառավարությունը հաստատեց պատերազմի հետևանքով չեղարկված չվերթերի համար փոխհատուցման տրամադրումը Եթե այդքան վստահ են, ինչո՞ւ են այդքան... վախեցած. «Փաստ» Փաշինյանը Հայաստանը մտցնում է շատ վտանգավոր «խաղի» մեջ. «Փաստ» Թրամփի համաձայնությունը Իրանի հետ գնահատում են որպես ԱՄՆ-ի ամենածանր պարտությունը՝ Վիետնամից ի վեր Վերին Լարսի անցակետը փակվել է բքի և ձնահոսքի վտանգի պատճառով Գիշերը կդիմավորենք հաջորդ ակտիվ ցիկլոնին․ Սուրենյան Քաղաքապետարանը շուրջ կես տարվա աշխատավարձ է պարտք

Ինչ էին քննարկում Մատենադարանում հավաքվածները

«Հրապարակ օրաթերթը» գրում է․ «Երեկ Մատենադարանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գիտագործնական մեծ համաժողով էր հրավիրվել, որի նախաձեռնողների թվում էին «5165 շարժումը», Աբրահամ Գասպարյանի «Գենեսիս» կազմակերպությունը, «Համախմբում շարժումը», «Այլընտրանքային նախագծեր խումբը» եւ ուրիշներ: Դահլիճը խիստ ներկայացուցչական էր` կազմված մեծ թվով ընդդիմադիր գործիչներից, իրենց ոլորտի փորձառու մասնագետներից, իրավաբաններից ու դիվանագետներից: Միջոցառումը, կարելի է ասել, միջազգային ստանդարտներով էր կազմակերպվել` մուտքի մոտ հերթապահող երիտասարդներից ու անվանական բեյջերից մինչեւ կոֆե-բրեկ եւ այլն:

Համաժողովին նախ կաթողիկոսի օրհնանքը փոխանցեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, «Փոքրիկ երգիչները» հնչեցրին Արցախի հիմնը, ապա սկսվեց պլենար նիստը, որի մոդերատորն էր Ավետիք Չալաբյանը: Ելույթներն էլ էին հետաքրքիր, իսկ բանախոսները՝ փորձառու սահմանադրագետներ ու իրավաբաններ․ Լեւոն Գեւորգյան, Արամ Օրբելյան, Վարդան Պողոսյան, Վարդան Օսկանյան, Արման Թաթոյան եւ այլք: Համաժողովին Ստեփանակերտից միացավ նաեւ Ռուբեն Վարդանյանը եւ տեսակապով կարճ ելույթ ունեցավ: Համաժողովը երկօրյա է` պլենար նիստին հաջորդելու են պանելային քննարկումները: Օրակարգում Արցախն է, նրա անկախության միջազգային ճանաչման հարցը։ Բանախոսները հերթափոխով փորձում էին վերլուծել Արցախում ստեղծված իրավիճակն ու դրանից հնարավոր ելքերը։ Մենք ելույթներից դուրս` դահլիճում գտնվողների կարծիքը ճշտեցինք համաժողովի մասին:

Ղազախստանում ՀՀ նախկին դեսպան, ԱԺ նախկին փոխխոսնակ Արա Սահակյանին հարցրինք, թե նման քննարկումներն ի՞նչ օգուտ կարող են տալ Արցախին։ «Կառավարության մտադրությունները եւ գործողությունները մերժող քաղաքական գործիչները ստեղծում են դիմադրության տարբեր օջախներ եւ հասարակության կողմից ընդունվում են որպես կառավարությանն ընդդիմացող եւ այլընտրանքային ուժեր։ Ներկա համաժողովը դրանցից մեկն է։ Այս ընթացքն անկասելի է եւ համոզիչ, որովհետեւ առաջ է մղում կառավարության կողմից անտեսված ազգային արժանապատվության, քաղաքացիների համախմբման եւ անվտանգության ապահովման սկզբունքները»,- ասաց Սահակյանը։

Դաշնակցական Կիրո Մանոյանին հարցրինք, թե ինչ կարծիքի է Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկության մասին: Հիշեցնենք, որ օրերս պաշտոնից ազատված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկությունը հետեւեց Ալիեւի` Մյունխենում արած այն հայտարարությանը, թե ինքը պատրաստ է արցախցիների հետ երկխոսել, եթե նրանց չներկայացնի «քրեաօլիգարխ Ռուբեն Վարդանյանը»: Ի՞նչ եզրահանգումներ անի հայ հասարակությունը, երբ Ալիեւի այս պահանջին անմիջապես հաջորդում է Վարդանյանի պաշտոնանկությունը՝ հարցրինք Մանոյանին։ «Պետք է եզրահանգի, որ Ռուբեն Վարդանյանի հեռացումը պաշտոնից ինչ-որ չափով բավարարում է Ադրբեջանին կամ առնվազն սկսել է Ադրբեջանի պահանջով։ Ես չեմ կարծում, որ միայն Ադրբեջանի պահանջի հիման վրա է, որ այս արդյունքին հասանք, բայց կարծում եմ, որ Ադրբեջանի պահանջը նպաստել է այլոց ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին ուժերի մոտեցումներին, եւ նրանք էլ օգտվել են այս առիթից»։

«Այլընտրանքային նախագծեր խմբի» ղեկավար Վահե Հովհաննիսյանն էլ կարծում է, որ խնդիրը ո՛չ Արայիկ Հարությունյանի, ո՛չ էլ Ռուբեն Վարդանյանի մեջ է, այլ հայ հասարակության։ «Այն, ինչ կատարվում է, ունի անհանգստացնող միտումներ։ Խնդիրը Ռուբեն Վարդանյանը չէ, խնդիրն Արայիկ Հարությունյանը չէ։ Խնդիրն այն մթնոլորտն է, որն այսօր կա պաշտոնական Ստեփանակերտում, Երեւանում ու հայ հասարակության մեջ։ Ստվերային պրոցես կա, որի մասին մենք շատ հաճախ իմանում ենք ադրբեջանական մամուլից կամ միջազգային, հեղինակավոր գործիչներից, բայց ո՛չ Ստեփանակերտից ու Երեւանից։ Այս պրոցեսը, այո, տագնապային է, ու ես երեկվա պաշտոնանկությունը համարում եմ այս պրոցեսի մի դրվագ։ Արցախում տեղի են ունենում մեծ փոփոխություններ, պաշտոնանկություններ, գործողություններ։ Ամեն ինչ իրականում շատ արագ է տեղի ունենում, ընդամենը մի երեկոյի ընթացքում մենք մի շարք ինֆորմացիաներ լսեցինք։ Այո, ամեն ինչ շատ արագ է կատարվում, բայց ամենամեծ խնդիրն այն է, որ մենք տեղյակ չենք՝ ինչ է կատարվում ստվերում։ Դա շատ վտանգավոր է։ Հայաստանը, հայ ժողովուրդը խաղադրույքի պես դրված են ինչ-որ մեծ սեղանին, սա ամենավախեցնողն է։ Ամեն ժամ, ամեն րոպե կարող է նոր հայտարարություն ձեւավորվել, որը նորից այլ ռիսկեր արդեն կարող է պարունակել»,- ասաց Հովհաննիսյանը։

Նշենք, որ այսօր համաժողովը շարունակվում է, տեղի է ունենալու եւս մեկ քննարկում՝ արդեն փակ ձեւաչափով, որի ընթացքում պետք է ամփոփվեն համաժողովի արդյունքները։ Այնուհետեւ նախաձեռնողները հանդես կգան արդյունքների մասին հանրային իրազեկմամբ, եւ ելույթները կհրատարակվեն ժողովածուով»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>