Ես Հարվարդ չեմ ավարտել, բայց կյանքի դպրոցն եմ ավարտել․ Ծառուկյան Եթե չունենք առողջ սերունդ, չունենք և ապագա․ Հովհաննես Ծառուկյան (տեսանյութ) Տրանսպորտի գինը թանկացնելով, ոչ մի բարեփոխում էլ չեն արել, այլ հակառակը՝ ստեղծել են կոլապսային վիճակ
10
Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Շոու հրադադար է, և թող ժողովրդին չխաբեն, թե խաղաղություն է.որևէ մեկը վստահո՞ւմ է Ալիևի երաշխավորմանը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ԲՀԿ–ի ցուցակը գլխավորում է Ծառուկյանը, երկրորդը Անդրանիկ Թեւանյանն է ԲՀԿ համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսը (ուղիղ) Որդեգրված օրինախախտ գործելաոճն ազգավնաս է և բացարձակ անթույլատրելի Թրամփի համաձայնությունը Իրանի հետ գնահատում են որպես ԱՄՆ-ի ամենածանր պարտությունը՝ Վիետնամից ի վեր Իրանի ԱԳՆ-ն առաջին անգամ պաշտոնապես հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարը Իրանը դիտարկում է Իսրայելին պատասխան հարվածներ հասցնելը՝ հրադադարի խախտման պատճառով. Fars Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է գրեթե 100 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 700-ը Ի հիշատակ Խամենեիի․ Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստյան կարգ է կատարվել Պատերազմ Արցախում
Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ես Հարվարդ չեմ ավարտել, բայց կյանքի դպրոցն եմ ավարտել․ Ծառուկյան Շոու հրադադար է, և թող ժողովրդին չխաբեն, թե խաղաղություն է.որևէ մեկը վստահո՞ւմ է Ալիևի երաշխավորմանը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ԲՀԿ–ի ցուցակը գլխավորում է Ծառուկյանը, երկրորդը Անդրանիկ Թեւանյանն է Եթե պետք է Քոչարյանը լինի վարչապետ, ապա չեմ համագործակցի. Գագիկ Ծառուկյան ԲՀԿ համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսը (ուղիղ) 18-ամյա Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է փակ գանգուղեղային տրավմա. փաստաբան Սպիտակ տունը նեղվել է Ջորջ Քլունիի քննադատությունից ու, խռովկան երեխայի նման հակադարձելով, հայտնի դերասանին «ռազմական հանցագործ» է անվանել Եկեղեցու «բարեփոխման ծրագիրը» հակասահմանադրական է. սահմանադրագետ 2021թ․-ի ընտրությունների արդյունը չի կրկնվի,Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ավելի մաշված է․ Սուրենյանց Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է փակ գանգուղեղային տրավմա, ուղեղի ցնցում. Փաստաբան Մայր Աթոռը դատապարտում է ՔՊ–ի նախընտրական ծրագրում Եկեղեցու վերաբերյալ մերժելի դրույթների ընդգրկումը. հայտարարություն Ավան վարչական շրջանի Դուրյան 33 հասցեի ճանապարհային փոսը գնալով վերածվում է աղբավայրի (տեսանյութ) Որդեգրված օրինախախտ գործելաոճն ազգավնաս է և բացարձակ անթույլատրելի Հրապարակվել են «Ուժեղ Հայաստան»-ի ընտրական ցուցակի առաջին 36 թեկնածուների անունները Ովքեր են ընդգրկված «Հայաստան» դաշինքի նախընտրական ցանկի 30-յակում «Մեծ քաղաքականություն». փոդքասթ՝ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ․ Թողարկում 4 Եթե չունենք առողջ սերունդ, չունենք և ապագա․ Հովհաննես Ծառուկյան (տեսանյութ) Հանրային տրանսպորտի «բարեփոխումն» ու նյարդը. վարորդն ավելի քան 20 րոպե հրաժարվել է վարել (տեսանյութ) Երևանում բախվել են թիվ 14 երթուղին սպասարկող ավտոբուսն ու Toyota-ն, BMW-ն, Ford-ը Դավիթի առողջական վիճակը տահոգիչ է, Դավիթը լավ չի. փաստաբան (տեսանյութ) Տրանսպորտի գինը թանկացնելով, ոչ մի բարեփոխում էլ չեն արել, այլ հակառակը՝ ստեղծել են կոլապսային վիճակ Պուտինն ու Փաշինյանը կրկին կհանդիպեն... հունիսին Կառավարությունը հաստատեց պատերազմի հետևանքով չեղարկված չվերթերի համար փոխհատուցման տրամադրումը Եթե այդքան վստահ են, ինչո՞ւ են այդքան... վախեցած. «Փաստ» Փաշինյանը Հայաստանը մտցնում է շատ վտանգավոր «խաղի» մեջ. «Փաստ» Թրամփի համաձայնությունը Իրանի հետ գնահատում են որպես ԱՄՆ-ի ամենածանր պարտությունը՝ Վիետնամից ի վեր Վերին Լարսի անցակետը փակվել է բքի և ձնահոսքի վտանգի պատճառով Գիշերը կդիմավորենք հաջորդ ակտիվ ցիկլոնին․ Սուրենյան Քաղաքապետարանը շուրջ կես տարվա աշխատավարձ է պարտք

Ո՞ւմ բաժին կհասնեն կենտրոնի պատմամշակութային շենքերը

«Հրապարակ» թերթը գրում է. «Ակադեմիական քաղաքը» դեռեւս չսարքած՝ Նիկոլ Փաշինյանը հերթական խոշորամասշտաբ ծրագիրն է պատրաստվում իրականացնել՝ «արդարադատության թաղամաս» կառուցել։ Այս առիթով Փաշինյանը հայտարարել է․ «Մենք արդեն երկար ժամանակ քննարկում ենք, պայմանական ասած՝ արդարադատության թաղամաս ստեղծելու հարցը: Ինչի՞ հետ է դա կապված: Մենք դատաիրավական համակարգում մեծ բարեփոխումներ ենք իրականացնում, բայց սովորաբար շատերի համար նկատելի չէ, որ այդ բովանդակային բարեփոխումների ընթացքում նաեւ ֆիզիկական ենթակառուցվածքների շատ մեծ խնդիր է առաջանում՝ շենքային պայմանների, եւ այդպես շարունակ: Նաեւ դիտարկում ենք, որ դատական, քննչական համակարգի գործունեության սպասարկման համար որոշակի՝ բավական ծանրակշիռ ծախսեր կան, որոնք, մեծ հաշվով, աշխատանքի, լոգիստիկայի կազմակերպման՝ շատ հաճախ հնացած ձեւերի արտահայտության պատճառ են: Եվ հիմա ուզում ենք մտածել, թե ինչ կարող ենք անել, որպեսզի այդ ամենն ավելի արդյունավետ դարձնենք, որպեսզի առաջինը՝ դատաիրավական համակարգի համար աշխատանքային պատշաճ, սոլիդ պայմաններ ստեղծվեն, այսպես ասած՝ առանց կցակառույցների տրամաբանության, երկրորդը՝ կալանավորված, դատապարտված անձանց իրավունքները պաշտպանվեն, եւ հնարավորինս արժանապատիվ պայմաններ ստեղծվեն նաեւ կալանքի տակ գտնվող անձանց, դատավարության կողմերի համար եւ այլն․․․ Մեկ պարզ օրինակ կարող եմ բերել. իհարկե, շենքը, որտեղ մենք գտնվում ենք, պատմամշակութային շատ կարեւոր արժեք է, բայց մենք չենք հաշվում, թե, օրինակ, այս շենքի 6 մետր բարձրությամբ աշխատասենյակների տաքացման, հովացման, սպասարկման համար ինչքան միջոցներ են ծախսվում, որոնք կարող էին կա՛մ չծախսվել, կա՛մ ծախսվել ավելի արդյունավետ: Կարծում եմ, որ այստեղ էլ մենք մտածողության եւ մտածելակերպի փոփոխության կարիք ունենք եւ այդ ռազմավարությունը պետք է որդեգրենք՝ Երեւան քաղաքի փոքր կենտրոնից եւ ընդհանրապես կենտրոնից պետական կառավարումն ամբողջությամբ դուրս հանելու․․․ Ընդ որում, դա նորություն չէ. աշխարհում, ընդհուպ շատ մայրաքաղաքներում, կան դարերի հնություն ունեցող շենքեր, որոնք մասնավոր հատվածին կամ վարձակալությամբ են տրված, այսինքն՝ դա ճիշտ մոդել է եւ պետությանը միլիարդների եկամուտներ է բերում, բայց, մյուս կողմից էլ, այդ պատմամշակութային հուշարձանները պահպանվում են, ընդ որում՝ պետական հսկողության ներքո մասնավորը շատ ավելի լավ է անում այդ գործառույթը, քան շատ հաճախ պետական կառավարման մարմիններն են անում:

Այս ռազմավարությունը քննարկում ենք եւ կարծես մոտ ենք հայեցակարգային մակարդակում այն որդեգրելուն: Մենք մտածում ենք նաեւ, որ ահա այսպիսի պետական ներդրումներ պետք է արվեն այն հատվածներում, որոնք այս պահին մասնավորի համար այնքան էլ գրավիչ չեն․․․ ինչը նշանակում է, երբ պետական լայնածավալ ներդրումներ իրականացվեն այդ հատվածներում, դրանք նույնպես կդառնան գրավիչ եւ ինչ-որ առումով տնտեսական աճի համար շատ լավ խթան կարող են հանդիսանալ»: Փաշինյանի խոսքից ակնհայտ է դառնում, որ այս գաղափարի հիմնական նպատակը կենտրոնում գտնվող պատմամշակութային շենքերն ազատելն ու դրանք մասնավոր ընկերություններին տալն է, այսինքն՝ պատրաստվում են պատմամշակութային շինությունները վաճառել կամ վարձով տալ, դե՝ վարձակալներն ու գնորդներն էլ, բնականաբար, Փաշինյանի սիրելի օլիգարխները կլինեն։

Արդարադատության նախկին փոխնախարար, փաստաբան Արամ Օրբելյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով այս թեմային, ասաց, որ «արդարադատության թաղամաս» հիմա էլ կա։ «Արդարադատության թաղամաս ստեղծվել է, երբ ես նախարարությունում էի, եւ հիմա էլ առկա է․ արդարադատության նախարարություն, Փաստաբանների պալատ, Նոտարական պալատ, Վճռաբեկ դատարան, դատախազության շենք․ այս բոլորը գտնվում են մի քառակուսի, 4 փողոցով շրջափակված հատվածում։ Եթե անունը դնում ենք «արդարադատության թաղամաս», ապա այն վաղուց այդտեղ գտնվում է։ Եթե մենք այն ուզում ենք տեղափոխել այլ տեղ, ապա դա ուրիշ խնդիր է, դա սիրուն անուններ հնարելու խնդիր չէ՝ «արդարադատության թաղամաս»։ Արդյոք կարիք կա՞ հսկա դատարան կառուցելու, թե՞ ոչ, պե՞տք է բոլորը մի տեղ տանել․ այս հարցերը կարելի է դիտարկել։ Իրականում Հայաստանում եւ Երեւանում հիմա դատարանների հագեցվածության խնդիր կա, որովհետեւ պլանավորվել էր, կառուցվել էին դատարաններ, բայց դատավորների թվի ավելացման անհրաժեշտություն կա։ Իմ կարծիքով՝ տրամաբանական է, որ դատարանների շենքերը մեծ, գիգանտ շենքեր չլինեն, այլ լինեն բազմաթիվ, ավելի փոքր շենքեր՝ հարմարեցված, ստանդարտներին համապատասխանող, որպեսզի այդ շենքերում խցանումներ չառաջանան, ամեն ինչ մի տեղ չլինի, նույն շենքում չհավաքվի։ Ես ժամանակին, որպես փոխնախարար, դիտարկել եմ Վրաստանի փորձը, վրացիներն իրենց այդ հանրային պալատներն էին կառուցում, ինչն առաջին հայացքից գեղեցիկ է, բայց դրա փոխարեն պետք էր ապակենտրոնացնել եւ համայնքներին փոխանցել այդ նույն լիազորությունները, որպեսզի այլ տեղերում մարդիկ իրենց ավելի մոտիկ ունենան այդ ծառայությունները։ Նույն ձեւով՝ երկրներ կան, որտեղ մեգադատարաններ կան, մի քանի դատարաններ միասին են, դա կարող է հարմար լինել որոշակի տեխնիկական խնդիրներ լուծելու համար, չնայած, եթե մենք կարողանանք միջին չափի, ստանդարտացված եւ ճարտարապետական լուծումներով դատարանի շենքեր կառուցել, կարծում եմ՝ դա ավելի նպատակահարմար կլինի»,- ասաց Օրբելյանը։

Սահմանադրական դատարանի նախկին անդամ Ալվինա Գյուլումյանը թեեւ ծրագրին ծանոթ չէ, սակայն նշեց, որ կարեւոր սկզբունքն այն է, որ պետական մարմինները քաղաքացուն մատչելի լինեն․ «Ճիշտն ասած՝ այդ ծրագրին տեղյակ չեմ եւ չեմ կարող գնահատական տալ, բայց, ամեն դեպքում, իրավապահ մարմիններն այնպիսի տեղերում պետք է լինեն, որպեսզի քաղաքացուն հասանելի լինեն, ինչ էլ որ արվի, այդ սկզբունքը պետք է չխախտվի, որպեսզի ավելորդ բարդություններ քաղաքացիների համար չստեղծվեն»։

Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ այս իշխանության ցանկացած ծրագիր իր մոտ անհանգստություն է առաջացնում․

«Մանրամասներին ծանոթ չեմ, բայց այս իշխանության որեւէ առաջարկ ինձ մոտ առաջին հերթին անհանգստություն է առաջացնում, հետո նոր սկսում եմ այն վերլուծել, որովհետեւ հայտարարվել էր, որ «Արցախը Հայաստան է, եւ վերջ», բայց մենք այսօր Արցախի հետ կապված խնդիր ունենք։ Խոսում էին կրթօջախներն Աշտարակ տեղափոխելու մասին, օրինակ՝ ԵՊՀ-ն Աշտարակ տանելու մասին, որից հետո անհայտ է, թե համալսարանն ինչ էին կոչելու․․․, այս տիպի գաղափարներ են։ Հիմա էլ՝ «արդարադատության թաղամաս» ստեղծելը․․․, ինձ թվում է, սա այս համակարգը՝ մեր ոլորտը քանդելու հերթական քայլն է լինելու։ Ծրագրին ծանոթ չեմ, բայց առնվազն վստահելի չէ, երբ իշխանությունն է դրա մասին խոսում»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>