Ավիավթարի է ենթարկվել Իրանի սպորտի նախարարի ուղղաթիռը
Դիտել նաև
Ըստ Bloomberg-ի՝ այսօր Թրամփը կհայտարարի, որ դուրս է գալիս Իրանի հետ պատերազմից. խայտառակության և կործանման միջև նա ընտրեց առաջինը
Իրանը մերժել է ԱՄՆ-ի 15 առաջարկները և ներկայացրել է սեփական 5 պայմանները պատերազմի դադարեցման համար
Ադրբեջանը հերթական օգնությունն է ուղարկում Իրան
Երթի ժամանակ ԱՄՆ-ն ու Իսրայելը հարվածել են Թեհրանին
Ըստ գերմանական Die Zeit-ի՝ ԱՄՆ-ն կրում է քաղաքական, տնտեսական և աշխարհաքաղաքական պարտություն Իրանի դեմ պատերազմում
Իրանի Քերմանի նահանգում ավիավթարի է ենթարկվել սպորտի նախարար Սեյեդ Համիդ Սաջադիի ուղղաթիռը: Դեպքը տեղի է ունեցել Բաֆթ քաղաքի մարզական համալիրում վայրէջքից առաջ: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Al Arabiya լրատվամիջոցից:
Ըստ ականատեսների, որոնց խոսքերը մեջբերում են իրանական լրատվամիջոցները, նախարարի վիճակը լավ է: Նախարարը և նրա հետ գտնվողները թեթև վնասվածքներ են ստացել և տեղափոխվել հիվանդանոց:
Քերմանի նահանգապետ Մոհամմադ-Մեհդի Ֆադաքարը հայտնել է, որ ավիավթարի պատճառը դեռ պարզ չէ: Կատարվում է քննություն:

