Հաագայի դատարանի որոշումը իշխանության քաղաքական գծից դուրս է. Արամ Օրբելյան. Տեսանյութ
Միջազգային իրավունքի մասնագետ, «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի կառավարիչ Արամ Օրբելյանի խոսքով՝ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի որոշումը մեկ քայլ առաջ է ՄԻԵԴ որոշումից, բայց միջազգային իրավական գործիքակազմը չի կարող առանձին լինել քաղաքական և դիվանագիտական գործիքակազմից և շատ կարևոր է, թե ինչ մոտեցում ունի Հայաստանը: Ըստ Օրբելյանի՝ այս իշխանության համար Հաագայի դատարանի որոշումը իշխանության քաղաքական-դիվանագիտական գծից դուրս է, որովհետև Փաշինյանը ասում է, ասել է և ասելու է, որ Արցախը Հայաստան չէ: Սա է բազիսը, մնացած գործընթացները սրանից բխող են:

