Ես Հարվարդ չեմ ավարտել, բայց կյանքի դպրոցն եմ ավարտել․ Ծառուկյան Եթե չունենք առողջ սերունդ, չունենք և ապագա․ Հովհաննես Ծառուկյան (տեսանյութ) Տրանսպորտի գինը թանկացնելով, ոչ մի բարեփոխում էլ չեն արել, այլ հակառակը՝ ստեղծել են կոլապսային վիճակ
10
Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Շոու հրադադար է, և թող ժողովրդին չխաբեն, թե խաղաղություն է.որևէ մեկը վստահո՞ւմ է Ալիևի երաշխավորմանը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ԲՀԿ–ի ցուցակը գլխավորում է Ծառուկյանը, երկրորդը Անդրանիկ Թեւանյանն է ԲՀԿ համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսը (ուղիղ) Որդեգրված օրինախախտ գործելաոճն ազգավնաս է և բացարձակ անթույլատրելի Թրամփի համաձայնությունը Իրանի հետ գնահատում են որպես ԱՄՆ-ի ամենածանր պարտությունը՝ Վիետնամից ի վեր Իրանի ԱԳՆ-ն առաջին անգամ պաշտոնապես հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարը Իրանը դիտարկում է Իսրայելին պատասխան հարվածներ հասցնելը՝ հրադադարի խախտման պատճառով. Fars Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է գրեթե 100 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 700-ը Ի հիշատակ Խամենեիի․ Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստյան կարգ է կատարվել Պատերազմ Արցախում
Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ես Հարվարդ չեմ ավարտել, բայց կյանքի դպրոցն եմ ավարտել․ Ծառուկյան Շոու հրադադար է, և թող ժողովրդին չխաբեն, թե խաղաղություն է.որևէ մեկը վստահո՞ւմ է Ալիևի երաշխավորմանը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ԲՀԿ–ի ցուցակը գլխավորում է Ծառուկյանը, երկրորդը Անդրանիկ Թեւանյանն է Եթե պետք է Քոչարյանը լինի վարչապետ, ապա չեմ համագործակցի. Գագիկ Ծառուկյան ԲՀԿ համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսը (ուղիղ) 18-ամյա Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է փակ գանգուղեղային տրավմա. փաստաբան Սպիտակ տունը նեղվել է Ջորջ Քլունիի քննադատությունից ու, խռովկան երեխայի նման հակադարձելով, հայտնի դերասանին «ռազմական հանցագործ» է անվանել Եկեղեցու «բարեփոխման ծրագիրը» հակասահմանադրական է. սահմանադրագետ 2021թ․-ի ընտրությունների արդյունը չի կրկնվի,Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ավելի մաշված է․ Սուրենյանց Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է փակ գանգուղեղային տրավմա, ուղեղի ցնցում. Փաստաբան Մայր Աթոռը դատապարտում է ՔՊ–ի նախընտրական ծրագրում Եկեղեցու վերաբերյալ մերժելի դրույթների ընդգրկումը. հայտարարություն Ավան վարչական շրջանի Դուրյան 33 հասցեի ճանապարհային փոսը գնալով վերածվում է աղբավայրի (տեսանյութ) Որդեգրված օրինախախտ գործելաոճն ազգավնաս է և բացարձակ անթույլատրելի Հրապարակվել են «Ուժեղ Հայաստան»-ի ընտրական ցուցակի առաջին 36 թեկնածուների անունները Ովքեր են ընդգրկված «Հայաստան» դաշինքի նախընտրական ցանկի 30-յակում «Մեծ քաղաքականություն». փոդքասթ՝ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ․ Թողարկում 4 Եթե չունենք առողջ սերունդ, չունենք և ապագա․ Հովհաննես Ծառուկյան (տեսանյութ) Հանրային տրանսպորտի «բարեփոխումն» ու նյարդը. վարորդն ավելի քան 20 րոպե հրաժարվել է վարել (տեսանյութ) Երևանում բախվել են թիվ 14 երթուղին սպասարկող ավտոբուսն ու Toyota-ն, BMW-ն, Ford-ը Դավիթի առողջական վիճակը տահոգիչ է, Դավիթը լավ չի. փաստաբան (տեսանյութ) Տրանսպորտի գինը թանկացնելով, ոչ մի բարեփոխում էլ չեն արել, այլ հակառակը՝ ստեղծել են կոլապսային վիճակ Պուտինն ու Փաշինյանը կրկին կհանդիպեն... հունիսին Կառավարությունը հաստատեց պատերազմի հետևանքով չեղարկված չվերթերի համար փոխհատուցման տրամադրումը Եթե այդքան վստահ են, ինչո՞ւ են այդքան... վախեցած. «Փաստ» Փաշինյանը Հայաստանը մտցնում է շատ վտանգավոր «խաղի» մեջ. «Փաստ» Թրամփի համաձայնությունը Իրանի հետ գնահատում են որպես ԱՄՆ-ի ամենածանր պարտությունը՝ Վիետնամից ի վեր Վերին Լարսի անցակետը փակվել է բքի և ձնահոսքի վտանգի պատճառով Գիշերը կդիմավորենք հաջորդ ակտիվ ցիկլոնին․ Սուրենյան Քաղաքապետարանը շուրջ կես տարվա աշխատավարձ է պարտք

Կորցնելով Արցախը՝ Հայաստանի մնացած հատվածը զրկվում է ռազմավարական խորությունից

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Եթե կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը»: Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի այս գերդիպուկ արտահայտությունը շատերն են լսել, կրկնել, մեջբերել: Եվ 30 տարի առաջ, հազարավոր հայորդիների կյանքի գնով, նաև հենց լեգենդար Մոնթեի կյանքի ու անմնացորդ ջանքերի գնով, պաշտպանությունը գրագետ կազմակերպելու և մեզ պարտադրված պատերազմական մարտահրավերին դիմակայելու շնորհիվ, մեր սերնդին հաջողվեց ոչ միայն չկորցնել Արցախը, այլև առավել նպաստավոր դիրքում հայտնվել, հաղթել թշնամուն: Բայց 29-30 տարի անց, մեր օրերում, շուրջ 5 տարի պետության ղեկին գտնվող Նիկոլ Փաշինյանի գլխավորած խմբավորման վարած քաղաքականության հետևանքով ոչ միայն կանգնած ենք Արցախից մնացած բեկորն էլ կորցնելու, այլև մեր պատմության հենց վերջին էջը թերթելու վտանգի առաջ:

Հանրահայտ ֆիլմի հանգույն ասած՝ դա ավելին է, քան փաստը, պատկերն այդպիսին է իրականում: Ամենատարբեր բանախոսներ, գործիչներ միանգամայն հիմնավորված նշում են, որ այն բանից հետո, երբ թշնամին լիարժեք վերահսկողության տակ կվերցնի Արցախը, հաջորդ հարվածն ուղղելու է Սյունիքին: Ու թշնամու այդ նպատակադրումը միանգամայն ակնհայտ է, այնքան ակնհայտ, որ ՀՀ գործող իշխանության կողմից ինչպես կամովին, այնպես էլ ռազմական գործողությունների ուղեկցությամբ թշնամու վերահսկողության տակ են թողնվել նաև Սյունիքը կաթվածահարող կրակի տակ պահելու, ապա և՝ ՀՀ մնացած մասից կտրելու համար անհրաժեշտ ռազմավարական նշանակություն ունեցող հատվածներ: Այդ հատվածներում թշնամին արագորեն ամրացել ու ամրանում է, ինժեներական աշխատանքներ է իրականացնում:

Կարճ ասած՝ չի թաքցնում իր զավթողական նպատակը, ինչը բավականին ցայտուն դրսևորեց արդեն անցյալ տարվա սեպտեմբերին: Ոմանց կողմից այդքան ատելի ոչ վաղուցվա անցյալում հաճախ էր շեշտվում, որ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է: Եվ դա այդպե՛ս էր: Սակայն դա ձևավորված, այսպես ասենք, անվտանգային հողեղեն համակարգի բնորոշման մի մասն էր: Մնացյալը չէր ասվում, թեպետ հասկացողների համար ենթադրվում էր, որ Արցախն էլ Հայաստանի անվտանգության, ՀՀ և ԼՂՀ խաղաղ զարգացման առաջնագիծն ու վահանն է: Ցավոք, ոմանց համար պետք եղավ, որ Արևմուտքից ու Արևել քից թշնամական շրջապատման պայմաններում «հեղափոխական հաճույքների» աններելի ճոխության տրվեն, դա քիչ է՝ պետության ղեկը վստահեն պոպուլիստի, «թողեք, թող աշխատեն» դատարկ կոչերով երկիրն ու բանակը հասցնեն այս վիճակին, որպեսզի տխրահռչակ «հետին խելքով» հասկանային, որ Արցա՛խն էր Հայաստանի Հանրապետության անվտանգության ու խաղաղ զարգացման երաշխավորը, կամ ինչպես վերը նշեցինք՝ վահանը, առաջնագիծը:

Իրականում անվտանգության երաշխավորման հանգամանքը երկուստեք է, կամ եթե կուզեք՝ փոխկապակցված: Ավելի հակիրճ բանաձևով՝ չկա Արցախ՝ չկա Հայաստան, չկա Հայաստան՝ չկա Արցախ: Սեփական հայրենիքի աշխարհագրությունից ու քարտեզից փոքրիշատե տեղյակ յուրաքանչյուր ուղեղակիր էակի համար դժվար չէ նկատել, որ կորցնելով Արցախը՝ Հայաստանի մնացած հատվածը զրկվում է ռազմավարական խորությունից, ըստ այնմ՝ մի քանի անգամ ավելի խոցելի է դառնում՝ երկու կողմից հարձակվելու պատրաստ թշնամական՝ ադրբեջանա-թուրքական ուժերի համար: Բայց այն հարցում, որ Արցախի կորուստը նշանակում է նաև Հայաստանի մնացած հատվածի կորուստ, կա ոչ պակաս խորքային մի էական հանգամանք ևս: Խնդիրն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը, կամ ինչպես երբեմն ասում են՝ «Հայաստանի երրորդ հանրապետությունը» ուղղակիորեն Արցախյան շարժման ծնունդ է:

Արժե մի փոքր բացել փակագծերը: Հիշեցնենք, որ Արցախյան շարժման մեկնարկային փուլում խորհրդային կենտրոնական իշխանությունների առաջ կոնկրետ պահանջ էր դրվում՝ ԼՂԻՄ-ը հանել ադրբեջանական ենթակայությունից ու մտցնել Հայկական ԽՍՀ ենթակայության տակ՝ հաշվի առնելով Արցախի հայ ժողովրդի միահամուռ ցանկությունը և իշխանության օրինական մարմինների (խորհուրդների) համապատասխան որոշումները: Սակայն շատ արագ հասկանալի դարձավ, որ ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունը ա) չունի այդ խնդիրը լուծելու քաղաքական կամք և ցանկություն, բ) եթե չի խրախուսում, ապա առնվազն չի խոչընդոտում հայության դեմ ադրբեջանական իշխանությունների հրահրած ելուզակություններին, վայրագություններին, ջարդերին, տեղահանությանը: Հասկանալի դարձավ, որ մեր ազգային խնդիրը, մեր կենսունակության առումով անհրաժեշտ հարցը լուծելու համար պետք է ձևավորել սեփական զինված ուժեր, սեփական բանակ, պաշտպանական համակարգ, ըստ էության՝ պետք է ինքնիշխանություն և պետական ինստիտուտներ ունենալ:

Եվ այդ ամենը տեղի ունեցավ Արցախյան շարժման ծավալմանը զուգահեռ ու սկիզբ առած ազգային-ազատագրական պատերազմի ընթացքում: Արժե նաև հիշեցնել Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագիրը, որի նախաբանում հատուկ ընդգծված է, որ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը Հայաստանի անկախությունը հռչակում է՝ «...ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից եւ միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա»: Է՛լ ավելին, պետք է նաև հիշեցնել, որ Հայաստանի բազմափոփոխ Սահմանադրության ամենասկզբում անփոփոխ կերպով ուղիղ հղում է արված Հռչակագրին:

Մասնավորապես. «Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները...»:Այսինքն, Հայաստանի և Արցախի օրգանական կապն առավել քան պարզորոշ արտացոլված է նաև պետականության ձևավորման հիմնարար փաստաթղթերում: Գաղափարաքաղաքական առումով նաև դրանից է բխում այն ակնհայտությունը, որ Արցախի կորուստը ուղիղ գծով նշանակում է Հայաստանի կորուստ, որքան էլ որ ինչ-ինչ իշխանական խոսիչներ դատարկ «դատողություններ» անեն՝ «ավելի լավ է սա տա՞նք, թե՞ այն չտանք» փերեզակային մոտեցումներով»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>