Ո՞վ եք դուք. 20 հոգով հարձակվեցին մեր վրա,նույն ձև հարձակվեցին Գագիկ Ծառուկյանի վրա.Սարգիս Տեր-Եսայան Սա կոնցլագեր է, եվրոպացի պաշտոնյաներն էլ այդ կոնցլագերեի փշալարարը քաշելով են զբաղված. Մալխասյան Կոչ Հայաստանի կանանց. Ձեր արձագանքը կարևոր է և կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը
13
Ավելի քան երեք հարյուր կին միացել է քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի աջակցության կոչին Արցախի ճակատագրից խուսափելու միակ տարբերակը համատարած դիմադրությունն է. Անդրանիկ Թևանյան Կալանքի խիստ պայմաններ, տեսակցության սահմանափակում․ Արեգնազ Մանուկյանը «Աբովյան» ՔԿՀ-ում է. ABC media-ի անդրադարձը Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը վատացել է ՔԿ հրապարակած տեսանյութից հետո, դրա մասին նա ավելի ուշ է տեղեկացել. Իվետա Տոնոյան Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է. Hraparak.am Ինչու են բռնակալները ժողովրդի անունից հանդես գալիս Բողոքի ակցիա ի աջակցություն՝ քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի Մոլեգնող քաղաքական բռնաճնշումներ․ Արեգնազ Մանուկյան՝ հերթական քաղբանտարկյալը (տեսանյութ) ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները ամբողջական զորակցությունն են հայտնում Արեգնազ Մանուկյանին և կոչ են անում վերանայել կալանքը Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի Պատերազմ Արցախում
Ավելի քան երեք հարյուր կին միացել է քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի աջակցության կոչին Արցախի ճակատագրից խուսափելու միակ տարբերակը համատարած դիմադրությունն է. Անդրանիկ Թևանյան Կա՛մ Փաշինյանին են խաբել, կա՛մ նա է մեզ խաբում Մենք ունենք Սահմանադրական դատարան, բայց չունենք սահմանադրական արդարադատություն. Արամ Վարդևանյան Քաղաքական բանտարկյալները Հայաստանում այլեւս դառնում են մեծամասնություն Ո՞վ եք դուք. 20 հոգով հարձակվեցին մեր վրա,նույն ձև հարձակվեցին Գագիկ Ծառուկյանի վրա.Սարգիս Տեր-Եսայան Սկսել է ռեպրեսիաները, քանի որ լավ գիտի, որ միայն իր ընդիմադիրներին կալանավորելով կարող է երկարացնել իր ոչ լեգիտիմ իշխանությունը Ավտոմատ կալանքը քաքաքական բութ գործիք է դարձել, իսկ այդպիսով իրավունքը դադարել է գերակայել, օրենքը դադարել է գերակայել Կալանքի խիստ պայմաններ, տեսակցության սահմանափակում․ Արեգնազ Մանուկյանը «Աբովյան» ՔԿՀ-ում է. ABC media-ի անդրադարձը Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը վատացել է ՔԿ հրապարակած տեսանյութից հետո, դրա մասին նա ավելի ուշ է տեղեկացել. Իվետա Տոնոյան Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ» Ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին․ «Փաստինֆո» Պարտքի մարման ժամկետի լրանալուց հետո հայր և որդի Օլամաեինները հանդես են եկել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ակնհայտ անհիմն մեղադրանքներով. Փաստաբանը փակագծեր է բացում 150 աշխատակից այս պահին անգործ է, իսկ հաճախորդներն էլ զրկված են մարզվելու և բուժվելու հնարավորությունից. «Մուլտի Վելնես»-ի աշխատակիցներ ու հաճախորդներ Ալի Խամենեիին հողին հանձնեցին. Իրանում վերջին հրաժեշտն են տվել նահատակված հոգևոր առաջնորդին Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է. Hraparak.am «ՔՊ-ն բացել է դժոխքի դռները»,-Արա Սահակյան Սա կոնցլագեր է, եվրոպացի պաշտոնյաներն էլ այդ կոնցլագերեի փշալարարը քաշելով են զբաղված. Մալխասյան «Հրապարակ»․ Փորձել ենք արտահանել Ուկրաինա, Հոլանդիա, Լեհաստան՝ ոչ մի ուղղությամբ չի ստացվել Ինչու են բռնակալները ժողովրդի անունից հանդես գալիս Անկախ քաղաքական հայացքներից՝ յուրաքանչյուր կին արժանի է արժանապատիվ վերաբերմունքի, արդար դատաքննության և իր հիմնարար իրավունքների լիարժեք պաշտպանության Շատերն են անընդունելի արարքները փորձել արդարացնել «վեհ գաղափարներով», բայց... «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ» Բողոքի ակցիա ի աջակցություն՝ քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի Կոչ Հայաստանի կանանց. Ձեր արձագանքը կարևոր է և կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը Մոլեգնող քաղաքական բռնաճնշումներ․ Արեգնազ Մանուկյան՝ հերթական քաղբանտարկյալը (տեսանյութ) Գնացեք ու տեսե՛ք․ խոշտանգման ինչ պայմաններում են պահում Արեգնազին, մյուսներին․ Դերենիկ Մալխասյան ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները ամբողջական զորակցությունն են հայտնում Արեգնազ Մանուկյանին և կոչ են անում վերանայել կալանքը Նաիրա Զոհրաբյանը՝ Արեգնազ Մանուկյանին հանիրավի կալանավորելու մասին Մեր երկրի մեծագույն խնդիրը մնում է իշխանափոխությունը

«Կարճ ասած»․ Ի՞նչն էր իրոք աննախադեպ. Տեսանյութ

Աննախադեպ․ սա այն բառն է, որը վերջին 5 տարվա ընթացքում ամենաշատն է աղավաղվել և իմաստազրկվել։ Հեղափոխությունից ի վեր ամեն օր իշխանության զանազան ներկայացուցիչներ, հատկապես վարչապետը որևէ աշխատանք ցույց տալու համար օգտագործում են աննախադեպ բառը։ Ինչ լինում էր, ասում էին ու շարունակում են ասել աննախադեպ է՝ աննախադեպ ժողովդավարություն, անախադեպ հաջողություններ, աննախադեպ առաջընթաց, աննախադեպ աշխատատեղեր, Եգիպտոսի նախագահի այցը աննախադեպ էր, Իսրայելի դեսպանատան բացումն աննախադեպ էր և այլն, բայց երբ ուսումնասիրում ես, տեսնում ես, որ կա՛մ սուտ է, կա՛մ ընդամենը կարճաժամկետ հաջողություն կամ էլ անօգուտ մի բան։ Ու այնքան ստեր ասացին, այնքան անիմաստ տեղը այդ արտահայտությունը կիառեցին, որ աննախադեպը դարձավ սովորական։

Օրինակ՝ Փաշինյանը մի օր` 2021 թվականի մարտին, հայտարարեց, թե Սևանի մակարդակն աննախադեպ աճելու է հունիս-հուլիս ամիսներին, հասնելու է 1901 նիշի, այդպիսի բան չի եղել, պատմական ռեկորդ։Հունիս-հուլիս ամիսներին ծպտունը դուրս չեկավ, օգոստոս ամիսներին շրջակա միջավայրի նախարարը ստիպված եղավ արդարանալ, թե ինչու են խաբել։ Այս տարի իրոք աննախադեպ է՝ 14 սանտիմետրով իջել է լճի մակարդակը նախորդ տարվա համեմատ։ Պատգամավոր Փաշինյանը կասեր ամեն սանտիմետրը միլիոնավոր դոլարներ են։ Հիմա հարց՝ ո՞ւր են գնացել միլիոնավոր դոլարներ անգամ 14 սանտիմետրը, ովքե՞ր են թալանել, ո՞ւմ գրպանում է։ Ավելին, կասեր՝ եթե Սևանը ամբողջ ժողովրդինն է, ինչո՞ւ եք ոռոգման ջրի փող հավաքում ժողովրդից։ Բայց դա կասեր պատգամավոր Փաշինյանը, իսկ վարչապետ Փաշինյանը ջախջախում է պատգամավոր Փաշինյանին, կասեի՝ ոխերիմ թշնամին է։

2018 թվականի հեղափոխությունից հետո երկու ամիս հանցագործությունները նվազել էին, Փաշինյանը վիճակագրություն հրապարակեց ու ասաց, որ դա աննախադեպ է․ սա նշանակում է, որ սիրո ու հանդուրժողականության հեղափոխություն, բոլորս իրար քույր-եղբայր ենք և այլն։ Դա տևեց ընդամենը եկու ամիս, որից հետո հանցագործությունները շատացան։ Իսկ օրերս, արդեն, գլխավոր դատախազը մարզեր էր այցելել ու արդյունքներ էր ամփոփում պարզվեց, որ իր այցելած մարզում աճել է բոլոր տեսակի հանցագործությունների թիվը, իսկ բացահայտման ցուցանիշը վատ վիճակում է։ Այսինքն՝ արխային ընկած՝հանցագործություն են կատարում՝ իմանալով, որ չի բացահայտվելու սա իրոք աննախադեպ է։ Դե հանցագործը կարող է մտածել՝ երկիր են ծախել ու չեն պատժվումմի հոգու ես եմ սպանել, 5 հազար հոգու՝ իրենք, իմ արածը ինչ պետք է լինի։

Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ Սերժի ժամանակ մարդիկ վատ էին ապրում և հույսը մնում էր վիճակախաղը, որ մի բան կշահեն, աղքատությունից դուրս կգան, դրա համար էլ 2017 թվականին 270 միլիոն դոլարի կազինոյի ստավկա են արել։ Մենք աննախադեպ պայքար ենք սկսում, աղքատության ճիրան-բան և այլն։ Այդ աննախադեպության արդյունքը եղավ այն, որ հիմա պարզվում է՝ խաղադրույթներն աննախադեպի աննախադեպն են աճել, կրկնակի գերազանցում են ՀՀ պետական բյուջեն։ Նման ռեկորդային թիվ, ինչպիսին արձանագրվել է նախորդ տարվա 11 ամիսներին, երբեք չի եղել՝ ինտերնետ շահումով խաղերում ավելի քան 5,3 տրլն դրամի խաղադրույք է կատարվել, 2021-ին՝ 3,9 տրիլիոն դրամի։ Կրկնում եմ՝ 2017-ին 135 մլն դոլար էր, ասում էին՝ սաղ ազգը ղումարբազ է մեծանում, հիմա 12,5 մլրդ դոլար է մեկ տարվա 11 ամսում։

Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին իշխանափոխությունից անմիջապես հետո կառավարության նիստում ասում էր, որ պետք է աննախադեպ որոշում կայացնեն և հրաժարվեն պարտքերով երկիրը կառավարելուց, հնարավորինս քիչ վարկ վերցնեն։ Դա այն ժամանակ էր, երբ նոր էր վարչապետ ու չէր պատկերացնում պետությունը ինչպես են կառավարում (Իհարկե, այնպես չէ, թե հիմա պատկերացնում է)։ Այդ հայտարարությունից հետո այնքան են պարտք վերցրել, որ հիմա իրոք աննախադեպ է։ ՀՀ պետական պարտքը անցնում է 10 մլրդ դոլարից․ այսքան պարտք երբեք Հայաստանը չի ունեցել ոչ միայն Հայաստանի երրորդ Հանրապետությունը, այլ Հայաստանը իր հազարամյակների պատմության ընթացքում։

Այս ամենը գիտե՞ք ինչի պատճառով էր՝ իրենց պոռոտախոսության։ Ամեն անգամ այդ մեծախոսության պատճառով ավելի վատ ցուցանիշներ էին ունենում։ 2022 թվականի հուլիսի 7-ին կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ասաց՝ աննախադեպ բան է տեղի ունենալու, Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ նոր գյուղ կկառուցվի: Ջրամբար են կառուցում, պետք է գյուղը տեղափոխեն։ Իհարկե գյուղ կառուցելը աննախադեպ չէր, բայց սա սարքեց տիեզերքի թիվ մեկ նորությունը։ Աննախադեպը ոչ թե դա էր, այլ այն, որ այս իշխանությունը 200-ից ավել գյուղ ու քաղաք հանձնել է թշնամուն։ էդքան գյուղ հանձնել էին հեչ, բաց մեկ գյուղ սարքում էին, աննախադեպ էր։ Ու հլը հարց է՝ կսարքեն էդ գյուղը, թե Սևանա լճի բարձրացման նման կսկսեն արդարանալ, թե ինչու չեղավ։

Ինչպես տեսնում եք, աննախադեպ բաներ իրոք կատարվում են, բայց իշխանությունը հակառակն է շուռ տալիս։ Իրոք աննախադեպ է քաղաքացու վրա տուգանքների այսօրվա մեծ տեսականին։ Աննախադեպ էր, որ ոստիկանը ձեռք բարձրացներ պատերազմում զոհվածի հոր ու մոր նկատմամբ, քարշ տար որդու շիրիմի մոտով, աննախպադեպ է, ոստիկանության կողմից փաստաբաններին ծեծի ենթարկելը իր մասնագիտական աշխատանքները կատարելիս, Հայաստանի ոչ մի ղեկավարի ավտոշարասյուն չի սպանել երկրի քաղաքացուն, Փաշինյանի պարագայում աննախադեպ բան եղավ։ Աննախադեպ է գնաճը, աննախադեպ են իշխանության ներկայացուցիչների ստերը, սուտ խոսելն ու դրա համար չպատժվելը։ Աննախադեպ էր կապիտուլյացիան, աննախադեպ էր այսքան ոչ ադեկվատ մարդկանց պաշտոնավարումը։ Երբեք չի եղել այսպես, որ ընդդիմադիր դաշինքից, արտախորհրդարանական ընդդիմությունից այսքան շատ մարդ անցնեն քրեական գործերով։Քաղաքական բռնաճնշումների աննախադեպ ալիքներ են։ Եվ ընդհանրապես, Հայաստանում այս պահին աննախադեպ ծավալի քրեական գործեր կան, երբեք այսքան շատ մարդ մեղադրյալի կարգավիճակ չի ունեցել ու սա այն դեպքում, երբ ժողովրդավարության բաստիոն ենք հռչակված։ Աննախադեպ էր դատարանների դռների շրջափակումը։ Աննախադեպ է Սեդա Սաֆարյանը, Վահագն Հովակիմյանը, Քյարամյանը, Ալեն Սիմոնյանի մակարդակը, Պապիկյանի ոչկոմպետենտությունը, մտերիմ ընկերներ արդարադատության նախարար և ԲԴԽ նախագահ ունենալը, աննախադեպ է այսքան թշնամահաճո իշխանականների գոյությունը, հանրային պարսավանքի ենթարվածների թիվը և իրենց պադոշ քաշած դեմքների արտահայտությունը։ Աննախադեպ էր Ռուսաստանի կողմից բողոքի նոտա հղելը Հայաստանին, նման բան երբեք չէր եղել։ Աննախադեպ էր դատարանի դահլիճում քաղբբատարկյալի մահը։ Հայաստանում երբեք որևէ ղեկավար Ադրբեջանի նախագահին գոհացնելու համար քայլ չի կատարել, Նիկոլը կատարել է՝ սկսած Արցախը զինափթափելու պահանջից, Արցախից հայաստանցի զինծառայողներին հանելու պահանջից մինչև երկրի ներսում քրեական հետապնդումներ։Երբեք Հայաստանի ղեկավարը թշնամի պետության ղեկավարի հետ բանակցելիս, բանավեճի մասնակցելիս չի նվաստացել․ Փաշինյանի պարագան աննախադեպ էր, սակայն՝ 2020 թվականին, իսկ 2023-ին, արդեն, էլ աննախադեպ չէր, այլ միայն հերթականը։ Նիկոլ Փաշինյանը եվրոպական, ռուսական քաղաքները ոչ թե տեսարժան վայրերով է հիշում, այլ՝ թե Ալիևը իրեն որ քաղաքում է ծաղրել՝ Սոչի, Պրահա, Մյունխեն, Մոսկվա, Պետերբուրգ, Նյու-Յորք և այլն։

Աննախադեպ էր այն, որ Հայաստանում առաջին անգամ ողջ պատմության ընթացքում ունեցանք ղեկավար, որը չուներ բարձրգույն կրթություն։ Ու աննախադեպ էր, որ ընդհանրապես մասնագիտություն չունեցողը ղեկավարում է մասնագիտություն ունեցող բոլորին։

Կարճ ասած՝ աննախադեպը այն բառերից մեկն է, որ ամբողջությամբ իմաստազրկել են այս իշխանություները։ Բայց ամենաաննախադեպը այն է, որ երբեք Հայաստանում չի եղել իշխանություն, որին այդքան սիրելուց հետո, այսքան հիասթափված կլինի ժողովուրդը։ Որովհետև այս որակի իշխանություն ունենալը իրոք աննախադեպ էր։ Ու աննախադեպ էին ձախողումներն ու պարտությունը։

Սևակ Հակոբյան

Աղբյուրը՝ yerevan.today

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>