Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան Երևանցուն են «քերթում». Մանուկ Սուքիասյան Տուրիստ թիվ 1՝ «հերոս հարկատուների» հաշվին. միլիոնների ծախս, 0 օգուտ ժողովրդին... Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա
Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան «ՀԱՊԿ-ի հետ կապված Ռուսաստանը կանցնի կտրուկ քայլի․․․ Փաշինյանին ծանր թուղթ կտա՞ն»․ Մալխասյան Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են. ուրեմն Հայաստանին ու հայերին սպասվում են նոր աղետներ Բողոք՝ թիվ 203 ավտոբուսի երթուղին փոփոխելու և մարդկանց հավելյալ ծախսի տակ գցելու ավինյանական որոշման դեմ Քաղաքական բանտարկյալների երեխաները հոգեբանական խոշտանգման են ենթարկվում. Ստեփան Դանիելյան Պատերազմ Արցախում
Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը «ՍԻՆՋԱՐ» ՀԿ խորհրդի հայտարարությունը՝ Բորիս Մուրազիի նկատմամբ ազգային պատկանելության հիմքով թիրախավորման վերաբերյալ Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ Նիկոլը կլքի աթոռը․ մեկ զանգով կլուծվի ՀՀ իշխանության հարցը․ Ստեփան Դանիելյան Կենտրոնական բանկը կանգնել է դժվար որոշումներ կայացնելու փաստի առջև Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին «Հրապարակ»․ «Հայրենիքը» չի փակվում Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ» Ոչինչ չի փոխվել, միայն վատացել է Հանրային տրանսպորտի վարորդների առողջության ու անվտանգության հարցերը պատշաճ վերաբերմունք են պահանջում Թևանյանի իրական «մեղադրանքը» ընդդիմադիր գործունեությունն է և... վերջ Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Երևանցուն են «քերթում». Մանուկ Սուքիասյան Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ» Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ» Լուկաշենկոյին «բորբոքելու» էժանագին քայլ. Փաշինյանն ու Տիխանովսկայան հանդիպել են Դուբլինում անցկացված գագաթաժողովի շրջանակում Տուրիստ թիվ 1՝ «հերոս հարկատուների» հաշվին. միլիոնների ծախս, 0 օգուտ ժողովրդին... Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի, մի տարի էլ չի դիմանում Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան Ֆիննախի ցնցող պատասխանը. որքա՞ն է օգնել Արցախը Հայաստանին 32 տարիների ընթացքում. yerkir.am Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում Սթափվեք, մարդկանց մի հասցրեք մшհվшն դուռը. Իրավապաշտպան Ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը. Գագիկ Ծառուկյանը՝ հայաստանցի երիտասարդների մասին Ոչ պակաս վտանգավոր, քան ծխախոտը. Վեյփն ընդամենը 7 ամսում քայքայում է երիտասարդների թոքերը Սրանք միայն ընդդիմադիրներին են «պինդ բռնում»... ՊԵԿ-ում քննչական գործողությունների ժամանակ առանձնապես ծանր հանցագործության համար կալանավորված օտարերկրացին փախել է Դուբլինում ձվահարել են Զելենսկու մեքենան . Sky News «Սա՛ եք դուք». Սաթիկ Սեյրանյան

«Եվրոնեսթ»-ն Ադրբեջանին կոչ է անում ազատ արձակել հայ գերիներին և լուծել ԼՂ-ում մարդասիրական չկարգավորված հարցերը

«Եվրոնեսթ» խորհրդարանական վեհաժողովում Լեռնային Ղարաբաղին և հայ ռազմագերիներին վերաբերող բանաձև է ընդունվել։ ՀՀ Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է, որ բանաձևով կոչ է արվում ամբողջապես և հրատապ լուծել մարդասիրական այնպիսի չկարգավորված հարցերն, ինչպիսիք են բոլոր պահվող հայ անձանց ազատ արձակումը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում անհետ կորած անձանց և բռնի անհետացումների զոհերի ճակատագրի պարզաբանումը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության իրագործումը՝ միտված տարածաշրջանում մշակութային ժառանգությունը պահպանելուն:

Բանաձևը ողջունում է ԵՄ աջակցությունը ականազերծման մարդասիրական ջանքերին, շեշտում է, որ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների ու անվտանգության հիմնախնդիրները պիտի լուծվեն՝ ապահովելով տևական խաղաղություն տարածաշրջանում։ Արման Եղոյանը նաև ներկայացրել է քննարկումներից մեկի ժամանակ իր ելույթը. «Հարգելի գործընկերներ, վախենամ, որ ևս մեկ անգամ պետք է անհանգստացնեմ ձեզ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների մասին խոսակցությունով ու հիմա բացատրեմ, թե ինչու:

Ձեզնից շատերը բողոքում են, որ ամեն անգամ գալիս և տեսնում են հայերի և ադրբեջանցիների վեճը։ Մեր ընկեր Ռասան ասում է՝ «Ե՞րբ կգա այն օրը, երբ այս ամենը կավարտվի»: Ես կարող եմ պատասխանել, թե երբ կգա այդ օրը. երբ այս վիճաբանության պատճառ դարձած հարցերը կա՛մ լուծվեն, կա՛մ հասցեագրվեն: Բերեմ օրինակ. հենց հիմա՝ այս օրերին, 33 հաստատված հայ ռազմագերի (կամ ոմանք կարող են ասել կալանավորներ կամ պատանդներ), 33 ՀՀ քաղաքացի կալանավորված են Բաքվում և սա հստակ սահմանված է Եվրախորհրդարանի բանաձևերում: Որպեսզի հասնենք այն օրվան, երբ մենք կնստենք մեկ սեղանի շուրջ և կքննարկենք մեր հարաբերությունների կարգավորումը, առաջարկում եմ ձեզ՝ Եվրախորհրդարանի անդամներին, ընդմիջման ժամանակ մոտենալ այստեղ գտնվող ադրբեջանցի գործընկերներին և հարցնել՝ «հարգելի գործընկերներ ինչու՞ չեք վերադարձնում 33 հայ ռազմագերիներին». խնդրում եմ լսեք նրանց պատասխանը: Ավելին՝ այն բանաձևից, որը մենք վաղը ընդունելու ենք, նրանք ջնջել են այն տողը, որով խորհրդարանական վեհաժողովը նրանց կոչ է անելու վերադարձնել հայ ռազմագերիներին կամ կալանավորներին:

Կրկին հարցրեք վաղվա մեր քվեարկության վերաբերյալ, թե արդյոք սա այդքան մեծ խնդիր է այն մարդկանց համար, որոնք ամբողջ օրը խոսում են խաղաղության մասին։ Նրանք խոսում են խաղաղության մասին, իսկ ես ձեզ՝ հարգելի Եվրախորհրդարան, պետք է տամ տեղեկատվություն. դուք տեղյա՞կ եք, որ հարցերից մեկը, որի շուրջ մենք չենք կարողանում համաձայնության գալ, խաղաղության միջազգային երաշխավորի մեխանիզմի ինստիտուտն է: Ադրբեջանը դեմ է նման մեխանիզմ սահմանելու մեր առաջարկին. դա կարող է լինել ցանկացած մեխանիզմ, բայց մենք առաջարկում ենք, որ լինի՛ այդ մեխանիզմը:

Որպես այդպիսին՝ միջազգային երաշխավոր հասկացությանն Ադրբեջանն ընդհանրապես դեմ է, նրանք չեն ցանկանում որևէ միջազգային մեխանիզմ, որը կվերահսկի համաձայնագրի իրականացումը: Նրանք ուզում են բոլորիդ հեռու պահել մեր հարաբերություններից: Նրանք ուզում են՝ դուք մեզ թողնեք միայնակ, որ հաշվեհարդար տեսնեն մեզ հետ, սա է իրենց ուզածը: Մի՛ շփոթվեք իրենց գեղեցիկ խոսքերից: Համեմատենք այն իրավիճակի հետ, երբ մենք խոսեցինք Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության մասին, ինչո՞ւ մենք ձեզ խնդրեցինք իրականացնել այդ առաքելությունը, որովհետև մենք ունեինք դրա կարիքը:

Ինչո՞ւ է Ադրբեջանը դեմ, որովհետև դա իրենց պետք չէ, պարզ է, չէ՞: Եվս մեկ անգամ, խնդրում եմ ձեզ, ընդմիջման ժամանակ մոտեցեք ձեր ադրբեջանցի գործընկերներին և հարցրեք, թե ինչու են նրանք դեմ ԵՄ 100 քաղաքացիական դիտորդներին Հայաստանի սահմանին, եթե նրանք չեն պատրաստվում հարձակվել Հայաստանի վրա, ինչո՞ւ պետք է դեմ լինեն այդ առաքելությանը: Վերջապես, նրանք խոսում են Լեռնային Ղարաբաղում հայերի իրավունքների մասին և ասում են, որ հայերը կօգտվեն նույն իրավունքներից և արտոնություններից, որոնցից օգտվում են Ադրբեջանի քաղաքացիները:

Ներեցեք ինձ, իսկ ի՞նչ իրավունքներ և արտոնություններ ունեն Ադրբեջանի քաղաքացիները. խոսքի ազատությա՞ն իրավունք, նախագահ ընտրելո՞ւ իրավունք, հավաքների՞ իրավունք: Նույնիսկ Ադրբեջանի քաղաքացիներն են զրկված այդ իրավունքներից, ինչպե՞ս կարող է Ադրբեջանը երաշխավորել դա այլազգիների համար:

Հարգելի գործընկերներ, ես ձեզ հորդորում եմ լուծել կոնֆլիկտներ առաջացնող հարցերը և ոչ թե պարզապես ասել՝ ցանկանում եմ, երազում եմ, որ մի օր սա կավարտվի: Կոնֆլիկտները կավարտվեն խնդիրները լուծելու, այլ ոչ թե դրանց վրա աչք փակելու պարագայում»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>