«Ամեն ինչ նորմալ է»․ Ռաֆայել Երանոսյանը՝ իր մասնակցությամբ ավտովթարի մասին
Դիտել նաև
Քաղաքային պանթեոնում կբացվի Ռաֆայել Քոթանջյանին նվիրված հուշարձան
Էլ հոգեվիճակ չկա, թարգում եմ ամեն ինչ ու գնամ. Ռաֆայել Երանոսյանն արտագաղթո՞ւմ է. նա զայրացած է
«Մենք պարտվեցինք երկրորդ անգամ». Ռաֆայել Հովհաննիսյան
«Հայաստանի ոչ մի ղեկավար երբեք այսպես չէր նվաստացրել ոստիկանությանը». Ռաֆայել Հովհաննիսյան. Լուսանկար
«Մենք ամեն ինչ պետք է սկսենք զրոյից. բնականաբար առանց ազգակործան պատուհասի». Ռաֆայել Հովհաննիսյան
Դերասան Ռաֆայել Երանոսյանն անդրադարձել է այսօր՝ փետրվարի 21-ին, իր մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարին․ նա նշել է, որ իր հետ ամեն ինչ նորմալ է․ «Սիրելի հետեւորդներ, զգացված եմ ձեր ուշադրության եւ անհանգստության համար, փառք Աստծո՝ ամեն ինչ նորմալ է, ես եւ մյուս մեքենայի վարորդն ու ուղեւորները ողջ եւ առողջ ենք։ Աստված բոլորիս պահապան»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է դերասանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արմավիրի մարզում ժամը 13։10-ի սահմաններում Երեւան-Արմավիր ավտոճանապարհի 36 կմ հատվածում, Մեծամորի վարչական տարածքում բախվել են Toyota CRH եւ «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները։ Toyota-ի ղեկին եղել էր Ռաֆայել Երանոսյանը։