Մոսկվայում ԱՄՆ դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ
Մոսկվայում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին կանչվել է ՌԴ ԱԳՆ, որտեղ նրան բողոք են հայտնել՝ կապված Ուկրաինայի կողմից ռազմական գործողություններին Վաշինգթոնի շարունակական մասնակցության հետ։ Այս մասին ասվում է ՌԴ դիվանագիտական գերատեսչության հաղորդագրության մեջ։
Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունը նշել է, որ ամերիկյան զենքն ու անձնակազմը Ռուսաստանի Զինված ուժերի օրինական թիրախն են։ Ընդգծվել է, որ իրավիճակը լիցքաթափելու համար Վաշինգթոնը պետք է քայլեր ձեռնարկի, որոնք ներառում են ԱՄՆ-ՆԱՏՕ ռազմական և տեխնիկայի դուրսբերում, ինչպես նաև թշնամական հակառուսական գործունեության դադարեցում: