ԲՀԿ առաջնորդ, քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը Ովքեր են Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու պատվիրատուները․ բացառիկ մանրամասներ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում. «Հրապարակ»
Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը ԱՄՆ-ում անցած Կոնգրեսի ընտրություններում Թրամփն ու իր կուսակցությունը խոշոր պարտություն կրեցին Եկեղեցու առջև ծառացած են բազում մարտահրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքները և համագործակցել դեմոկրատների հետ Իշխանական ջղաձգումներ. վաղ առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Պատերազմ Արցախում
Թարգմանության ծուղակները Փաշինյանը հետապնդում և կալանավորում է բոլորին, ովքեր դեմ են Ալիևի սահմանադրությանը․ Լևոն Քոչարյան Հայաստան համակենտրոնացման ճամբարի առօրյան. Սամվել Կարապետյանը քննչական կոմիտեում է, նրան նորից ձերբակալել են Փաշինյանի հաղթանակը կիսատ է. Գագիկ Ծառուկյանը չպետք է կալանավորվեր նույնիսկ. Շարմազանով ԲՀԿ առաջնորդ, քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը ԱՄՆ-ում անցած Կոնգրեսի ընտրություններում Թրամփն ու իր կուսակցությունը խոշոր պարտություն կրեցին Մեզ հիմա Փաշինյանը համոզում է, որ Սահմանադրության հանրաքվեի անցկացմանը կողմ քվեարկենք. Նարեկ Կարապետյանը՝ իրենց տների խուզարկությունների մասին Անդրանիկ Քոչարյանը՝ «թունդ ընդդիմադիր» է. «Ժողովուրդ» Եկեղեցու առջև ծառացած են բազում մարտահրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ ԱԱԾ ծառայողները Սամվել Կարապետյանի տանն են. երեւի հատուկ առաջարկի փաթեթի մեջ է սա. Վարդեւանյան Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. հայտարարություն Ովքեր են Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու պատվիրատուները․ բացառիկ մանրամասներ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում. «Հրապարակ» Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և իր էլիտար հաճույքները․ «Հրապարակ» Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական վթարի զոհերի թիվը հասել է 9-ի ՔԿ ղեկավարի հայտարարությունը՝ բանակում ինքնաuպшնnւթյան պատճառներից են զինծառայողների՝ որոշակի uեկտայի հարելը, այլ սարսափելի փաստի մասին էլ է խոսում. Աբրահամյան ԱՄՆ-ում դեմոկրատները հաղթեցին. Հայկական հանձնախմբի համար լավ պատկեր է ձևավորվում. Սուրեն Սարգսյան Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքները և համագործակցել դեմոկրատների հետ Իշխանական ջղաձգումներ. վաղ առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի նորանշանակ դեսպանին Կալանքը դարձել է պատժիչ մահակ մեր երկրում. Գոհար Մելոյան Հողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված մարտիկների աճյունները. զոհվածներից մեկը երիտասարդ հայ կոմպոզիտոր Հարություն Հովհաննիսյանն է եղել Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Հիմա թվեմ այն բոլոր մարդկանց անունները, ովքեր Մամիկոն Ասլանյանին այդ օրն են գցել. Հովհաննես Իշխանյան Հայաստանում վախի մթնոլորտ կա. մարդիկ վախենում են… Լայքի համար գործից հանում են. Արման Աբովյան Եթե Անդրանիկ Թևանյանը չկալանավորվեր, միգուցե ԲՀԿ-ի ձայները 2-3 անգամ ավելի լինեին. Սերգեյ Սարգսյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Փաշինյանի ՔԿ նախագահը հարազատի նման պաշտպանում է հայ կնոջն ու նրա երեխաներին սպանելու փորձ արած ադրբեջանական թուրքին Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի հետ սահմանին․ ԶԼՄ-ներ

Այս ի՜նչ ուտել են ուտում, կարևորը՝ «մեկ անձից գնման» տեսքով

«Փաստ» օրաթերթը գրում է. «Կոռուպցիան, ասում են, «գլուխների մեջ» է: Հակակոռուպցիոն «թափանցիկության» դրոշ թափահարողներն էլ ասում են, որ եթե պետական մարմինները «մեկ անձից գնման ընթացակարգով» պետական ու բյուջետային գումարներ են ծախսում այս կամ այն ապրանքը գնելու կամ ծառայության դիմաց վճարելու համար, ապա փնտրեք կոռուպցիոն ռիսկեր: Ժամանակին Նիկոլ Փաշինյանն էլ էր այս թեմայով ամենօրյա ռեժիմով աղմկում: Հիմա, ինչպես ասում են, «նիկոլական» Հայաստանում այդ ամենը, կարծես, առանձնապես փնտրելու կարիք էլ չկա: Խնդրեմ, օրերս մամուլում հրապարակվեց սույն հետաքրքրաշարժ, կարելի է ասել՝ զմայլանախշ տեղեկությունը առ այն, որ իշխանությունները մեկ անձից գնման ընթացակարգով 15 միլիոն դրամի պայմանագիր են կնքել «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի հետ:

Այդ ՍՊԸ-ին պատկանող մի շարք ռեստորաններում կազմակերպվել է հյուրասիրություն՝ Հայաստան ժամանած պատվիրակությունների համար: Ասել կուզի՝ հյուրասիրված պատվիրակություններն են կերել, թերևս, նրանց ուղեկցող քպական պաշտոնյաների հետ: Չնայած, մի քիչ դժվար է ընկալել Երևան եկած պատվիրակությանն, օրինակ՝ մի 1000 դոլարի չափով «շաուրմայանոցում» հյուրասիրելու ներկայացուցչականությունը, բայց դա երևի «ոտի վրա» պատվիրակություն է եղել: Իսկ այ, մյուս ռեստորանները, այսպես ասենք, բարձրակարգ են, կերած-խմածներն էլ ամենաքիչը 1500 դոլարի միջակայքում, ընդհանուր, ինչպես ասվեց՝ 15 միլիոն դրամի կերել-խմել են: Այստեղ կարևորը ոչ միայն պետական գումարների հաշվին ուտել-խմելն է, այլև այն, որ այդ ուտուշ-խմուշի ծառայությունների դիմաց վճարումը կատարվել է «1 անձից գնման ընթացակարգով»:

Ինչո՞ւ, Երևանում ուրիշ ռեստորաններ չկա՞ն, միգուցե մեկ այլ ռեստորան, ասենք, ավելի մատչելի գներով կարողանար ապահովել այդ պատվիրակային ուտուշ-խմուշները, և մի 4-5 միլիոն ՀՀ դրամ, ընդգծե՛նք՝ պետական միջոցներ խնայվեին և ուղղվեին, օրինակ՝ զինվորների կացարանները բարելավելուն: Հա, չմոռանանք, այս կազմակերպության անունը հաճախ է «հիշատակվում» նաև բանակին սնունդ մատուցողների շարքերում, չնայած այդ շարքն առանձնապես հոծ չէ: Մեղմ ասած: Ի դեպ, մեկ այլ կարևոր պահ էլ կա. վերոնշյալ նույն հրապարակման մեջ հիշեցվում է, որ այդ 15 միլիոն դրամի պայմանագիրը այն նույն «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի հետ է, որը, կառավարության որոշմամբ, ազատվել էր «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը» տնօրինելու համար գոյացած 28 միլիոն դրամի հարկային պարտավորությունը վճարելուց:

Այսինքն, Նիկոլ Փաշինյանի մի «ձեռքը» (կառավարություն) հիշատակված ՍՊԸ-ից հրաժարվել է 28 միլիոն դրամ հարկեր վերցնել, ասել է՝ չէ՜, մեր բյուջեին այդ գումարը պետք չի: Ապա Նիկոլ Փաշինյանի մյուս «ձեռքը» նույն ՍՊԸ-ին էլի մի 15 միլիոն դրամ է վճարել՝ պատվիրակություններին հյուրասիրելով տվյալ ընկերության «օբյեկտներում»: Ի՜նչ կոռուպցոն ռիսկ, ի՜նչ բան, չեք ամաչո՞ւմ: Որ այդպիսի բան լիներ, հիմա մեր անաչառ, աննկարագրելի իրավապահները վաղուց ուսումնասիրել են այս ու իշխանությունների հետ սիրով ու գուրգուրանքով «աշխատող», ինչպես Փաշինյանն է սիրում ասել՝ սերտաճող և, ըստ այդմ, ծաղկափթթող այլ կազմակերպությունների գործունեությունը: ... Եվ ամեն դեպքում՝ բայց այս ի՜նչ ուտել են ուտում: Ուրիշ բան չկարծեք՝ ռեստորանում նկատի ունենք: Կարևորը՝ «մեկ անձից գնման» տեսքով»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>