ՀՀԿ, ՀՅԴ և «Ծառուկյան» խմբակցությունները դեմ են քվեարկելու ԵԱՏՄ-ից դուրս գալու ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելուն
Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, ՀՀ Ազգային ժողովի նիստի ընթացքում քննարկվել է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու «Ելք» խմբակցության առաջարկը։
Առաջարկի վերաբերյալ հնչեցին ելույթներ ԱԺ խմբակցությունների անունից: Ելույթների ընթացքում ՀՀԿ, ՀՅԴ և «Ծառուկյան» խմբակցությունների ներկայացուցիչները հայտարարել են, որ դեմ են քվեարկելու այդ նախագծին։
Zham.am

