Հունաստանում լրագրողները գործադուլ են հայտարարել
Հունաստանն արդեն մոտ մեկ օր է՝ առանց նորությունների է ապրում: Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը, երկրի լրագրողները գործադուլ են հայտարարել: Այնպես, դադարեցվել է թերթերի տպագրությունը, չեն թարմացվում լրատվական կայքերը, իսկ հաղորդավարները հրաժարվել են եթեր դուրս գալ:
Խնդիրը կայանում է նրանում, որ միջազգային վարկատուների պահանջով Հունաստանը ստիպված է եղել փոխել սոցիալական ապահովագրության ֆոնդերի աշխատանքի մեխանիզմները, ինչը դժգոհության ալիք է բարձրացրել, այդ թվում նաև լրագրողների շրջանակներում, ովքեր մտահոգություն են հայտնել, որ փոփոխությունները կարող են բացասական ազդեցություն թողնել թոշակների և բժշկական ապահովագրության ֆինանսավորման վրա:
Այդ կապակցությամբ Աթենքյան օրաթերթերի խմբագիրների միությունը (ESIEA) կոչ է արել երկրի իշխանություններին համապատասխան օրենք ընդունել, որը կերաշխավորի սոցիալական ապահովագրության ոլորտային հիմնադրամի բավականաչափ ֆինանսավորումը:
Zham.am

