Լաս Վեգասում հրաձգության հետևանքով տուժածների թվում հայեր լինելու փաստը դեռևս ճշտվում է
Լաս Վեգասում հրաձգության հետևանքով տուժածների մեջ հայեր լինելու փաստը դեռևս ճշտվում է․ այս մասին Tert.am-ին հայտնեցին Արտաքին գործերի նախարարության Մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
«Արտաքին գործերի նախարարությունը մշտական կապի մեջ է Լաս Վեգասում մեր հյուպատոսության հետ: Հյուպատոս Անդի Արմենյանը պատմել է, որ ինքը այցելել է Լաս Վեգասի ոստիկանության բացած «Զոհերի կենտրոն» և հանդիպել պատասխանատու ոստիկանի հետ՝ տեղեկություններ ստանալու սպանվածների և վիրավորների մասին: Զոհերի և վիրավորների անվանացանկը պատրաստ չէր և, ըստ պատասխանատու ոստիկանի՝ մի քանի օրից հազիվ վերջնական ցանկը պատրաստ լինի հրապարակման»,- հայտնել են Tert.am-ին:
Հիշեցնենք, որ մոտ 50 մարդ զոհվել է, 400-ից ավել՝ վիրավորվել հոկտեմների 1-ի գիշերն ԱՄՆ-ի Լաս Վեգասում տեղի ունեցած կրակոցների արդյունքում: