Լինելու է ոչ թե խաղաղության պայմանագիր, այլ Հայաստան պետության չեզոքացում. Աղվան Վարդանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն ասում է, որ այս իշխանությունները բավարարում են Ադրբեջանի ու Թուրքիայի բոլոր պահանջները, որի արդյունքում մենք ունենալու ենք ոչ թե խաղաղության պայմանագիր, այլ Հայաստանը որպես գործոն վերանալու է տարածաշրջանից: