Հրավիրվել է ղարաբաղյան շարժման 35-ամյակի տոնակատարությունների կազմակերպման պետական հանձնաժողովի հերթական նիստը
Փետրվարի 17-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի նախագահությամբ հրավիրվել է արցախահայության ազգային- ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 35-րդ տարեդարձի տոնակատարությունների կազմակերպման և համակարգման պետական հանձնաժողովի հերթական նիստը: Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ ներկայացվել է փետրվարի 20-ի միջոցառումների ծրագիրը:
Նախատեսվում են ուսուցողական-մշակութային միջոցառումներ, այդ թվում՝ բաց դասեր, ղարաբաղյան շարժման արխիվային նյութերի տարածում: Առավոտյան կհրավիրվի ԱԺ արտահերթ նիստ, իսկ երեկոյան տեղի կունենա հանդիսավոր նիստ՝ նվիրված շարժման 35-ամյակին:
Մարզական և մշակությաին միջոցառումներն արդեն իսկ մեկնարկել են: ԱՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը ներկայացրել է հանդիսավոր նիստի բեմագիրը: Քննարկվել են կազմակերպչական հարցեր:
Պետական հանձնաժողովի նախագահ Արթուր Թովմասյանի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ: