Մոսկվան պատրաստակամ է կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը՝ խաղաղության պայմանագրի հարցով. Զախարովա
ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենաշաբաթյա ճեպազրույցում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստմանը:
Նա նշել է, որ Ռուսաստանը շարունակում է այս հարցում աջակցություն ցուցաբերել իր գործընկերներին:
«Օրերս կայացել են օգտակար այցեր, շփումներ, Երևանում և Բաքվում է եղել հայ-ադրբեջանական կարգավորման հարցով Սերգեյ Լավրովի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը: Թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմերը հաստատել են իրենց հետաքրքրվածությունը մեր երկրի միջնորդության հարցում: Հաշվի առնելով խաղաղության պայմանագրի թեմայի զգայունությունը՝ չեմ ներկայացնի խորհրդատվության մանրամասները, բայց կարող եմ ևս մեկ անգամ վերահասատել մեր պատրաստակությունը՝ Մոսկվայում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն այս հարցի շուրջ», - ասել է Զախարովան:
Zham.am