Զախարովա․ Հայաստանում շարունակվում է այն բացասական միտումը, որի մասին Պուտինը հայտարարել էր Փաշինյանին «Մայր Հայաստանը» բողոքի ակցիա է անցկացնում դատախազության դիմաց՝ Արեգնազ Մանուկյանի ու Անդրանիկ Թևանյանի նկարներով Թևանյանին 3 մետր դեպի դարպասն անցկացնելու համար ձեռնաշղթաներ անցկացրեցիք, որ կադրեր ունենաք
27
Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից և տեղափոխել է ՔԿՀ Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների (ֆոտոշարք) Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների Հայաստանում ձևավորվել է քաղաքական հաշվեհարդարի վտանգավոր համակարգ. ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը կկայանա օգոստոսի 28–ին. նրանք չեն ներկայանալու. Զոհրաբյան Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ երկու ամսով կալանավորման որոշում է կայացվել Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին Փաշինյանի հիստերիկ բղավոցը (միջնորդությունը) Ազգային ժողովը իրավասու և պատկան հարթակը չէ ներեկեղեցական հարցերի քննարկման Երբ գալիս է Նիկոլ Փ-ի սեպտեմբերը Պատերազմ Արցախում
Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից և տեղափոխել է ՔԿՀ «Հրապարակ»․ Վարչապետի աղջիկների մանիկյուրը` բյուջեի հաշվին Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների (ֆոտոշարք) Փաշինյանն առաջարկում է, որ հեղափոխություն անեն, իսկ իրենց էլ տանեն Հանրապետության հրապարակում կшխшղшն հանեն Փաշինյանը մեղադրել է ՀԱՊԿ-ին և ՌԴ-ին անվտանգության ոլորտում իրենց պարտավորությունները չկատարելու մեջ Սփյուռքի և համահայկական կառույցների դեմ նորբոլշևիկյան արշավի սաստկացում. ՀՅԴ Զախարովա․ Հայաստանում շարունակվում է այն բացասական միտումը, որի մասին Պուտինը հայտարարել էր Փաշինյանին ՌԴ ԱԳՆ․ Հայաստանի ներդրումը ԵԱՏՄ-ի ընդհանուր բյուջեում կազմում է ընդամենը 1% Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների Վեհափառ Հայրապետի և վեց եպիսկոպոսների նկատմամբ կիրառվող մեղադրանքը անօրինական միջամտություն է Եկեղեցու ներքին կյանքին Արփինե Դավոյանը բացահայտ ստում է․ պարզաբանում Թալինի եկեղեցու հոգևորականի բնակարանի վերաբերյալ «Հրապարակ»․ Քոչարյանին անգամ հիվանդանոցի հարցում չեն ընդառաջել «Մայր Հայաստանը» բողոքի ակցիա է անցկացնում դատախազության դիմաց՝ Արեգնազ Մանուկյանի ու Անդրանիկ Թևանյանի նկարներով Վա՜յ քեզ, ժողովուրդ, ինչ պատասխան պիտի տաս աստծուդ, խղճիդ, պատմությանը... Թևանյանին 3 մետր դեպի դարպասն անցկացնելու համար ձեռնաշղթաներ անցկացրեցիք, որ կադրեր ունենաք Հայաստանում ձևավորվել է քաղաքական հաշվեհարդարի վտանգավոր համակարգ. ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ Չեմ կարող հիշել մի խոստում, որը Փաշինյանը տվել է Ալիևին ու չի կատարել. Քրիստինե Վարդանյան Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործի մասին Նախկինում ձեռնպահ ենք մնացել մեկ ընտանիքից 2 անձ, կամ կին կալանավորելուց, եւ երբեք չենք արել դա տնտեսական հանցագործությունների պարագայում Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը կկայանա օգոստոսի 28–ին. նրանք չեն ներկայանալու. Զոհրաբյան Իրենց կործանարար քաղաքականության դեմ բարձրաձայնվող ցանկացած խոսք փորձում են լռեցնել․ Նարե Սիմոնյան Սևանա լճից դուրս է բերվել տղամարդու մարմին․ պարանոցին եղել է կապված քար Սա մաքուր քաղաքական հետապնդում է քաղաքական շահերից, քաղաքական վրեժխնդրությունից ելնելով․ Արթուր Խաչատրյան «Փաշինյան» ու «արդարամտություն» բառերը տարբեր գալակտիկաներից են. Միկոյան Ինչի՞ սպասել. իրավականության սկզբունքի զրոյացում ու... ոչ միայն. «Փաստ» Լավ ստացվում է «քանդելը», որն իշխանության խորհրդանիշն է դարձել. «Փաստ» Այս քաղաքական հետապնդումը խոսում է իշխանությունների ոհմակային տրամադրությամբ գործելու մասին. Սեյրան Օհանյան Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ երկու ամսով կալանավորման որոշում է կայացվել Առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով․ Լևոն Քոչարյան Միայն քանդում ես ու փչացնում, ստեղծածս էլ քանդես՝ նորը կստեղծեմ, իմ գենը հայկական է. Սիրուշո

Կապիտանը սուրճի բաժակի չափով է բենզին լցրել փայտի վրա․ ուշագրավ մանրամասներ. Տեսանյութ

Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհված15 զինվորի մահվան գործով մեղադրյալ, կապիտան Եղիշե Հակոբյանի թմրաբանական փորձաքննության հետազոտության եզրակացությամբ նրա արյան մեջ թմրանյութ չի հայտնաբերվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Հովսեփ Սարգսյանը։

«Հետեւաբար այն տարածված կարծիքը, թե Եղիշե Հակոբյանը օգտագործել է թմրամիջոց, իրականության հետ աղերս չունի»,– ասաց Հովսեփ Սարգսյանը։

Կապիտան Եղիշե Հակոբյանը, որը հրդեհի պաշտոնական վարկածով գլխավոր գործող անձն է, հրդեհից գրեթե մեկ ամիս անց՝ նախօրեին՝ փետրվարի 15–ին, Այրվածքանաբանության ազգային կենտրոնում ցուցմունք է տվել։

«Եղիշե Հակոբյանն իր ցուցմունքում նշել է, որ ինքը վառարանը վառելու համար ոչ թե կացարանից, այլ մոտիկ տեղից պլաստմասե ամանով բենզին է բերել, որովհետեւ այլ նյութեր չեն եղել վառելու համար, ունեցել են փայտանյութ, որը եղել է թաց։ Տարան կիսով չափ է լցված եղել կամ մի քիչ շատ, բայց ոչ հինգ լիտր։ Վառարանը, որն ունեցել է երկու մուտք, մեկը վերեւի հատվածում կլոր տեսքով, մյուսը՝ դռան հատվածում, որտեղից փայտ են լցնում։ Եղիշեն պատմել է, որ սուրճի բաժակի չափով բենզին է լցրել փայտի վրա, որ փայտը կպնի, որ չորանա, համ էլ կպնի, որովհետեւ թաց է եղել փայտը, բայց չի կպել, այսինքն՝ բենզին լցնելուց հետո կրակ չի եղել։

Եղիշեն ասել է, որ սպասել է մի տասը վայրկյան, այդ ընթացքում բենզինով տարան ձեռքն է եղել։ Եղիշեն պատմել է, որ վառարանը ծխում էր։ Նա պատմել է, որ երբ առաջ է եկել, կռացել դեպի էդ հատվածը, որտեղ վառարանի կլոր հատվածն է, այսինքն՝ մյուս մուտքը, որ տեսնի, թե ինչ է կատարվում, բոցը տվել է դեմքին։ Եղիշեն ենթադրում է, որ բոցը նաեւ վառարանի դռնակից է դուրս եկել, որովհետեւ իր ձեռքերը նույնպես այրվել են։ Ըստ կապիտանի՝ ինքը կանեստրը դրել է գետնին ու փորձել կրակը մարել, բայց կրակն անցել է պլաստմասե տարայի մեջ։ Եղիշեն պատմել է, որ նույն պահին վերցրել ու դուրս է շպրտել տարան։ Հավանաբար այդ ընթացքում շատ քիչ քանակությամբ բենզին է լցվել մուտքի դռան վրա ու նաեւ դուռն է կպել»,– ցուցմունքից մանրամասներ ներկայացրեց փաստաբանը։

Եղիշե Հակոբյանի ցուցմունքի համաձայն՝ այդ ժամանակ նույն սենյակում է եղել նաեւ ժամկետային զինծառայող Լյովա Խառատյանը, ում հետ կապիտանը փորձել է մարել կրակը։ Ըստ Եղիշե Հակոբյանի ցուցմունքի՝ Լյովան վազել է ննջարանի կողմ, որտեղ մյուս 15 ժամկետային զինծառայողները, որոնք 22։30–ից պառկել էին, չեն արձագանքել։ Կապիտանը ցուցմունքում նաեւ նշել է, որ պառկելուց հետ ննջասենյակում ելումուտ է եղել։

«Եղիշե Հակոբյանը պատմել է, որ երբ վնասվածքներ է ստացել, գոռացել է, ցավեր է ունեցել։ Նա ասել է, որ անընդհատ գոռացել են, որ մյուս զինծառայողները դուրս գան։ Իր վառվելն ու կրակը ննջարանին հասնելը 15–ից 20 րոպե է տեւել, որից հետո Եղիշեն դուրս է եկել, քանի որ լավ այրված է եղել։ Եղիշեն շապիկը վրայից հանել է, լուսամուտներից գոռացել, որ դուրս գան, բայց զարմանալիորեն որեւէ մեկը չի արթնացել, դուրս չի եկել։ Եղիշեն ասել է, որ ինքը չգիտեր՝ տղաները քնա՞ծ են եղել, թե՝ ոչ։ Բայց նրա խոսքով՝ զարմանալի էր, որ ոչ մեկը դուրս չեկավ։ Զարմանքն էլ ավելի է խորացել, երբ ննջասենյակի վերջում գտնվող երկու զինվորները դուրս են եկել, իսկ մյուս 15 զինվորները դուրս չեն եկել ու մահացել են»,– պատմեց փաստաբան Հովսեփ Սարգսյանը՝ հավելելով, որ ննջասենյակում բացի 15 զինվորից գտնվել են նաեւ երեք զինվոր, որոնցից միայն երկուսն են կարողացել դուրս գալ։

Եղիշե Հակոբյանը պատմել է, որ ինժեներասակրավորական վաշտի զինվորներն այդ օրը աշխատել էին, հոգնած են եղել ու 22։30–ի սահմանում պառկել էին, որից հետո սակայն սենյակում ելումուտ է եղել։ Ննջասենյակը, ըստ կապիտանի, ջեռուցվել է նաեւ էլեկտրավառարանով։

Փաստաբան Հովսեփ Սարգսյանի խոսքով՝ Եղիշե Հակոբյանը վաշտից որեւէ զինծառայողի հետ լարված հարաբերություն չի ունեցել։

Փաստաբանը պնդում է՝ զինվորների մահը հետեւանք է ինչ–որ բանի, պատճառները պետք է փնտրել ուրիշ տեղ, իսկ հրդեհը առիթ է։

«Պատճառների ու զինվորների մահվան մեջ պետք է լինի պատճառահետեւանքային կապ, հակառակ պարագայում ցանկացած տեսակի քննություն կլինի իմաստազրկված։ Եղիշե Հակոբյանի հրդեհը պարզապես առիթ է, պատճառները պետք է այլ տեղ ման գալ»,– ասաց նա։

Նշենք, որ հրդեհի հետեւանքով կապիտանը այրվածքներ էր ստացել։ Նա շարունակում է բուժումը Այրվածքաբանության ազգային կենտրոնում, որտեղ երկու օր առաջ վիրահատվել էր։ Կատարվել է դեմքի եւ դաստակների մաշկի փոխպատվաստում։

Հիշեցնենք, որ հունվարի 19–ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ՊՆ N զորամասի ինժեներասակրավորական վաշտի կացարանում հրդեհ էր բռնկվել։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>