Ստամբուլում զույգին տուգանել են համբուրվելու համար
Ստամբուլի Սամաթիա թաղամասում, հանրային վայրում համբուրվելու համար սիրահար զույգին տուգանել են: Ըստ թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքի՝ վրդովված երիտասարդը այս մասին գրել է իր թվիթերյան էջում.
«Փողոցում համբուրվելու համար 109 լիրա տուգանք վճարեցի, սակայն նման սահմանափակում գոյություն չունի»:
Երիտասարդը պատմել, որ ոստիկանը ակտում, որպես տուգանքի հիմնավորում նշել է, թե իրենց այս արարքով երիտասարդները «անհանգստություն են պատճառել շրջապատին»:
Աղբյուր` Ermenihaber.am