Էրդողանին անիծում են թուրքերը. թալան՝ ավերակների վրա. Տեսանյութ
Սիրիայում և Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվն անցնում է 38 հազարը: ՄԱԿ-ը հայտնում է, որ զոհերի թիվը կարող է կրկնապատկվել: Բայց անտուն մնացած թուրքերը վստահ են, որ զոհերն ավելի շատ են լինելու, քան պատկերացնում է կառավարությունը: Պնդում են, որ փլտականերում դեռ 150 հազար մարդ կա, որոնց դուրս բերելու համար իշխանությունը մատը մատին չի տալիս: