Իրանն ու Չինաստանը համագործակցության վերաբերյալ 20 համաձայնագիր են ստորագրել
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի եւ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի ներկայությամբ Թեհրանի եւ Պեկինի միջեւ համագործակցության մասին 20 համաձայնագիր է ստորագրվել, հայտնում է IRNA-ն։
Համաձայնագրերը վերաբերում են այնպիսի ոլորտների, ինչպիսիք են ճգնաժամային կառավարումը, զբոսաշրջությունը, հաղորդակցությունները եւ տեղեկատվական տեխնոլոգիաները, շրջակա միջավայրը, միջազգային առեւտուրը, մտավոր սեփականությունը, գյուղատնտեսությունը, արտահանումը, առողջապահությունը, լրատվամիջոցները, սպորտը եւ մշակութային ժառանգությունը:
Ռաիսին եռօրյա այցով Պեկին է ժամանել երեքշաբթի առավոտյան։ Օդանավակայանում նրան դիմավորել է Չինաստանի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարը։
Էբրահիմ Ռաիսիի այցը Պեկին վերջին 20 տարվա ընթացքում համարվում է Իրանի նախագահի առաջին պաշտոնական այցը։
Աղբյուր՝ News.am