Փաշինյանն ու ՔՊ երեսփոխանները փորձում են վաճառել հերթական սուտը. Հայկ Մամիջանյան. Տեսանյութ
Արդեն երկու-երեք ամիս է՝ Նիկոլ Փաշինյանը, կառավարությունը, բոլոր երեփոխանները մեզ վաճառել հերթական սուտը, իբր թե ԵՄ քաղաքացիական դիտորդները որ գան, ամեն ինչ լավ է լինելու: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:
Նա հիշեցրեց, որ նախորդ առաքելության ժամանակ եղել է առնվազն 15 հրադադարի խախտում, մինչդեռ դրա մասին արձանագրում չի եղել: