ՀԱՊԿ-ը անհրաժեշտության դեպքում կաջակցի Հայաստանին. ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ
Դիտել նաև
Զախարովա. ՀԱՊԿ-ին մուծումներ չկատարելը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից
Հայաստանն ունի պարտք՝ ՀԱՊԿ վճարումների գծով․ Ալեքսանդր Պանկին
Հայաստանը ոչինչ չի շահելու, շահելու են Փաշինյանն ու իր կինը
Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿ բոլոր պարտավորությունները մնում են անփոփոխ․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
ՀԱՊԿ գագաթնաժողովում Հայաստանի միտումնավոր բացակայությունը երկրի համար դրական հեղինակություն չի ստեղծում. Բելառուսի ԱԽ պետքարտուղար
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրները, անհրաժեշտության դեպքում, պատրաստ կլինեն Կովկասում դաշնակցի «կողքը կանգնել»։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյո՞ք Հայաստանի՝ իր տարածքում ՀԱՊԿ զորավարժություններ չանցկացնելու որոշումը կազդի կազմակերպության աշխատանքի վրա։
«Եթե իրավիճակը հանկարծ պահանջի կովկասյան տարածաշրջանում հավաքական անվտանգության ուժերի և միջոցների ներգրավում, կմշակվեն նաև որոշակի ծրագրեր, և կարծում եմ, որ ՀԱՊԿ անդամ երկրները պատրաստ կլինեն պաշտպանել իրենց դաշնակցին»,- Սիդորովի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Zham.am