Հայաստանի ու Ադրբեջանի իշխանություններն ասում են՝ Արցախը Ադրբեջանի մաս է, Արցախի ղեկավարությունը պետք է կարողանա դիմակայել երկուսին էլ․ Աղվան Վարդանյան. Տեսանյութ
Արցախում ոչ ստանդրատ իրավիճակ է, որը ժամանակ առ ժամանակ թելադրում է ինչ-որ լուծումներ, այդ լուծումների անհրաժեշտությունը առաջացել էր 44-օրյա պատերազմից անմիջապես հետո։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով Արցախում սսահմանադրական հանրաքվե անելու հնարավորությանն ու անհրաժեշտությանը։
«Հիմա նոր իրավիճակ է Արցախում, ակնհայտ է, որ լավագույն լուծումների փնտրտուք անընդհատ կա։ Ես վատ բան չեմ տեսնում այս նոր նախաձեռնության մեջ, միայն թե սա ևս չդառնա ժամանակ ձգելու կամ ինչ-որ բաներ հանդարտեցնելու հնարավորություն։ Եթե արտառոց մի բան լինի, կամ եթե նախագահը հրաժարական տա ու հնարավոր չլինի նոր ընտրություններ անցկացնելու, գոնե ԱԺ-ն կարողանա երկրի ղեկավար ընտրել, որպեսզի իշխանության վակուում չառաջանա»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում: