Խոհրդարանական լսումներ կհրավիրվի՝ աշխատանքային օրենսգրքի հետ կապված
Ազգային ժողովում փետրվարի 24-ին տեղի կունենան խորհրդարանական լսումներ՝ նվիրված աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթին:
ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է հարցը՝ դրական եզրակացություն տալով։ Լսումները կսկսվեն ժամը 11:00-ին եւ կտեւեն մինչեւ 16: 00-ն: