Լաս Վեգասում տեղի ունեցած կրակոցների արդյունքում զոհվել է 50 մարդ, 400-ից ավել՝ վիրավորվել. Տեսանյութ
Մոտ 50 մարդ զոհվել է, 400-ից ավել՝ վիրավորվել հոկտեմների 1-ի գիշերն ԱՄՆ-ի Լաս Վեգասում տեղի ունեցած կրակոցների արդյունքում: Այդ մասին CNN-ի եթերում հայտարարել է Լաս Վեգասի շերիֆ Ջոզեֆ Լոմբարդոն:
Ըստ աղբյուրի՝ կրակոցները հնչել են «Mandalay Bay» հյուրանոցի մոտակայքում ընթացող համերգի ժամանակ: Իրավապահ մարմինները հայտնել են, որ կրակն իր համարի պատշգամբից բացե էր Նեվադա նահանգի բնակիչ, 64-ամյա Սթիվեն Փեդոքը, որը տեղի ունեցածից հետո իքնասպանություն է գործել:
Նշվում է, որ հանցագործի համարում հայտնաբերել են մեծ քանակությամբ զենք-զինամթերք:
Այժմ իրավապահները փորձում են պարզել տեղի ունեցածի դրդապատճառները:
Նշվում է, որ տեղի ունեցածն ԱՄՆ-ի նորագույն պատմության մեջ մարդկանց զանգվածային գնդակահարության ամենաարյունալի և խոշոր դեպքն է:
Zham.am