ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է արել չմեկնել ՌԴ
ԱՄՆ իշխանությունները հայտարարություն են տարածել՝ կոչ անելով իրենց քաղաքացիներին չմեկնել Ռուսաստան, իսկ այնտեղ գտնվողներին՝ անհապաղ լքել երկիրը՝ մոբիլիզացիայի վտանգի պատճառով, հայտնում է BBC-ն:
Սա առաջին նախազգուշացումը չէ։ Վերջին անգամ նմանատիպ հայտարարություն տարածվել էր մոտ հինգ ամիս առաջ՝ Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիա հայտարարելուց հետո։