ՌԴ-Ադրբեջան-ՀՀ հանդիպում է նախատեսվում․ Լաչինի միջանցքը բացելը նախապայման չի ՀՀ կողմից. Տեսանյութ
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը ճեպազրույցի ժամանակ նշել է, որ Մոսկվայում նախապատրաստական աշխատանքներ են տարվում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարների հանդիպման համար, բայց արդյոք ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի դրան թե ոչ, դեռ անհայտ է:
«Միջնորդների, այդ թվում՝ Ռուսաստանի կողմից կազմակերպվող հանդիպումներին մասնակցելու հետ կապված խնդիրներ չկան»,- ասաց նա՝ նշելով, որ հայկական կողմը հանդիպման համար նախապայմաններ չունի։
Ավելի վաղ ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտնել էր, որ մշակվում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի, Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպման անցկացման գաղափարը։
Մանրամասնրը՝ տեսանյութում:
Zham.am