ՔՊ-ի՝ Փաշինյանի ու Պապիկյանի «պահած» բանակում էլի մի զինվորի «գլուխ են կերել» Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին
23
Օգոստոսի 23. Եռատոն և եռակի մարտահրավեր Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Պատերազմ Արցախում
ՔՊ-ի՝ Փաշինյանի ու Պապիկյանի «պահած» բանակում էլի մի զինվորի «գլուխ են կերել» Օգոստոսի 23. Եռատոն և եռակի մարտահրավեր «Նրանք, ովքեր ասում են՝ «Դա ե՞րբ ա մերը եղել», գոյաբանական սպառնալիք են»․ Արա Պողոսյան ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին շուրջ 1,5 միլիարդ դրամի վնաս է հասցրել պետությանը․ ArmLur.am Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերը - 2. ըստ «Իշխանության»՝ քննիչներն են ծեծել ոստիկանին Արծվաշենի վերադարձի «կուտը» չի կարելի ուտել. վերադարձնո՞ղ են, թող վերադարձնեն ադրբեջանցիների կողմից օկուպացված 240 քառ կմ տարածքը. Շարմազանով Կտրուկ աճել են միջազգային դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության, ընդունած վճիռների և որոշումների կատարման ապահովման գծով ծախսերը․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Նիկոլն արդեն Տիգրանաշենը հանձնելու «արարը» տվել է, ու uարuափելի է անգամ մտածել, թե հաջորդը Ոսկեպարն է լինելու, թե մեկ այլ հայկական տարածք. փորձագետ Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերն ու բնութագիրը՝ մեկ հաղորդագրության մեջ. հարբած ոստիկանները ծեծել են... քննիչներին Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան»

Թավշյա, ոչ բռնի, ժողովրդական կոռուպցիա

Նիկոլ Փաշինյանը որպես «ընդդիմադիր» հաճախորդ իր վարկանիշը հավաքում էր հակակոռուպցիոն հայտարարություններով։ Քաղաքական, փորձագիտական, լրագրողական շրջանակները լավատեղյակ էին, որ նա որպես գոլորշի բաց թողնող է աշխատում նույն այն մարդկանց մոտ ում քննադատում է (Լֆիկը մի պահ գիքորացավ՝ բացահայտելով, որ Նիկոլն իրենց ախպերն է)։ Մյուսները դա չգիտեին ու Նիկոլն ընկալվում էր որպես արդարության համար կռիվ տվող, աղքատների բարեկամ։

Մինչև 2018–ը Նիկոլ Փաշինյանը լրագրողական ու ընդդիմադիր դաշտի քաղաքական գործիչների դաշտում բավական օլիգարխիկ կյանքով էր ապրում, բայց դա պողոսներից թաքցնում էր «բուլաթ» ատամի հետևում ու իր բնական գեղցիությամբ։ Ի դեպ, նրա վրայի «թրիքը» չմաքրվեց անգամ վարչապետ դառնալուց հետո, թեև հիմա անհամեմատ մեծ գումարների հետ նա գործ ունի։

Նիկոլն իշխանության եկավ հակակոռուպցիոն կոչերով։ Քայլարածները «Դեբիլ են, զատո կոռուպցիոներ չեն» կարգախոսը խփեցին իրենց դրոշակի վրա ու․․․ սկսեցին թալանը։

Նիկոլենց համար իշխանությունը կապիտալ կուտակելու միջոց է։ Նիկոլի հետ քայլողների, նրա հետ իշխանության եկածների 99,9 տոկոսի համար իշխանությունը նախկին աղքատ, երբեմն՝ բոմժական կյանքին հրաժեշտ տալու հնարավորություն է։ Սրանք դառան տների, ավտոմեքենաների, փողերի, բիզնեսների տերեր։

Ոմանք նույնիսկ նորմալ հագուստ չունեին, նորմալ չէին կարողանում սանրվել, վարսավիրանոց գնալու հնարավորություն չունեին։ Հիմա սրանք սանրվում են, մազերի գույնն են փոխում, դեմքներին թանկարժեք շպար է հայտնվել, բրենդային հագուստներ են հագնում և այլն, և այն, և այլն․․․

Նիկոլն իր իշխանությունը պահում է փողով։ Թիմակիցներին նա կաշառում է, որ իր իշխանության համար կռիվ տան՝ հասկանալով, որ եթե կորցնեն իշխանությունը, ապա լավագույն դեպքում կվերադառնան նախկին էժանագին կյանքին։ Նա կաշառում է ոստիկանությանը, որ իրեն պաշտպանեն ժողովրդից։

Նիկոլը կոռուպցիան սարքել է համակարգային ու հասցրել աննախադեպ չափերի։ Կոռուպցիան այնքան է խորացել, որ անգամ Նիկոլի ապօրինությունների ու հանցագործությունների վրա աչք փակող միջազգային կառույցները ստիպված են եղել արձանագրել այն։

Օրերս «Թրանսփերենսի ինթերնեյշնլն» է հրապարակել կոռուպցիայի ընկալման ինդեքսը Հայաստանում։ Հայաստանը 2021–ի համեմատ հետընթաց է արձանագրել 2022–ին՝ 180 երկրների ցանկում 58–ից տեղափոխվելով 63–րդ տեղ։

Քայլարածներից ոմանք փորձեցին մեղադրել այդ կառույցին, թե բա՝ երևի սխալ են հաշվել կամ էլ այլ մեթոդաբանություն է կիրառվել, բայց դա ծիծաղելի փաստարկ է, քանզի բոլորն էլ այդ դեպքում կարող են ասել, որ նախկինում էլ են սխալ մեթոդաբանությամբ հաշվել կոռուպցիայի ընկալումը Հայաստանում։

Նիկոլ Փաշինյանը լրջորեն անհանգստացել է «Թրանսփերենսի ինթերնեյշնլի» հրապարակած թվերով։ Անհանգստացել է ոչ թե կոռուպցիայի մասով, այլ որ դա ջրի երես է դուրս եկել։ Ինքը շատ լավ գիտի, որ կոռուպցիան իր օրոք հասել է աննախադեպ ծավալների։ Ինքն ու իր շրջապատը հենց այնպես չէին կարող հարստանալ, եթե չօգտվեին պաշտոնական լիազորությունների չարաշահումներից, պետբյուջեի միջոցներից։ Ասֆալտի սիրահար Ալեն Սիմոնյանը, ասֆալտի «ֆիդային» Սուրեն Պապիկյանը, կորոնայի սիրահար Արսեն Թորոսյանը (այս անաստվածի ծաղկաձորյան վոյաժների մասին օդում կախված բազմաթիվ լուրեր կան), սբխեչի ուլի դեմքով Տիգրան Ավինյանը և էլի մի քանիսը 2018–ից հետո դարձան հսկայական հնարավորությունների տեր։ Դե իսկ Աննա Հակոբյանի շորթումների մասին Սաշիկի 50/50–ից ոչ պակաս են խոսում, բայց Սաշիկը սրանց համեմատ փողատյաց հրեշտակ է։

Ծաղկում է նաև քաղաքական կոռուպցիան։ Միայն այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանի կինը Նիկոլին հավասար, իսկ երբեմն էլ՝ նրանից շատ է զբաղվում պետության ղեկավարի ֆունկցիաներով, արդեն կոռուպցիայի գագաթնակետն է։ Ինչով քաղաքական կոռուպցիա չէ Տիգրան Ավինյանի գործունեությունը․ այս սբխեչի ուլի դեմքով տղան փոխքաղաքապետի կարգավիճակով Երևանն է ղեկավարում, չհաշված որ նույն բանն անում էր նաև որևէ պաշտոնական կարգավիճակ չունենալով։

Նիկոլն իր իշխանազավթումը կոչում էր թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխություն։ Այո՛, դա հեղափոխություն էր, բայց կոռուպցիայի ոլորտում։ Թալանը հասավ աննախադեպ չափերի ու կրեց գռեհիկ բնույթ։ Պողոսներին հասան միայն «լայվերը», թեև Նիկոլը տևական ժամանակ է նրանց այդ «լայվերից» էլ է զրկել, քանզի ձևականությունների փուլն անցել է։ Սրանք հիմա մտածում են բացառապես իրենց կաշին փրկելու և թալանածը պահելու մասին։ Հույսներն էլ Թուրքիան է։ Այդքան բան։

Հայկ Ուսունց

7or.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>