Խոշոր հրդեհ` Արշակունյաց պողոտայում՝ «ԲԻՊԼԱՆ» ՍՊԸ-ին պատկանող շինհրապարակում գտնվող վագոն-տնակում
Դիտել նաև
20 օր գիշերային ժամերին մի շարք փողոցներ միակողմանի փակ կլինի
Անկանխիկ գործարքների դեպքում 5000 դրամի փոխարեն, 6000 հետվճար կստանաք
Կոտայքի լեռնային գոտիներով 15 հոգանոց արշավախումբը մոլորվել է
Սկսել են այլևս չհիշատակել Արցախյան առաջին և երկրորդ պատերազմները․ Կարեն Ճշմարիտյան
Արցախը կորցնելու հետևանքները դեռ չեն գիտակցվում. Կարինե Նալչաջյան (տեսանյութ)
Այսօր՝ փետրվարի 11-ին, հրդեհի դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արշակունյաց պողոտա թիվ 33 հասցեի մոտակայքում գտնվող շինհրապարակում վագոն-տնակ է այրվում։ Հաղորդում է shamshyan.com-ը
Պարեկները սահմանազատել են տարածքը, հրշեջներն էլ մարել են կրակը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Աղբյուրի հաղորդմամբ՝ վագոն-տնակը պատկանում է «ԲԻՊԼԱՆ» ՍՊԸ-ին, այրվել են երեսապատման փայտե կառուցատարրերը՝ 9 քմ, և ջերմահարվել է գույքը մասամբ։

