Ոստիկանությունը կատարո՞ւմ է իր գործառույթը, թե՞ զբաղված է իշխանության պահպանմամբ
Դիտել նաև
ՔՊ-ական կադրերին բարձր աշխատավարձով աշխատանքի են տեղավորում
«Իրավունք». «Կասեմ, որ նաժիմի տակ էին դրել, ուրիշ ելք չունեի»
Մարտունի համայնքի ղեկավարն ու եղբայրը պետության հաշվին բիզնես են դնում
Երեւանում հատուկ են պատրաստվում. Նոր հնարքներ են մտածում
Փոխնախարար Նանուշյանը պասիվացել է հեգնանքի տեսանյութից հետո
«Հրապարակ» թերթը գրում է. «Ո՞րն է ոստիկանության գործառույթը՝ պայքարել հանցագործության դեմ, պաշտպանել քաղաքացիների իրավունքները։
Հիմա տեսնենք, թե ինչ ունենք այս իշխանության օրոք։ 2022 թվականին, 2017-ի համեմատությամբ, ծանր հանցագործություններն աճել են 86 տոկոսով, առանձնապես ծանրերը՝ 436, մարդու դեմ ուղղված հանցագործությունները՝ 35, թմրամիջոցների հետ կապված՝ 78, սեփականության դեմ ուղղվածները՝ 71, գողությունները՝ 63 տոկոսով։
Հարց․ ոստիկանությունը կատարո՞ւմ է իր գործառույթը, թե՞ զբաղված է միայն իշխանության պահպանմամբ։ Փաստաբաններին ծեծի ենթարկելու վերջին դեպքն այս իշխանության եւ այս ոստիկանության իրական պատկերն է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

