ՊՆ աղբյուրը հերքում է Սուրեն Պապիկյանի հնարավոր հրաժարականի մասին լուրը. «Արմենպրես»
Հայաստանի պաշտպանության նախարարությունից հերքում են մամուլում տարածված տեղեկատվությունը, թե պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն առաջիկայում հրաժարական է տալու և անցնելու է դիվանագիտական աշխատանքի: Պաշտպանության նախարարության աղբյուրը «Արմենպրես»-ին փոխանցեց, որ այդ լուրը իրականությանը չի համապատասխանում:
նշենք, որ «Իրավունք» օրաթերթը փետրվարի 10-ին տեղեկատվություն է հրապարակել, թե պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն առաջիկա օրերին հրաժարական կտա և կանցնի դիվանագիտական աշխատանքի: