Ես Հարվարդ չեմ ավարտել, բայց կյանքի դպրոցն եմ ավարտել․ Ծառուկյան Եթե չունենք առողջ սերունդ, չունենք և ապագա․ Հովհաննես Ծառուկյան (տեսանյութ) Տրանսպորտի գինը թանկացնելով, ոչ մի բարեփոխում էլ չեն արել, այլ հակառակը՝ ստեղծել են կոլապսային վիճակ
10
Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Շոու հրադադար է, և թող ժողովրդին չխաբեն, թե խաղաղություն է.որևէ մեկը վստահո՞ւմ է Ալիևի երաշխավորմանը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ԲՀԿ–ի ցուցակը գլխավորում է Ծառուկյանը, երկրորդը Անդրանիկ Թեւանյանն է ԲՀԿ համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսը (ուղիղ) Որդեգրված օրինախախտ գործելաոճն ազգավնաս է և բացարձակ անթույլատրելի Թրամփի համաձայնությունը Իրանի հետ գնահատում են որպես ԱՄՆ-ի ամենածանր պարտությունը՝ Վիետնամից ի վեր Իրանի ԱԳՆ-ն առաջին անգամ պաշտոնապես հայտարարել է, որ Իսրայելը խախտել է հրադադարը Իրանը դիտարկում է Իսրայելին պատասխան հարվածներ հասցնելը՝ հրադադարի խախտման պատճառով. Fars Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է գրեթե 100 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 700-ը Ի հիշատակ Խամենեիի․ Թեհրանի հայկական եկեղեցում հոգեհանգստյան կարգ է կատարվել Պատերազմ Արցախում
Նիկոլ Փաշինյանը վախենում է աթոռը կորցնելուց, դրա համար էլ վախեցնում է ժողովրդին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ես Հարվարդ չեմ ավարտել, բայց կյանքի դպրոցն եմ ավարտել․ Ծառուկյան Շոու հրադադար է, և թող ժողովրդին չխաբեն, թե խաղաղություն է.որևէ մեկը վստահո՞ւմ է Ալիևի երաշխավորմանը. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ԲՀԿ–ի ցուցակը գլխավորում է Ծառուկյանը, երկրորդը Անդրանիկ Թեւանյանն է Եթե պետք է Քոչարյանը լինի վարչապետ, ապա չեմ համագործակցի. Գագիկ Ծառուկյան ԲՀԿ համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսը (ուղիղ) 18-ամյա Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է փակ գանգուղեղային տրավմա. փաստաբան Սպիտակ տունը նեղվել է Ջորջ Քլունիի քննադատությունից ու, խռովկան երեխայի նման հակադարձելով, հայտնի դերասանին «ռազմական հանցագործ» է անվանել Եկեղեցու «բարեփոխման ծրագիրը» հակասահմանադրական է. սահմանադրագետ 2021թ․-ի ընտրությունների արդյունը չի կրկնվի,Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ավելի մաշված է․ Սուրենյանց Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է փակ գանգուղեղային տրավմա, ուղեղի ցնցում. Փաստաբան Մայր Աթոռը դատապարտում է ՔՊ–ի նախընտրական ծրագրում Եկեղեցու վերաբերյալ մերժելի դրույթների ընդգրկումը. հայտարարություն Ավան վարչական շրջանի Դուրյան 33 հասցեի ճանապարհային փոսը գնալով վերածվում է աղբավայրի (տեսանյութ) Որդեգրված օրինախախտ գործելաոճն ազգավնաս է և բացարձակ անթույլատրելի Հրապարակվել են «Ուժեղ Հայաստան»-ի ընտրական ցուցակի առաջին 36 թեկնածուների անունները Ովքեր են ընդգրկված «Հայաստան» դաշինքի նախընտրական ցանկի 30-յակում «Մեծ քաղաքականություն». փոդքասթ՝ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ․ Թողարկում 4 Եթե չունենք առողջ սերունդ, չունենք և ապագա․ Հովհաննես Ծառուկյան (տեսանյութ) Հանրային տրանսպորտի «բարեփոխումն» ու նյարդը. վարորդն ավելի քան 20 րոպե հրաժարվել է վարել (տեսանյութ) Երևանում բախվել են թիվ 14 երթուղին սպասարկող ավտոբուսն ու Toyota-ն, BMW-ն, Ford-ը Դավիթի առողջական վիճակը տահոգիչ է, Դավիթը լավ չի. փաստաբան (տեսանյութ) Տրանսպորտի գինը թանկացնելով, ոչ մի բարեփոխում էլ չեն արել, այլ հակառակը՝ ստեղծել են կոլապսային վիճակ Պուտինն ու Փաշինյանը կրկին կհանդիպեն... հունիսին Կառավարությունը հաստատեց պատերազմի հետևանքով չեղարկված չվերթերի համար փոխհատուցման տրամադրումը Եթե այդքան վստահ են, ինչո՞ւ են այդքան... վախեցած. «Փաստ» Փաշինյանը Հայաստանը մտցնում է շատ վտանգավոր «խաղի» մեջ. «Փաստ» Թրամփի համաձայնությունը Իրանի հետ գնահատում են որպես ԱՄՆ-ի ամենածանր պարտությունը՝ Վիետնամից ի վեր Վերին Լարսի անցակետը փակվել է բքի և ձնահոսքի վտանգի պատճառով Գիշերը կդիմավորենք հաջորդ ակտիվ ցիկլոնին․ Սուրենյան Քաղաքապետարանը շուրջ կես տարվա աշխատավարձ է պարտք

Կա Հայաստանը կապիտուլյացիայի ենթարկելու ևս մի փաստաթուղթ․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

«Հրապարակ» թերթը գրում է․

««Հրապարակի» զրուցակիցն է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

- Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմակիցներին շատ են վշտացրել Թուրքիայում երկրաշարժի հետեւանքները, հայ փրկարարների ջոկատն արդեն Թուրքիայում է։ Իրանում երկրաշարժին նման վերաբերմունք չհաջորդեց։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։

- Ակնհայտ է, որ Հայաստանի իշխանություններն ամեն կերպ փորձում են բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ, եւ նրանց այդ ձգտմանը չի խոչընդոտում անգամ այն, որ Թուրքիան, ըստ էության, բացահայտ թշնամական քաղաքականություն է իրականացնում Հայաստանի հանդեպ։ Միանգամայն ճիշտ են համեմատությունները կամ հիշատակումներն այն փաստի, որ Արցախում այս պահին 120 հազար հայ բլոկադայի է ենթարկված, եւ, այո, դրա հիմնական պատճառը Թուրքիայի քաղաքականությունն է, Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին, նաեւ՝ Թուրքիայի ուղղորդումը, որ նման ճանապարհներով կարելի է փորձել ինչ-որ խնդիրներ լուծել տարածաշրջանում։ Կարծում եմ, որ առնվազն կույր պետք է լինի Հայաստանի ցանկացած իշխանություն, որպեսզի չհասկանա Թուրքիայի ուղիղ մասնակցությունն արցախահայության բլոկադային։ Իհարկե՝ այն, ինչ տեղի է ունեցել Թուրքիայում, դա մեծ մարդկային ողբերգություն է, բայց ոչ պակաս մեծ ողբերգության առջեւ է կանգնած նաեւ Արցախի հայությունը։ Եվ երբ դու փորձում ես ամեն գնով հաշտվել քո թշնամու հետ, ընդ որում՝ ամեն գին ասելով, այս դեպքում նկատի ունեմ քո իսկ հայրենակիցների ճակատագիրն ըստ էության վտանգի ենթարկելը, սա առնվազն անընդունելի է։ Բայց, իհարկե, իմ խորին համոզմամբ, դա նույնպես այս իշխանության դավաճանական քաղաքականության հերթական դրսեւորումներից մեկն է։ Թուրքիան կարող է իր ողբերգությամբ տապակվել, ես ավելի քան համոզված եմ, որ Հայաստանն այստեղ որեւէ բան չունի անելու, զուտ մարդկային կարեկցանքը, իհարկե, մի բան է, բայց քաղաքականությունը, որ իրականացնում է այսօր Հայաստանի իշխանությունը Թուրքիայի հանդեպ, իմ կարծիքով, անընդունելի է, դատապարտելի է, նույնիսկ՝ հանցավոր։

- Սեյրան Օհանյանին եւ Արմեն Չարչյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելը ներքաղաքական ճնշման հերթական դրսեւորո՞ւմ է, թե՞ հանրության ուշադրությունը շեղելու քայլ։

- Քաղաքական հետապնդումներ Հայաստանում եղել են, կան, եւ կարծում եմ, որ մոտ ապագայում կարող են ավելի մեծ ծավալներ ձեռք բերել։ Մենք հիմա խոսում ենք 2 պատգամավորի՝ Օհանյանի եւ Չարչյանի մասին, բայց բոլորս էլ տեղյակ ենք, որ շատ ավելի մեծ քանակությամբ մարդկանց է հետապնդում այս իշխանությունը, տարբեր քրեական գործերով, վախեցնելով, շանտաժի ենթարկելով նրանց մտերիմներին ու հարազատներին: Քաղաքական շանտաժի մասին է խոսքս։ Դա այս իշխանության հիմնական գործառույթն է՝ հետապնդել ընդդիմադիրներին, փորձել չեզոքացնել նրանց ազդեցությունը՝ իրենց թշնամական քաղաքականությանը խոչընդոտելու գործում։ Աղմուկ է բարձրացվում պարզ պատճառով, որովհետեւ այսօր Հայաստանը եւ Արցախը ողբալի վիճակում են հայտնվել, եւ այս քաղաքական հետապնդումներով իշխանությունները փորձում են․ ա) ստեղծված իրավիճակի մեղքը բարդել իրենց ընդդիմախոսների վրա եւ բ) հանրության ուշադրությունը շեղելու խնդիր են լուծում: Այսինքն՝ ամեն ինչ անում են, որպեսզի հանրությունը զբաղվի կեղծ օրակարգերով եւ չկենտրոնանա այն խնդիրների վրա, որոնք մահացու վտանգ են թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի համար։

- Սերժ Սարգսյանն օրերս հանդիպել է իր համակիրների, փորձագետների հետ, սա ակտիվանալու փո՞րձ է, հատկապես՝ Քոչարյանի լռության ֆոնին։

- Ես չեմ կարծում, որ նա քաղաքական հայտ է ներկայացնում, եւ վստահ եմ, որ որեւէ ակտիվություն անձամբ ինքը չի նախաձեռնելու։ Այլ հարց է, որ Հանրապետական կուսակցությունը մշտապես եղել եւ, վստահ եմ, շարունակելու է մնալ ընդդիմադիր դաշտի պայքարի ավանգարդում, եւ Հայ հեղափոխական դաշնակցության հետ միասին միակ ուժերն են, որոնք ունեն ինստիտուցիոնալ լուրջ կառույցներ, եւ առանց որոնց մասնակցության ընդդիմությունը չի կարող որեւէ հաջողություն արձանագրել։ Ինչ վերաբերում է հանդիպմանը, ապա սա առաջին հանդիպումը չէ, Սերժ Սարգսյանը հասկանում է, որ բազում հարցեր կան կուտակված երկրի ներսում` թե իր գործունեության, ստեղծված իրավիճակի մասին, եւ կան շատ հարցեր, որոնց պատասխանները սպասում են հենց իրենից։ Այդ իսկ պատճառով նա տարբեր առիթներով եւ տարբեր ձեւաչափերով, այդ թվում՝ նաեւ հանրային խոսքի միջոցով, փորձում է տալ այդ հարցերի պատասխանները, օգնելով ընդդիմությանը՝ ավելի ճիշտ կողմնորոշվել ստեղծված իրավիճակում, ավելի լավ հասկանալ տարբեր երեւույթների պատճառները եւ ավելի ճիշտ որոշումներ կայացնել։

- Արցախի բլոկադան ի՞ ն չ վտանգներ է պարունակում Հայաստանի համար, Բերձորի միջանցքի փակված մնալն ինչի՞ կարող է հանգեցնել։

- Արցախը եղել եւ շարունակում է մնալ հայկական անվտանգային համակարգի կարեւորագույն օղակներից մեկը։ Իսկ այսօր այն ուժն է, այն գործոնը, որը թույլ է տալիս Հայաստանին՝ զգալիորեն նվազեցնել անվտանգային ռեսուրսների ծախսումը հետագայում։ Այսինքն, եթե Հայաստանում լինի այնպիսի իշխանություն, որը խնդիր դնի իր առջեւ՝ վերականգնելու բանակը, մեր ազդեցությունները, կարողությունները, այդ քաղաքականության պարագայում Արցախը դառնալու է շատ ուժեղ հենակետ Հայաստանի համար եւ լինելու է նորից մեր անվտանգության համակարգի կարեւորագույն օղակներից մեկը։ Այլ հարց է, որ այս իշխանությունները նման խնդիր իրենց առջեւ չեն դնում եւ, մեծ հաշվով, նույնիսկ հայկական պետականությունը պահելու խնդիր չեն դնում։ Ամեն տեղ զիջելով, ամեն տեղ փորձելով թշնամու հետ ինչ-որ բան պայմանավորվել՝ նրանք կործանում են մեր պետականությունը, մեր անվտանգային համակարգը, ընդ որում՝ ներսով եւ դրսով՝ դաշնակիցների հետ հարաբերությունները փչացնելով եւ այլն։ Դրա համար ասել, որ այս իշխանությունները գիտակցում են Արցախի կարեւորությունը, այդպես չէ, նրանք գնում են Արցախը հանձնելու ճանապարհով եւ դա անելիս չեն խորշում որեւէ ցինիկ արտահայտություն անելուց։ Եվ սա իսկապես ողբերգություն է Հայաստանի համար, որովհետեւ հիմքում ոչ միայն Արցախը հանձնելու ծրագիրն է արդեն, այլ նաեւ Հայաստանի կորստի։

- Կարո՞ղ ենք ասել, որ մենք անդառնալի պրոցեսի մեջ ենք, որից ետդարձի ճանապարհ, վերականգնվելու հնարավորություն չենք ունենալու։

- Ես վստահ եմ, որ ոչ, Հայաստանն անդառնալի պրոցեսի մեջ չէ։ Հայաստանն իրականում ունեցել է շատ հզոր պետականություն` պինդ հիմքերի վրա դրված, եւ այն ռեսուրսները, որոնք ստեղծվել են նախկին տարիների ընթացքում՝ պետությունը պահելու համար, չեն սպառվել, պահպանում են Հայաստանի անկախությունը թեկուզեւ այս վիճակում։ Ես կարծում եմ, որ այդ ռեսուրսները կարող են բավականացնել այնքան ժամանակ, մինչ Հայաստանում կձեւավորվեն նոր հանրային պահանջ, նոր ներքաղաքական պրոցես, որը թույլ կտա մեզ վերականգնել ազգային իշխանությունը եւ կասեցնել Հայաստանի թրքացման եւ կործանման պրոցեսները։ Այս իմաստով ես շարունակում եմ լավատես մնալ։

- Հայ-ռուսական հարաբերությունները լարված են: Մենք միջուկային գերտերության հետ դաշնակցայինից թշնամական հարաբերությունների անցման պրոցեսի՞ն ենք ականատես լինում։

- Ես չեմ կարծում, որ Հայաստանը եւ Ռուսաստանը կթշնամանան, անգամ եթե երկու երկրներում լինեն այնպիսի իշխանություններ, որոնք լիարժեք չգիտակցեն կամ չկարեւորեն դաշնակցային բարեկամական հարաբերությունները: Աշխարհաքաղաքական իրողություններն այնպիսին են, որ այս երկու պետությունները դատապարտված են լինելու գործընկեր՝ առնվազն, բայց առավել օպտիմալ տարբերակը, իհարկե, դաշնակցային հարաբերություններն են։ Հիմա Հայաստանի եւ Ռուսաստանի իշխանությունների որոշ ներկայացուցիչներ, կարելի է ասել, ոչ ադեկվատ, ոչ ռացիոնալ ընկալումների մեջ են, եւ միմյանց դեմ դուրս գալով, ըստ էության, երկուստեք ոտնակոխ են արվում ազգային շահերը։ Իհարկե, Հայաստանից շատ ավելի զգալի ծավալներով է արվում, քան Ռուսաստանից, որովհետեւ Ռուսաստանում, այնուամենայնիվ, կա գիտակցում, որ ինչոր պահի իրենք կարող են վերականգնել իրենց ազդեցությունը տարածաշրջանում եւ ունենալ այնպիսի իրավիճակ, ինչպիսին ցանկանում են, թեկուզ՝ ուժային ճանապարհով: Այս սցենարը Ռուսաստանում մշտապես քննարկվում է։ Այստեղ վտանգները Հայաստանի համար, միանշանակ, չափազանց մեծ են: Ցավոք սրտի, այդ վտանգները, ռիսկերը չեն կառավարվում իշխանությունների կողմից։ Ճիշտ հակառակը՝ պրովոկացիոն գործողությամբ ՀՀ իշխանություններն ամեն ինչ անում են՝ Ռուսաստանին, այսպես ասած, հունից հանելու համար, բայց ես կարծում եմ, որ անգամ հաշվի առնելով Լավրովի հայտնի հայտարարությունները, սա պրոցես է, որն ուղղված է հենց Հայաստանի իշխանությունների դեմ, ոչ թե Հայաստանի: Ռուսաստանի կողմից, այսպես ասած, պատժիչ գործողություններ են իրականացվում, չնայած դրանից, իհարկե, տուժում է նաեւ Հայաստանը։

- Խաղաղության պայմանագիրն ինչպիսի՞ Հայաստան կստեղծի։

- Խաղաղության պայմանագիր, որպես այդպիսին, գոյություն չունի՝ կա Հայաստանը կապիտուլյացիայի ենթարկելու եւս մեկ փաստաթուղթ, որը մեր ժողովրդին խաբելու համար ներկայացվում է որպես խաղաղության պայմանագիր: Հայաստանի իշխանությունների թրքամետությունը, թրքասիրությունը, նույնիսկ թրքամոլությունն արդեն իսկ ակնհայտ եւ ապացույցներ չպահանջող փաստ է։ Դրա համար իրենք ամեն ինչ անելու են այնպես, ինչպես ցանկանում է Թուրքիան, ինչպես ցանկանում է Ադրբեջանը՝ այդ ամենը փաթեթավորելով սիրուն խոսքերով, ինչպիսիք են, օրինակ, «խաղաղության դարաշրջան», «խաղաղության պայմանագիր» եւ այլն։ Կա կապիտուլյացիոն հերթական թուղթը, որը ցանկանում են պարտադրել մեր ժողովրդին։

- Ընդդիմության որոշ ներկայացուցիչներ մեղադրում են ժողովրդին, որ չի պայքարում։ Արդարացվա՞ծ են այդ մեղադրանքները, թե՞ ընդդիմությունը բավարար չի աշխատում ժողովրդի հետ։

- Երբ ասում են` ժողովուրդը պետք է անի կամ ժողովուրդը չի անում, դրանք, ըստ էության, անբովանդակ հայտարարություններ են։ Ժողովուրդն ո՞վ է եւ ի՞նչ է, կամ՝ ո՞ւմ ենք մենք ժողովուրդ ասում։ Համակարգող է անհրաժեշտ։ Համակարգողը նույնիսկ քաղաքական ընդդիմությունը չէ, որքան ազգային էլիտաները պետք է լինեն՝ գիտական հանրությունը, հոգեւորականությունը, զինվորականությունը եւ այլն։ Այսինքն՝ էլիտաներն են, որ չեն կարողանում համակարգել եւ նորմալ պայքարի կամ քաղաքական օրակարգեր առաջարկել հանրությանը։ Խնդիրներն այստեղ են: Մնացածը` որ ժողովուրդը չի կանգնում, ժողովուրդն այսպես չէ, ժողովուրդն այնպես չէ՝ արդեն էլիտաներին արդարացնելու փորձ է ընդամենը եւ ոչ ավելին»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>