Եվրոպայի Կրոնական Ազատության Ֆորում (FOREF). Հայ Առաքելական եկեղեցին հարձակման տակ է «Զեբրա», ցեխաթումբ, տրանզիտ (տեսանյութ) Ինչ է հայտնի Փաշինյան-Ալիև այսօր կայացած հանդիպումից․ մանրամասներ
5
Այլևս մրցանակային «եղբայրներ». Ալիև-Փաշինյան Վերաքննիչ դատարանը քննում է արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանի գործը Բարդ, ցավոտ հարցերի բաց, թեժ և բազմաշերտ քննարկում․ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է երիտասարդների հետ (տեսանյութ) Ի՞նչ ձևաչափով է Ծառուկյանը մասնակցելու ընտրություններին Պատերա՞զմ, թե՞ պայմանավորվածություն. ինչո՞ւ Իրանը մերժեց Թուրքիայի միջնորդությունը ԱՄՆ-ի հետ բանակցային գործընթացում Հանդիպում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Վեհափառի հետ ենք հանդիպել՝ վճռական է. Բագրատ սրբազանը 2 նամակ է փոխանցել. Ջոն Էյբներ Կրոնական ազատության և մարդու իրավունքների պաշտպանության վիճակը՝ ՀՀ-ում Ընդդիմության միավորվելը բարդ խնդիր է, և խոսքը մեկ ցուցակով գնալու մասին չէ. Սերժ Սարգսյան Իրանը «պայթում է», իսկ Նիկոլը թմբուկ է խփում․ Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Փաշինյանը փորձում է սիրաշահել Հակոբ Արշակյանին Ձախողել եք, ասեք՝ ձախողել ենք.... Հանուն նեղ անձնական ամբիցիաների չփոշիացնել սրանից ազատագրվելու աղոտ հույսերը. Խաչիկ Գալստյանը՝ ընդդիմադիր դաշտին ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել հանդիպում ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների հետ Միքայել Սրբազանին նշանակված է ևս մեկ վիրահատություն՝ նոր գանգատներով պայմանավորված «Հայրենիք» կինոթատրոնի գետնանցումի տանիքը փլվում է (տեսանյութ) Ձուկը գլխից է հոտում․ Ավինյանը կոռուպցիոն սխեմաներից փա՞յ ունի (տեսանյութ) Եվրոպայի Կրոնական Ազատության Ֆորում (FOREF). Հայ Առաքելական եկեղեցին հարձակման տակ է Այլևս մրցանակային «եղբայրներ». Ալիև-Փաշինյան Թռնի օդ, թե իջնի գետնին, Փաշինյանի օրոք տեղի է ունեցել պատմական ողբերգություն. Աննա Գրիգորյան Վալենտին, դիմակահանդես, Նիցցա․ երեւանցիների փողերով Ավինյանի մտերմուհիները մեկնում են Ֆրանսիա ՔՊ-ական պատգամավորի եղբայրը առաջարկում է հիվանդանոցներից հանել աղոթատեղիները Բժիշկը հիվանդին կհասնի մոտոցիկլով. նոր նախագիծ Մենք չենք կարող Հայաստանում շարունակել ունենալ Ալիևի և Էրդղանի սրտի ղեկավար․ պատգամավոր Քրիստինե Վարդանյան Ուկրաինայից ժամանած մի պատվիրակություն ամեն կերպ փորձում էր խոչընդոտել ելույթս․ Արամ Վարդևանյան Աղոթում եմ, որ կարողանանք խթանել և պաշտպանել կրոնի ազատությունը ոչ թե խոսքով, այլ գործով․ Վարդևանյան Վերաքննիչ դատարանը քննում է արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանի գործը Մահացել է Ագնեսա Խամոյանի մայրը «Զեբրա», ցեխաթումբ, տրանզիտ (տեսանյութ) Բարդ, ցավոտ հարցերի բաց, թեժ և բազմաշերտ քննարկում․ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է երիտասարդների հետ (տեսանյութ) Սպասվում են տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով. օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա Ի՞նչ ձևաչափով է Ծառուկյանը մասնակցելու ընտրություններին Ապօրինի պահվող լուսանը և կարմիրգրքյան թռչունները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ Գավառի մանկատան նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել. Մանրամասներ Պատերա՞զմ, թե՞ պայմանավորվածություն. ինչո՞ւ Իրանը մերժեց Թուրքիայի միջնորդությունը ԱՄՆ-ի հետ բանակցային գործընթացում Ինչ է հայտնի Փաշինյան-Ալիև այսօր կայացած հանդիպումից․ մանրամասներ Ալեն Սիմոնյանը Մոսկվա այցից առաջ «զադնի է դրել» Երևանում ընտանիքի 3 անդամներ, որոնցից 2-ը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են ԲԿ Հանդիպում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Լավ լուր՝ աշխատող քաղաքացիների համար

Եթե չես ուզում պատերազմ, պետք է ծնկես․ ՔՊ-ի քաղաքական գիծը. «Կարճ ասած». Տեսանյութ

Ցանկացած երկրի համար, առավել ևս՝ Հայաստանի համար ամենակարևոր ուղղություններից մեկը, բանակին հավասար ու գուցե ավելի, արտաքին քաղաքականությունն է, դիվանագիտությունը։ Այս ոլորտը անգամ սոցիալական ապահովությունից է կարևոր․ Մեր երկրում ծայրահեղ աղքատների թիվը կրկնակի աճել է, բայց այդ աղքատներն ասում են՝ կարևորը թեկուզ կիսասոված լինենք, բայց անվտանգ լինենք։ Անվտանգության մեջ ամենակարևորը դիվանագիտությունն է, որը հենց տապալվեց, ստանում ես պատերազմ։ Երբ երկուսն էլ ձախողում ես՝ բանակն ու դիվանագիտությունը, ստանում ես այն, ինչ մենք ստացանք նախ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, հետո նոյեմբերի 9-ին ու հիմա։ Եթե Հայաստանի Հանրապետությունը իրեն թույլ էր տվել ունենալ Վաղարշակ Հարությունյան կամ Սուրեն Պապիկյան կամ նմանատիպ երկու-երեք այլ պաշտպանության նախարարներ, ուրեմն պարտավոր էր չունենալ Արարատ Միրզոյանի պես արտաքին գործերի նախարար, Վահան Կոստանյանի պես փոխնախարար, ԴՋ էդո մակարդակի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, դրանից առաջ էլ՝ Ռուբեն Ռուբինյան մակարդակի։ Էդուարդ Աղաջանյանը հրաժարական էր տվել արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնից․ դա անգամ այս իշխանությանը հնարավորություն էր նորմալ մասնագետ բերելու։ Սրանք գուցե բերեցին իրենց միջի ամենանորմալ մասնագետին, բայց հենց առաջին ելույթով նա ցույց տվեց, որ ԴՋ Էդո 2 է։ Ընդամենը մեկ ելույթ, և հանրությունը իմացավ, որ նույն որակի ու գծի մեջ են։ ՔՊ տիկնանցից մեկն ասում է՝ փոխարտգործնախարար ենք նշանակել, փոխանակ օգնեք, ծաղրում եք։ Հիմա ուզում եմ հարցնել՝ այս նկարի տղային ի՞նչ օգնես, օգնես, որ ի՞նչ անի։ Մենք, դուք էն օրին ենք, որ պետք է քիչ թե շատ անխոցելի, մի փոքր գոնե գործից գլուխ հանող մարդկանց նշանակեք, ու որ գոնե չծաղրեն։ Իրենք դիվանագիտությունը վիարվորում են իրենց նշանակած կադրերով, բայց իրենք են վիրավորվում, երբ իրենց կադրերին բան են ասում։

Բանն այն է, որ Հայաստանի դիվանագիտությունը, արտաքին քաղաքականությունը ողբալի վիճակում է ու աում են՝ ինչ անում ենք, լավ ենք անում, քիչ ենք անում։ Ասում ես՝ դուք Թուրքիայի հետ անողնաշար քաղաքականություն եք տանում, եսիրի քաղաքականություն, թույլի, խեղճի, արձագանքում են՝ բա ի՞նչ անենք, հարձակվենք 90 մլնանոց Թուրքիայի վրա՞։ Այսինքն, սրանք պատկերացնում են ընդամենը երկու ճանապարհ՝ կամ խեղճություն կամ պատերազմ, այ տենց են գցել ոտներին։ Եթե չես ուզում պատերազմ, պետք է ծնկես, սողաս․ սա այսօրվա Հայաստանի իշխանության վարած գիծն է։ Արժանապատիվ խաղաղություն բառակապակցություն սրանց մտքի ծայրում անգամ չկա․ կզենք, պախկվենք, որ չխփեն։

Ձեր կարծիքով, եթե Թուրքիա ուղարկել եք փրկարար, անգամ եթե փրկարարների պետ Փամբուխչյանին տանեիք, դրանով դուք կանխում եք Թուրքիայից եկող վտա՞նգ, վաղը Թուրքիան էլի Ադրբեջանի հետ ձեռք-ձեռքի բայրաքթար չի ուղարկելո՞ւ։ Դիվանագիտություն եք խաղո՞ւմ, էդ խելքո՞վ։ Էն պահին, երբ հայաստանցի փրկարարները փլատակից մարդկանց էին հանում, այդ երկրի նախագահ Էրդողանը շնորհակալություն հայտնեց ադրբեջանցիներին ու ասաց՝ մեր ադրբեջանցի եղբայրները մեր կողքին են, ինչպես մենք էինք իրենց կողքին ղարաբաղյան պատերազմում։ Դու գնացել-իրենց փրկում ես, իրենք անգամ էդ ժամանակ են հիշեցնում, որ քեզ սպանում էին։ Ձեզ թվում է էդ մանր քայլերով Թուրքիայից եկող սպառնալիք եք կանխե՞լ։ Արա ձեզ ձեռ են, առնում, էս ու՞ր եք հասցրել էս գյոզալ երկիրը։

Ձեզ ի՞նչ է թվում, որ դուք Իսրայելում դեսպանություն բացեցիք, դրանով բարեկամացա՞ք Իսրայելի հե՞տ։ Թե էն ժամանակ տարին մեկ էին հարձակվում հայկական եկեղեցու ու համայնքի վրա, հիմա շաբաթը երեք անգամ։ Թե՞ դեսպանատուն բացելով կանխել եք Իսրայելի կողմից հարվածային անօդաչուների մատակարարումը Ադրբեջանին։ Չէ, ուղղակի ձեզ թվում է, որ եթե ժեստ եք արել, ուրեմն բարեկամ եք։ Արտաքին քաղաքականություն էր հենց Իրանին չցավակցելը երկրաշարժի համար․ ասում են՝ դե ընդամենը երեք զոհ էր։ 3 հոգու մահը կորուստ չէ․ դե մի հատ էլ ելեք հայտարարեք՝ դե լավ, պլյուս մինուս 3 մարդ, շատ մի տխրեք։ Լուրջ եմ ասում, որ Ալենը կամ Կոնջորյանը, տենց բան ասեն, չեմ զարմանա։

Սա է ձեր դիվանագիտությունը։ Հանուն նրա, որ ԱՄՆ նախագահի հետ մի քանի պոզայով հեռավար սելֆի ունենա Նիկոլ Փաշինյանը, մասնակցում է կոնֆերանսի, որը ակնհայտ հակաիրանական, հակաչինական, հակառուսական ուղղվածություն ունի։ Թարսի պես, 3 երկրներն էլ մեզ համար կարևոր են։ Դուք ոչ մեկի հետ բարեկամ չեք, ավելին ասեմ, ձեր օրոք մեր առաջվա բարեկամները, դաշնակիցներն ու անգամ ռազմավարական դաշնակիցները մեր թշնամիների հետ ունեն շատ ավելի լավ հարաբերություններ․ հենց սա է ձեր ամենից մեծ ձախողումը։ Տարիների ընթացքում երկրները ավելացնում են դաշնակիցներին, նոր բարեկամներ են ձեռք բերում եղածին զուգահեռ, դուք ի՞նչ եք անում՝ միայն փչացնում եք, ոչ մի բան էլ ձեռք չեք բերում։ Հայաստանը վերջին 5 տարում ո՞ւմ հետ է լավացել։ Տարբեր երկրներ երկկողմ, եռակողմ, բազմկող համաձայնագրեր են ստորագրում՝ տնտեսական, ռազմական խոշոր նախագծերի շուրջ, դուք ու՞մ հետ ինչ եք ստորագրել։ Ո՞ւմ հետ ստորագրածն եք իրականացրել։ Ասեք իմանանք, եթե կա։ Հո ԱԺ ամբիոնից ամբաղ-զամբաղ խոսալեվ չէ էդ անտերը։

Էն որ Ադրբեջանում գտնվող դեսպանները գնում են Շուշի, ինչը ակնհայտ սադրանք է, դա ցույց է տալիս, որ այդ բոլոր երկրների հետ վատ հարաբերություն ունեք։ Պատմականորեն մեր բոլոր բարեկամ երկրների հետ հարաբերությունները եթե ոչ վատացել են, առնվազն սառել են, անհասկանալի են։ Դուք ինքներդ եք խոստովանում, ասում եք ՀԱՊԿ անդամ երկրները ավելի խորը հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ, քան մեր․ բա դա ու՞մ մեղքով է, ո՞վ է պռավալ տվողը, նախկիննե՞րը, նրանց ժամանակ հակառակն էր։ Ձեր օրոք մեզ կարեկցում են՝ փակված Լաչինի միջանցքի համար, շրջափակված արցախցիների համար, ներսում հրդեհների ու պայթյունների համար, միայն կարեկցում են, բայց չկա երկիր, որ շնորհավորական խոսք հղի այսինչ ձեռքբերման համար, միջազգային այսինչ ամբիոնում հարց լուծելու համար, որովհետև դու ձեռքբերում չունես ո՛չ երկրի ներսում, ո՛չ երկրից դուրս։

Ու հենց այդ ձախողված դիվանագիտության պատճառով Հայաստանում ունենք հազարավոր զոհեր։ Զոհեր են տվել ու ասում են՝ պետք է չվախենալ սխալներից։ Պատկերացրեցի բժիշկ-վիրաբույժի, որը ելնում ու վիրահատությունից հետո մահացող հիվանդի հարազատներին ասում է, դե պետք չէ վախենալ սխալներից, դե հիմի մահացավ։ Դուք սխալներից չեք վախենում, անգամ եթե դրանց արդյունքում զոհեր ունենք, որովհետև դուք չեք հասկանում թե ինչի հետ գործ ունեք, անպատասխանատու եք, վերին աստիճանի։ Քաղաքացուց էլ դե հաստատ չեք վախենում։ Որովհետև գիտեք՝ ձեր իշխանության օրոք միայն վատ կառավարման արդյունքում արդեն 15 հազարից ավելի զոհ է եղել, բայց մեկ է՝ իշխանության եք։

Անկարողության, փորձի պակասի, մեծամտության, չհասկանալու, հասկանալ ու սովորել չցանկանալու արդյունքում սրանք ձախողում են ու մեղադրում են ուրիշներին։ Պարզվում է՝ ըստ իրենց, Զանգեզուրի միջանցք հասկացությունը շրջանառվում է ոչ թե իրենց ձախողման պատճառով, այլ այն պատճառով, որ այդ մասին ընդդիմությունը խոսել է։ Նիկոլն ասում է՝ Զանգեզուրի միջանցքի մասին խոսք չկար նոյեմբերի 9-ի թղթում, հետո ավելացավ։ Բա ինչի՞ ավելացավ․ որովհետև նոյեմբերի 9-ից հետո բանավոր ես տվել, խոսք տվել, պայմանավորվել, դու ես ասել այդ մասին, ու ամեն անգամ մի բան տվել ես՝ հասցնելով մինչև 140 քառակուսի կիլոմետր։ Ալիևն էլ ասում է՝ դե որ էսքանը տվել ես, միջանցք էլ տուր։ Դա նրանից ա, որովհետև, կրկնում եմ, ունես ծնկաչոք դիվանագիտություն։

Հայ ազգին, մեր հարևան ու ռազմավարական գործընկեր պետություններին ձեր արած ամենավերջին վատությունը գիտե՞ք որն է․ այն է, որ դուք մի հատ ռուս խաղաղապահներ եք բերել, մի հատ Իրանին խնդրում եք Սյունիքը փրկի, հիմա էլ նրանց հակառակորդ, կասեի՝ թշնամի Արևմուտքին բերում եք, որ հսկեն։ Հայաստանի նման փոքր երկրի մի տարածքում դուք արդեն հակադրում եք Ռուսաստանին, Արևմուտքին, Իրանին։ Դուք նոր բախում եք հրահրում։ Հիմիկվանից ասում ենք։ Որ ասում էինք Նիկոլը Արցախը հանձնելու է, ձեռք էր առնում, հումոր էր անում, Շուշիում նկարվում էին, ասում էին՝ վերջին անգամ նկարվում ենք, որ հանձնենք։ Էդպես էլ եղավ։ Հիմա էլ ասում ենք՝ դուք մեր երկրի տարածքում մի քանի պետության իրար եք խփում, Հայաստանը դարձնում եք Սիրիա։

Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը մի անգամ դիվանագետների օրվա առթիվ հայտարարեց, թե 30 տարի դինավագիտություն չենք ունեցել, ինքը սկսում է զրոյից։ Նա զրոյացրել է, սկսել է զրոյից, ոնցոր Ղարաբաղի հարցն էր, բայց ոչ թե զրոյից բարձրանում է, այլ իջնում է։ ՔՊ-ից չգիտեմ ով, մի ճիշտ բան ասաց՝ ամեն ինչ, ինչ կատարվել է նախկինում և հիմա, ժողովրդի աչքի առաջ են։ Այսինքն, ինչ էլ խոսենք, ինչ էլ ասենք, մարդիկ տեսնում են․ տեսնում են՝ ինչ կար, ինչ մնաց, ինչու մնաց, ով էր մեղավոր։ Բայց հարց՝ հետոն կանխվելո՞ւ է։ Այ դա է հարցերի հարցը։

Սևակ Հակոբյան

Աղբյուրը՝ yerevan.today

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>