Ընդդիմադիր լիդերների՝ բանտում գտնվելը նաև մեր խայտառակությունն է Մեկ մարդու ձեռքում կենտրոնացած ավտորիտար ռեժիմի հետ ենք բախվում․ Հայաստանում հատվել են բոլոր կարմիր գծերը․ Լիլիթ Գալստյան Այդ օբյեկտն անցել էր կարմիր գծերը, և չարձագանքելն ուղղակի հնարավոր չէր․ Բորիս Մուրազի
Ստեղծել քաղաքական ճգնաժամ ու հասնել այս հակահայկական իշխանության հեռացմանը. Մանուկ Սուքիասյան Այսպիսին է Փաշինյանը․ չի հանդուրժում ոչ ընդդիմախոսություն, ոչ ինտելեկտ․ Անժելա Թովմասյան «Մեզ բոլորիս լռեցնել չեք կարող․ Ապագան մերը կլինի»․ Արեգնազ Մանուկյանի դստեր ելույթը՝ խորհրդարանում Խորհրդարանական լսումներ՝ Հայաստանում մոլեգնող բռնաճնշումների մասին Դեղին քարտ՝ ՀԱՊԿ-ից, դատարկ խոստումներ՝ ԵՄ-ից, պահանջներ՝ Թուրքիայից ու Ադրբեջանից Ճաշացանկում Ուկրաինայից բացի նաև Հայաստանն է Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Պատերազմ Արցախում
ՀՀ-ն վերածվել է ժողովրդավարության գերեզմանի, գերեզմանափորն էլ Նիկոլ Փաշինյանն է. Լևոն Զուրաբյան ՔՊ-ի պաստառը պոկելու համար տղային տարան ոստիկանություն, հայտնվեց հոգեբուժարանում ու ինքնասպան եղավ ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը ոչնչով չի տարբերվում Աննա Վարդապետյանից. Տաթևիկ Սողոյան Ստեղծել քաղաքական ճգնաժամ ու հասնել այս հակահայկական իշխանության հեռացմանը. Մանուկ Սուքիասյան ՔՊ-ականներն ասում են՝ չգիտենք ՀՀ-ում քաղբանտարկյալներ կա՞ն, թե՞ ոչ, սա նշանակում է, որ բան է փոխվել. Ռուբեն Մելիքյան Կներեք, բայց իշխանությունների ասածը «Գյուլնազ տատու» հեքիաթներից է. Լարիսա Ալավերդյան Ընդդիմադիր լիդերների՝ բանտում գտնվելը նաև մեր խայտառակությունն է Արդարադատության նախարարն իրավունք չունի նման պատասխան տալու. Հովհաննես Իշխանյան Փաշինյանի և Ալիևի «քաղհասարակության» ներկայացուցիչների հերթական հանդիպումը նախատեսվում է Հայաստանում ԱՄՆ-ում հաստատել են. Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 19-ին Մեկ մարդու ձեռքում կենտրոնացած ավտորիտար ռեժիմի հետ ենք բախվում․ Հայաստանում հատվել են բոլոր կարմիր գծերը․ Լիլիթ Գալստյան Պետությունը ձեզ համար հոր տնից բերված օժիտ չէ, որ մաշված շորի պես դեն նետեք․ Աննա Կոստանյան Նիկոլ Փաշինյա՛ն, դու ժամանակավոր իշխանություն ես, իսկ Հայաստանը՝ ոչ. մի՛ սպառնա ժողովրդին. Հարություն Աղա-Սարգսյան Այսպիսին է Փաշինյանը․ չի հանդուրժում ոչ ընդդիմախոսություն, ոչ ինտելեկտ․ Անժելա Թովմասյան ՀՌՀ-ն իր մտահոգությունն ու տարակուսանքն է հայտնել Հանրային հեռարձակողի նման եթերային քաղաքականության կապակցությամբ Այդ օբյեկտն անցել էր կարմիր գծերը, և չարձագանքելն ուղղակի հնարավոր չէր․ Բորիս Մուրազի «Մեզ բոլորիս լռեցնել չեք կարող․ Ապագան մերը կլինի»․ Արեգնազ Մանուկյանի դստեր ելույթը՝ խորհրդարանում Խորհրդարանական լսումներ՝ Հայաստանում մոլեգնող բռնաճնշումների մասին Միջազգային հանրությունն իր դատավճիռն է գրում, երբ աչք է փակում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ոտնահարման վրա. Էդուարդ Շարմազանով Վաղարշապատում «չինական ասֆալտ» են արել. դե, քաղաքապետը ՔՊ-ական է «Ժամանակի մեքենան» կամ՝ պարզապես «քրջի բազար» Գորիսի տարածաշրջանում, Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղում, օդի ջերմաստիճանը նոյեմբերի 16-ի ցերեկը կնվազի 3-6 աստիճանով Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Անպատասխանատվության դառը հետևանքները. հարսանեկան արարողության մասնակից երկու անչափահաս վթարի են ենթարկվել. 1 զոհ, 1 վիրավոր Վթար՝ Հրազդանում․ բախվել է 3 մեքենա, 4 ձի սատկել է Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը. փնտրվում է պետական գաղտնիք Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համար Դեղին քարտ՝ ՀԱՊԿ-ից, դատարկ խոստումներ՝ ԵՄ-ից, պահանջներ՝ Թուրքիայից ու Ադրբեջանից Ճաշացանկում Ուկրաինայից բացի նաև Հայաստանն է Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը

Առկա չէ գեթ մեկ ապացույց․ Արմեն Չարչյանի փաստաբան

 ՀՀ ԱԺ-ն համաձայնություն տվեց Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն:

Արմեն Չարչյանին վերագրվում է ակնհայտ կեղծ եզրակացություն տալը։

ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ ԱԺ-ում ներկայացված միջնորդագրի բովանդակությունից ակնհայտ է դառնում, որ մեղադրանքի կողմը, վկայակոչելով նախկին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 85-րդ հոդվածի 4-րդ մասի եւ նույն օրենքի 250-րդ հոդվածի 4 մասի պահանջները, որոնց համալիր վերլուծությունը վկայում է այն մասին, որ փորձագետը պարտավոր է հրաժարվել փորձաքննություն կատարելուց, եթե ներկայացված նյութերը բավարար չեն առաջադրված հարցերին պատասխանելու համար եւ արդունքում պետք է կազմի եզրակացություն, որը կբովանդակի բացառապես առաջադրված բոլոր կամ հարցերին պատասխանելու անհնարինության մասին հիմնավորում, ըստ էության շեշտադրում են արել այն բանի վրա, որ Ա.Ս-ի վերաբերյալ փորձաքննությունն իրականացվել եւ ավարտվել է առանց վերջինիս առողջական վիճակի հետազոտման՝ ներկայացված բժշկական տվյալների հիման վրա, դրանով իսկ անտեսելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վերը նշված 85-րդ եւ 250-րդ հոդվածների պահանջները։ Այլ կերպ ասած՝ մեղադրանքի կողմը «նյութերի անբավարարությունը» կապում է փորձաքննվողի անձամբ չհետազոտվելու հանգամանքի հետ։

Այսպես. Նախ նշենք, որ փորձաքննությունը իրականացվում է 2 փուլով՝1. հիվանդի բժշկական փաստաթղթերի հետազոտումը, 2. հիվանդի առողջական վիճակի կլինիկական հետազոտությունը։

Հարկ է նկատել, որ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացված միջնորդագրի բովանդակությունից ակներեւ է դառնում, որ առկա չէ գեթ մեկ ապացույց, որը կհաստատեր այն հանգամանքը, որ փորձաքննվողի առողջական վիճակի վերաբերյալ առկա եւ նախորդ փորձաքննության ժամանակ որպես ելակետ ընդունված բժշկական փաստաթղթերը որպես այդպիսիք անբավարար են եղել փորձաքննության իրականացման եւ ավարտման համար։ Հակառակը՝ Մեղադրանքի կողմի ներկայացված փաստերն այն մասին են, որ փորձաքննության լիարժեք ավարտման համար, եւ /կամ/ առաջադրված բոլոր կամ որոշ հարցերին պատասխանելու համար անհրաժեշտ էր փորձաքննվողի կլինիկական հետազոտումը։

Նշվածը բնավ չի նշանակում, որ տվյալ պարագայում տեղի է ունեցել «նյութերի անբավարարության» իրավիճակ, քանզի օրենսդիրը սահմանելով «նյութ» եզրույթը տվյալ պարագայում նկատի է ունեցել դրա փաստաթղթային նշանակությունը, հետեւաբար հիվանդի առողջական վիճակի կլինիկական հետազոտության բացակայությունը չի կարող նույնանալ «նյութերի անբավարարության» չափանիշի հետ։ Ուստի դատախազության այն պնդումը, որ Արմեն Չարչյանը անտեսել է ՀՀ քր.դատ. օր-ի 85-րդ եւ 250-րդ հոդվածների պահանջները՝ հիմնավոր չեն։

Բացի այդ, եթե նույնիսկ պայմանականորեն ընդունենք, որ Արմեն Չարչյանը տվյալ իրավիճակում հանդես գալով որպես փորձագետ չի կատարել կամ թերի է կատարել իր վրա ՀՀ քր.դատ. օր-ի 85-րդ եւ 250-րդ հոդվածներով դրված պարտականությունը, ապա իրավաբանորեն փորձագետը չի հարող ենթարկվել քրեական պատասխանատվության լոկ այս կամ այն դատավարական պարտականության չկատարման կամ թերի կատարման համար, բացառությամբ այն դեպքերի, երբ փորձագետի ՀՀ քր.դատ. օրենսգրքով սահմանված կոնկրետ այս կամ այն դատավարական պարտականության չկատարումը միեւնույն ժամանակ ՀՀ քրեական օրենքի հատուկ մասով նախատեսված է որպես քրեորեն հետապնդելի արարք։ Սույն պարագաում ՀՀ քր.դատ. օր-ի 85 եւ 250 հոդվածներով նախատեսված փորձագետի պարտականությունների չկատարման հանգամանքը քրեական օրենքով հանցատեսակ չէ։

Հետեւաբար մեղադրանքի կողմի այն պնդումը, որ Արմեն Չարչյանի կողմից ենթադրյալ չկատարված դատավարական պարտականությունը (պրոցեսուալ առումով) հանգեցնում է քրեական պատասխանատվության, առնվազն իրավաբանական պնդում չէ։ Նկատի ունենալով, որ ակնհայտ կեղծ եւ անհավաստի եզրակացության իրավատարբերակման վերաբերյալ առկա չէ Բարձր դատական ատյանի իրավական դիրքորոշում, ուստի ստիպված եմ հիշատակել հայ եւ ռուս քրեագետների այն կարծիքը, համաձայն որի այդ հասկացությունների հիմնական տարբերությունը կայանում է հետեւյալում. Ակնհայտ կեղծ եզրակացությունը տարբերվում է անհավաստի եզրակացությունից նրանով, որ՝

Իսկզբանե եզրակացության մեջ գիտակցաբար ներառվել եւ օգտագործվել են կեղծ տվյալներ,

Եզրակացությունը տրվել է ոչ իրավասու սուբյեկտի կողմից,

Փորձաքննության կատարման ժամանակ թույլ է տրվել ընթացակարգային խախտում, ներառյալ գոյություն չունեցող կամ աղավաղված տվյալների կիրառմամբ:

Եվ ամենակարեորը. քրեագետների գերակշռող մասն այն կարծիքին են, որ փորձագետի կողմից փորձաքննութրան կատարման ժամանակ թերի հետազոտության պատճառով հանգած սխալ հետեւությունը չի կարող պարունակել ակնհայտ կեղծ եզրակացության հատկանիշներ, այլ ընդամենը այն կարող է պարունակել առավելագույնն անհավաստի եզրակացության հատկանիշներ։ Իսկ տվրալ դեպքում մեղադրանքի կողմի այն հիմնական պնդումը, որ փորձաքննությունը Ա.Ս-ի պարագայում ավարտվել է առանց նրա կլինիկական հետազոտության, վկայում է այն մասին, որ դատախազությունը պարզապես շեշտադրում է կատարում ենթադրաբար կատարված թերի հետազոտության վրա, որն ինչպես պարզ դարձավ ինքնաբերաբար չի հանգեցնում եզրակացության հենց ակնհայտ կեղծ լինելուն (ընդամենը կարող է պարունակել անհավաստի եզրակացության հատկանիշներ, սակայն դա էլ է դեռ վիճելի) Դեռես այսքանը։

Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>